Երևան
12 °C
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ Հայաստանում այժմ այնպիսի իրադրություն է, որ արտաքին քաղաքական կյանքի հարցերն են առաջնային: Սակայն սրան զուգահեռ, ըստ նրա, ներքին քաղաքական կյանքը ևս ունի իր ուրույն կարևորությունը: Սուքիասյանը համաձայն չէ այն դիտարկումներին, թե ներքին քաղաքական կյանքում պասիվություն է նկատվում:
«Այդ որ պետության հետևից են 2 «գիշատիչներ» ընկել, որ այդ պետությունն էլ կարողացել է լիարժեք զբաղվել իր ներքին քաղաքական կյանքով: Ես անձամբ միշտ ասել եմ, եթե Հայաստանը ցանկանում է՝ պետության կյանքում ամեն բան լավ լինի, պետք է նախ կարգի բերի ներքին կյանքը՝ քաղաքական, տնտեսական և ռազմական»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ ժողովուրդը որոշել է, որ երկրի քաղաքական գլխավոր կառույցում՝ Ազգային ժողովում, պետք է տեղավորի ռևանշիզմին, որոնք վարկաբանությամբ սպասարկում են օտարի շահերը. «Նրանք էլ երբեմն կենդանության նշաններ ցույց տալու համար դիմում են ինչ-որ «լաոյի», որը իրենց դեպքում Իվան է. հայկական «լաոն» վաղուց իր ընտրությունն արել է ու զբաղված է պետականաշինությամբ: Եվ այդպես մեր պետության կյանքը ժամանակ առ ժամանակ ռևանշիզմը ցնցում է, որին հայ լրագրությունը անվանում է ընդդիմություն»:
Հարցադրմանը՝ չի՞ կարծում, որ արտախորհրդարանական ուժերը պասիվ են բավականին, ինչն էլ պատճառն է, որ լրագրողները հաճախ չեն հիշում նրանց, քաղաքագետը չի համաձայնում:
«Հայաստանում, երբ կար հեղաշրջման վտանգ, այդ հեղաշրջման կանխողներից մեկը հենց արտախորհրդարանական ուժերն էին: Հայաստանի կյանքը սովոր է, որ, եթե դու ընդդիմադիր ես, պետք է «գլուխդ տաս պատին», կախվես իշխանության ոտքերից, ամբողջ օրը փողոցներում ցույց անես: Արտախորհրդարանական ընդդիմության այն հատվածը, որը այդքան էլ համաձայն չէ իշխանությունների հետ, բայց հանուն պետության շահերի է գործում, անում է այն, ինչ կարողանում է: Ես դեմ եմ, որ պետք է անընդհատ փողոց դուրս գալ, մեր պետության շահերից չի բխում դա»,- կարծում է զրուցակիցը:
Դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ է այժմ պասիվ, վերադարձել է խորհրդարան, սակայն ակտիվություն չի ցուցաբերում, անգամ Կառավարության հետ հարցուպատասխանին չեն մասնակցում, սրանից բացի՝ պառակտում է տեղի ունենում նրանց ներսում, Սուքիասյանն ասում է՝ նրանք ամեն անգամ աղերսներով դիմում են հայ ժողովրդին՝ «լաոյին», բայց չեն հասկանում, որ «լաոն» հայկական է, իսկ իրենք օտարների շահերն են սպասարկում:
«Այս պահին Ռուսաստանը խրված է Ուկրաինայի տափաստաններում, իսկ ռևանշիստների քաղաքական օրակարգն ուղիղ համեմատական է Ռուսաստանից ներշնչվող դիսկուրսին: ՌԴ-ն որ պահին կառողջանա, նրանք էլ հետները կառողջանան: Իրենք, եթե պետության կյանքով հետաքրքրված լինեին, ունեն ինստիտուցիոնալ մանդատ, կարող էին պետության համար գործել: Բայց այս մարդիկ գզվրտոցով են զբաղված, մանդատները չեն վերցնում, թքած ունեն խորհրդարանի ու իրենց 300 հազար ձայն տված քաղաքացիների վրա»,- նշում է քաղաքագետը և հավելում՝ այս ընթացքում ՀՀ-ն շատ գործընթացների միջով է անցել՝ Հնդկաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավում, Ֆրանսայի ընդունած բանաձևեր, բայց խորհրդարանի ընդդիմությունը սրանց մասին երբեք չի խոսում:
Ըստ նրա՝ իշխանությունն էլ սուրբ չէ, սխալներ ունի, սակայն նույնիսկ խորհրդարանում դրանցից չեն խոսում: «Իրենց միակ երգը Արցախն է: Արցախի դրոշ են բարձրացնում, բայց Արցախի հետ էլ կապ չունեն: Ասում են՝ իշխանությունները պետք է հայտարարություն ընդունեն, որ Արցախը չի կարող Ադրբեջանի մաս կազմել և անկախ է: Բայց նաև ասում են, որ գան իշխանության, չեն չեղարկելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Իրենք իրենց հակասում են, բա ինչպե՞ս են ՀՀ-ի իշխանություններին ասում՝ նման հայտարարություն ստորագրեն, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին»,- նկատում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT