Արցախից Գյումրի եկած և վերադառնալու հնարավորություն չունեցող դերասանները դրսում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի երկու դերասան, որոնք Գյումրիում են՝ ներկայացում բեմադրելու և խաղալու համար, դրսում մնալու վտանգի առջև են կանգնած, «Հայկական ժամանակ»-ին ասում են նրանք:

Դեկտեմբերի 4-ից Գյումրիում գտնվող դերասաններն Արցախ պիտի վերադառնային դեկտեմբերի 18-ին, սակայն Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում:

321999396_949733492663152_4922911320798558674_n.jpg (221 KB)

Մինչև դեկտեմբերի 18-ը դերասանները կեցության ու ֆինանսական խնդիրներ չեն ունեցել. եկել են «Լորիկ» հիմնադրամի աջակցությամբ։

Դեկտեմբերի 18-ից հետո մինչ օրս դերասանների կեցության հարցը լուծել է Շիրակի մարզպետարանը՝ հոգալով նրանց մեկ շաբաթյա հյուրանոցային ծախսը։ Սննդի հարցը դերասանները սեփական միջոցներով են կազմակերպում։

Մեկ շաբաթը լրացել է, ճանապարհը դեռ փակ է, Սվետա Առուստամյանն ու Արմեն Գաբրիելյանը ուղղակիորեն դրսում մնալու վտանգի առաջ են կանգնել։ Կրկին դիմել են Շիրակի մարզպետարան, խոստացել են երկուշաբթի ուղղորդել Գյումրու քաղաքապետարան։

Մեզ հետ զրույցում թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանն ասում է. «Մինչև առաջին անգամ մարզպետարան դիմելը, մենք նախ Գյումրու համայնքապետարան էինք դիմել։ Իրենք ասել էին, որ այդ խնդիրները մարզպետարանն է լուծում, այսինքն՝ նախապես եղել էինք այնտեղ»։

Արտառոց իրավիճակում, ըստ Հարությունյանի, արտառոց ելքեր են որոնվում։ Նրա խոսքով՝ էլ ինչ պետք է աներ այսպիսի իրավիճակում հայտնված թատրոնը, եթե չգնար մեկ ուրիշ թատրոնի մոտ։

319855323_1229501557603090_7110076231087624639_n.jpg (263 KB)

«Մենք էլ եկանք Լյուդվիգի մոտ (- խմբ․ նկատի ունի Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանին), առավել ևս, որ նա 2020-ից հետո մեզ միշտ ասել է՝ պատրաստ է ամեն ինչում աջակցել. և՛ դահլիճ է առաջարկել, և՛ սենյակ։ Քանի որ խնդիրը հրատապ է, դերասանները մինչև երկուշաբթի չեն կարող դրսում մնալ, Լյուդվիգը որոշեց այս օրերի հարցը լուծել։ Այնպիսի իրականություն է, որ հնարավոր չէ որևէ պլանավորում անել։ Մեր հույսն այն է, որ ճանապարհը շուտ կբացվի, գոնե մինչ Ամանոր մեր դերասանները կկարողանան տուն վերադառնալ»,- ասում է Աշխենը։

Դերասանուհի Սվետա Առուստամյանը ֆինանսականից զատ, նաև ծանր հոգեվիճակում է։ Արցախում են մնացել դուստրն ու հիվանդ մայրը, որին ինքն է խնամում և օգնում ամեն հարցում։

«Զանգում, խոսում ենք, տեղս չեմ գտնում։ Ծանր ապրումներ ունեմ, բայց փորձում եմ հաղթահարել այս իրավիճակը»,- նշում է դերասանուհին։

320432601_1124648184862472_8821180892155602663_n.jpg (232 KB)

Սննդի հարցը դեռ կարողանում եմ իրենց ձեռքին եղած գումարով կարգավորել, բայց եթե իրավիճակը երկար տևի, չեն էլ պատկերացնում, թե ինչ են անելու։

Արմենին Ստեփանակերտում թոշակառու ծնողները, կինն ու երեխաներն են սպասում։ Զանգելիս ո՛չ ինքն է կարողանում որոշակի մի բան ասել, ո՛չ Արցախում մնացած հարազատները։

«Հիմա դրամատիկականի տնօրենը մի քանի օր մեզ կկարողանա աջակցել, բոլորին շնորհակալ ենք, բայց փաստն այն է, որ չենք կարողանում հետոյի մասին մի բան որոշել։ Ամեն օր սպասում ենք, թե երբ կբացվի ճանապարհը, որ գնանք մեր տուն»,- ասում է նա:

319344534_847823393126768_6867497550647056167_n.jpg (211 KB)

2020-ի պատերազմից հետո Շուշիի պետական թատրոնը, պահպանելով պետական կարգավիճակը, գործում է որպես շրջիկ։ 5 խաղացանկային ներկայացում են կարողացել զրոյից վերականգնել։

Դերասաններ կան՝ Գյումրիում են ապրում, մի մասը՝ Երևանում, Ստեփանակերտում, Արցախի գյուղերում։ Երբ նոր հյուրախաղեր ու ներկայացում են ունենում, մեկտեղվում են, հավաքվում՝ կա՛մ Գյումրիում, կա՛մ Երևանում, կա՛մ Արցախում։

Այս ամիս Գյումրու հերթն էր, քանի որ պրեմիերա ունեին՝ «Ոսկե ճուտիկը», որի դեկորացիաները Գյումրիում են գտնվում։

320627967_683939369866235_9011278513678104611_n.jpg (181 KB)319833128_1297633727756462_4662993017528440175_n.jpg (122 KB)

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Շուշիի պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանն ու պրոդյուսեր Լիլիթ Մկրտչյանն ապրում են Գյումրիում։

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22911 դիտում

Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել

Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար

Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել

Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել

Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ

Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին

Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան

Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ

Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին

Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել

Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է

Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է

Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին

Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին

Չնախատեսված հանդիպում նաև Խոտ գյուղում․ վարչապետը Սյունիքում է. տեսանյութ

Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան

Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ

ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները

Լուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ

ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին

Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում

Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ

Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը