Երևանում կայացել է ՀԱՊԿ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ նա բարձր է գնահատել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, որը շարունակում է զարգանալ։ ՀՀ ոստիկանության պետը նշել է ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող «Նելեգալ» միջոցառումը, որը դրական արդյունքներ է արձանագրում՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակում։

Նա նաև խոսել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և հայ իրավապահների՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի մասին։ Ելույթի վերջում Վահե Ղազարյանը արդյունավետ աշխատանք է մաղթել խորհրդի մասնակիցներին:

Համակարգող խորհրդի նիստը վարել է ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գորովոյը։ Հայկական կողմին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նա խոսել է անօրինական միգրացիայի արդի մարտահրավերների և դրանց հակազդման ուղղությամբ համատեղ պայքարի մասին, ներկայացրել նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը։

Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներում միգրացիոն իրավիճակի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումների, ՀԱՊԿ անդամ պետությունների միգրացիայի վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների հարցեր, ամփոփվել են «Նելեգալ-2022» միջոցառման արդյունքները։ Մասնակիցները քննարկել են նաև ապագա աշխատանքի խնդիրները։

ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստի ավարտին ստորագրվել է համապատասխան արձանագրություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1039 դիտում

Մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը

Ամեն ինչին այսպես մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այսօր այս վիճակում է. Մանավազյան

Կապի լիակատար բացակայություն, հարյուրավոր զոհեր, բախումներ. ինչ է հայտնի Իրանում մոլեգնած ցույցերի մասին

Անհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորել է Բարենորգումը

Ըստ եկեղեցու սահմանված կարգերի՝ զավակ ունենալու փաստը բացառում է կաթողիկոսական օծման իրավաչափությունը. Քլոյան

Կտրիճ Տիրադավ Ներիսյանը կոմպրոմատներ է բանեցնում հոգևորականների վրա. Հարությունյան

Լճաշենում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն. մի քանի րոպե հետո նույն վայրում իրար են հարվածել 8 մեքենա

Նրանք դրսից բերված խմբեր են. մարդկանց են սպանում, գլխատում, մզկիթներ հրկիզում. Փեզեշքիանը՝ ցուցարարների մասին

Գորիսում անչափահասների միջև ծագած վիճաբանությանն ու ծեծկռտուքին միջամտել են նրանց հայրերը․ կա տուժած

Հորդորում եմ Մարուքյանին, Սարգսյանին, Քոչարյանին, Գարեգին Բ-ին՝ շտապ ճշտում անել. ագրեսիայի թեմա է, դուք՝ չկաք

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

Ըստ ՌԴ պետական պրոպագանդիստ Սոլովյովի՝ ՀՀ-ն ոչ թե պետություն է, այլ ընդամենը ՌԴ ազդեցության գոտի. Սարգսյան

Հրդեհ Գեղակերտ գյուղի տներից մեկում

Մարզերում և Երևանում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ բաղկացած 18 վագոնից

Սուրբ և անմահ պատարագ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գողություն Մրգաշեն գյուղի բնակարաններից մեկում. տարել են գումար և զարդեր

Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ

Հանդիպեցի շուրջ 2 տասնյակ քաղաքացիների, ովքեր ՔՊ կուսակցությանն անդամագրվելու դիմումներ են գրել. Պետրոսյան

Կաթողիկոսի գիտությամբ են համացանցում հայտնվել Արշակ Սրբազանի մասին նյութերը. թող չհրապարակեին. Գևորգ եպիսկոպոս

ՀՀ վարչապետը պատարագին ներկայացել էր նոր համարանիշներով ավտոմեքենայով

Բազմիցս հայտարարվեց, որ կաթողիկոսն ու նրա եղբայրը գործակալ են, դե թող հերքեն կամ դատի տան. Գևորգ եպիսկոպոս

Սոլովյովը հատուկ ռազմական գործողություն է ցանկանում իրականացնել Հայաստանում, ինչպես Ուկրաինայում. Հակոբյան

Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF 5 մրցաշարում հաղթել է ամերիկացի Լենս Փալմերին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 2 անչափահասի

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին

Իրանը Թրամփին զգուշացրել է՝ ցանկացած հարձակման դեպքում սպասել հնարավոր հետևանքների

Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը և հավատի զորությունը. Աննա Հակոբյան

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կան տուժածներ

Բքի պատճառով Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Բախվել են ավտոմեքենաներ. դրանցից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ վարչապետը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստը կոտրելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Կտրիճ Ներսիսյանը չունի լեգիտիմություն ոչ միայն հանրության շրջանում, այլև եկեղեցու ներսում. Ղազարյան

Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնմանը

Փակ հատվածներ, բուք և մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի

Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել. Խաչատրյան

Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները