Երևան
12 °C
Իրանում հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին, որը պետությանը մեծ վնասներ է հասցնում՝ թե՛ մարդկային կորուստների, թե՛ տնտեսության անկման պատճառ դառնալով, իշխանությունը փորձում է ելքեր գտնել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Այդ նպատակով երկրի ղեկավարությունը մի քանի որոշումներ է կայացրել։
Ըստ միջազգային մամուլի՝ տեղի իշխանությունները նախ լուծարել են Իրանում գործող, այսպես ասած, «բարոյականության ոստիկանությունը», որը շրջում էր քաղաքներով, գյուղերով՝ հետևելով՝ արդյոք կանայք ճի՞շտ են կրում իսլամում ընդունված հագուստը՝ հիջաբը կամ գլխաշորը։ Այս քայլը, շատերի կարծիքով, կհանգստացնի ցուցարար ժողովրդին, որը դուրս էր եկել պայքարելու հենց այս ոստիկանության դաժան վերաբերմունքի հետևանքով սպանված երիտասարդ աղջկա մահից հետո։
Իրանի գլխավոր դատախազն էլ հայտարարել է՝ Իրանի իշխանությունները կվերանայեն հիջաբի՝ գլխաշորի պարտադիր կրման մասին օրենքը, որը պահանջում է ծածկել գլուխը հանրության առաջ:
Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ բարդ է նշել, թե արդյոք այս որոշումներից հետո Իրանի ժողովուրդը կդադարի բողոքի ակցիաները, որովհետև այս շարժումը աստիճանաբար նպատակ ունի կազմաքանդելու տեղի իշխանությանը։
«Հնարավոր է՝ ժողովրդի մի զանգված հանգստանա, բայց չի բացառվում, որ ակցիաները շարունակվեն։ Իրանում շատ են խնդիրները, դրանք ոչ միայն մարդկային իրավունքների ոտնահարման, այլ նաև երկրի սոցիալական վիճակի հետ են կապված։ Այս ցույցերի հետևանքով շատ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ տասնյակ երեխաներ՝ 9 տարեկանից սկսած: Դրա համար գուցե իշխանությունը գնա այդ քայլին և ընդունի այս որոշումները։ Երկիրը մեծ վնասներ է կրել․ խաթարվել է տնտեսությունը, հոգեբանական առումով լարվածություն կա հասարակության տարբեր շերտերի միջև»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Իրանագետի խոսքով՝ ընդունված կամ ընդունվող որոշումներին դեմ լինողների քանակը քիչ է։ Դա հիմնականում արմատական զանգվածն է, որին, սակայն, այս պահին հետաքրքրող հարցը իշխանությունն է:
«Հաշվի առնելով ցույցերի հետևանքով առաջացած վնասի չափերը, զոհերը, որոնց թվում իշխանության ներկայացուցիչներ կան, երկրի ղեկավարությունը կտեսնի, որ ավելի է լավ է հետագա վտանգներից խուսափելու համար ընդունել հիջաբը կրելու պարտավորությունը հանելու օրենքը։ Բողոքողները այրում, քանդում, ջարդում են պետության խորհրդանիշները․ քանդում են գեներալ Ղասեմ Սուլեյմանի արձանները, իսլամական հեղափոխություն իրականացրած անձանց պատկերները, արձանները, որոնք լուրջ սպառնալիք են երկրի գործող կարգերի և պետական կարգի նկատմամբ»,- նկատում է զրուցակիցը:
Եթե Իրանը վերանայի հիջաբի կամ գլխաշորի պարտադիր կրման մասին օրենքը, ըստ Վարդանյանի, որևէ կողմ այն բացասական չի ընդունի, այդ թվում՝ մահմեդական աշխարհը։ Վերջինս ընդգծում է՝ հիջաբ կրելն այս երկրում արհեստական բնույթ է ունեցել, քանի որ մինչև 1979 թվականը Իրանը եղել է աշխարհիկ երկիր, որտեղ կանայք կարող էին հագնվել այնպես, ինչպես ցանկանում էին, անգամ հանրության մեջ երևալ կարճ կիսաշրջազգեստով։ «Իրանն է շատ երկրների համար ուղեցույց հանդիսանում իսլամական բարքերն ու կարգերը պահելու հարցում։ Իսլամական «մոդան» այս երկիրն է թելադրում։ Այդ աշխարհիկ կյանքից հետո տեղի բնակչությունը դժվար է համակերպվում հիջաբին, սիրով չի կրում այն։ Այդ է պատճառը նաև, որ շատ իրանցի կին զբոսաշրջիկներ, Հայաստան գալով, ազատ են հագնվում։ Այսինքն՝ ցույց են տալիս, որ հիջաբը իրենց համար պարտադրված հագուստ է»,- հավելում է Վարդանյանը։
Իրանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին 22-ամյա ազգությամբ քուրդ Մահսա Ամինիի մահից հետո։ Երիտասարդ աղջկան հիջաբի «ոչ պատշաճ կրելու» պատճառով բերման էր ենթարկել բարոյականության ոստիկանությունը (Իրանում ոստիկանական հատուկ ստորաբաժանում), նրան տարել էին բաժին, որտեղ մի քանի օր անց աղջիկը մահացել էր։ Սեպտեմբերի 16-ից՝ նրա մահից հետո, զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են մինչ այսօր։ Ակցիայի մասնակից կանայք ի նշան բողոքի իրենց գլխաշորերն են հանում ու գցում գետնին։ Զանգվածային ցույցերի հետևանքով, ըստ իրավապաշտպանների, առնվազն 470 մարդ է զոհվել, 18 հազար մարդ էլ՝ ձերբակալվել։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվածների թիվը շուրջ 300 է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT