Երևան
12 °C
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հնարավոր է՝ մինչև տարվա վերջ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, եթե Ադրբեջանը դրական արձագանքի։
«Կախված է Ադրբեջանից, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ու այս առումով ՀՀ-ն իր քայլը կատարել է։ Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական դերը տարածաշրջանում։ Երբ որ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել, իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային»,- ասաց Գրիգորյանը։
Խոսելով այն մասին, թե ի՞նչ առաջարկներ է արել ՀՀ-ն Ադրբեջանին՝ պայմանագիրը ստորագրելու համար, Գրիգորյանը պատասխանեց․ «Պայմանագրի վերաբերյալ խոսել ենք, թեմաները ընդհանուր առմամբ հայտնի են։ Մենք, նաև հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը միշտ խախտում է այն կետերը, որոնք փաստաթղթերով ընդունվում են, պայմանագրի տեքստում առաջարկել ենք միջազգային թե՛ կազմակերպության, թե՛ պետությունների կողմից որպես խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ ստեղծվի, որը կկարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը։ Մենք նաև առաջարկել ենք ստեղծել մեխանիզմ՝ միջազգային դատարան դիմելու, որով կլուծենք ստեղծված որևէ ճգնաժամ»։
Գրիգորյանի խոսքով՝ երաշխավորների վերաբերյալ ՀՀ-ն վերջնական որոշում չունի, դա կախված է այն պետություններից, որոնք նման պարտավորություն կվերցնեն։
Ըստ նրա՝ Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է այժմ Լաչինի միջանցքը բացելու համար։ «Այս ուղղությամբ ՀՀ-ն աշխատում է միայն միջազգային հանրության հետ։ Այս պահին արտաքին գործերի նախարարությունը աշխատում է, և փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով ՄԱԿ-ի ԱԽ կառույցի շրջանակներում աշխատանքներ կատարել։ Եթե լինեն արդյունքներ, դրանց մասին տեղյակ կլինեք։ ՄԱԿ ԱԽ-ը նիստը միայն հայտարարություն չէ։ Դեռևս արդյունք չենք տեսել, բայց ՀՀ-ն կոչ է անում միջազգային հանրությանն առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք, որպեսզի կարողանանք հանգուցալուծել ստեղծված իրավիճակը»,- նշեց նա:
Խոսելով վարչապետի կողմից ռուս խաղաղապահների վերաբերյալ այսօր Կառավարության նիստի ընթացքում հնչեցրած հայտարարության մասին՝ Գրիգորյանն ասաց․ «Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը ամբողջովին ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է։ Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի տեքստը և դրա շրջանակներում վերցրած պարտավորությունները, բնականաբար, խոսվում է այն մասին, որ ՌԴ-ն նույնպես կատարի իր պարտավորությունները»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT