Արտամարմնային բեղմնավորման մասին բժիշկ Վահան Վարդապետյանի գրառումը լայն քննարկում է առաջացրել օգտատերերի շրջանում

Արտամարմնային բեղմնավորման մասին բժիշկ Վահան Վարդապետյանի գրառումը լայն քննարկում է առաջացրել օգտատերերի շրջանում: Բժիշկը, իր գրառման մեջ դրվատանքի խոսքեր հայտնելով ՀՀ կառավարության վերջին որոշումներից մեկի մասին, ներկայացրել է այդ որոշման թերի և դեմ կողմերը ևս:

Մասնավորապես, ըստ նրա, կարևոր է հասկանալ տարեցտարի մեծացող ֆինանսավորման առավել արդյունավետ, բարեխիղճ և «ոչ անխնա» օգտագործումը, քանի որ, ըստ բժշկի, միջազգային ցուցանիշների համաձայն, անպտղությամբ տառապող զույգերի միայն 5%-ը կարիք ունի արտամարմնային բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների կիրառման։

Վահան Վարդապետյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Անուրանալի փաստ է, որ վերջին տարիներին կառավարության կողմից մեծացել, անգամ բազմապատկվել է անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի բուժման պետական ֆինանսավորումը, ընդլայնվել շահառուների շրջանակը։ Դրվատանքի արժանի է կառավարության վերջին աննախադեպ որոշումը, որն ակնհայտորեն վկայում է ժողովրդագրական ցուցանիշների բարելավման ուղղությամբ կառավարության բացառիկ հոգածությունը։

Հարկ եմ համարում նշել, որ միայն տնտեսապես զարգացած երկրները կարող են իրենց թույլ տալ նման «շռայլություն» և պետական պատվերի շրջանակներում հոգալ, առանց սահմանափակումների, բոլոր ամուսնական զույգերի արտամարմնական բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ծախսերը։

Սակայն ավելի են խորանում մտահոգություններս, որոնց բազմիցս անդրադարձել եմ իմ հրապարակումներում, ինչպես նաև իրազեկել առողջապահության նախարարությանն ու անձամբ նախարարին` կարևորելով տարեցտարի մեծացող ֆինանսավորման առավել արդյունավետ, բարեխիղճ և «ոչ անխնա» օգտագործումը։

Միջազգային ցուցանիշների համաձայն` անպտղությամբ տառապող զույգերի միայն 5%-ը կարիք ունի արտամարմնային բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների կիրառման։

Մնացած դեպքերում անհրաժեշտ է հետազոտման և բուժման այլ մեթոդների կիրառում (ձվազատման խթանում, նյարդաէնդոկրին ախտաբանությունների կարգավորում, ամուսնական գործոնի ոչ խոր շեղումների վերացում և այլն)։

Մինչդեռ անհասկանալի է և իրավացիորեն հարց է առաջանում, թե ինչու պետական ծրագրով ֆինանսավորվում են բուժման մեթոդներից միայն արտամարմնային բեղմնավորում և այլ օժանդակ տեխնոլոգիաները, իսկ բուժման այլ մեթոդների կարիք ունեցող շահառուները մնում են անտեսված։

Օրինակ, եթե ամուսնական զույգի անպտղության պատճառը կնոջ ձվարանային ֆունկցիայի և ձվազատման շեղումներն են (ինչո՞ւ արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) կամ այլ օժանդակ տեխնոլոգիաներ, եթե դրանց կարիքը չկա, առավել ևս ինչու հնգապատիկ, տասնապատիկ ավելի ծախսատար մեթոդների դիմել և մսխել պետական միջոցները), նյարդաէնդոկրին ախտաբանությունները, չափազանց հաճախակի հանդիպող ձվարանների պոլիկիստոզը, նյութափոխանակային համախտանիշը, ինսուլինառեզիստենտությունը, որոնց դեպքում ՎՏԱՆԳԱՎՈՐ կամ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է արտամարմնային բեղմնավորման կիրառումը։

Ձվարանների պոլիկիստոզ կազմափոխությունը անպտղության հաճախակի հանդիպող պատճառներից է, որի բուժումը դեղորայքային է, ձվազատման խթանման անհատական կիրառմամբ ապահովվում է բուժման չափազանց բարձր արդյունավետություն` խուսափելով օժանդակ տեխնոլոգիաներից, անհամեմատ մեծ ծախսերից և, ամենակարևորը, ձվարանների գերխթանման համախտանիշի սարսափելի վտանգներից։ Մինչդեռ այն շահառուները, որոնց անպտղության պատճառը հենց այս հիվանդությունն է, և որի բուժումը ներառված չէ պետպատվերի շրջանակներում, ուղեգրվել և շարունակում են ուղղորդվել արտամարմնային բեղմնավորման կիրառման։

Իմ ֆեյսբուքյան էջում ներկայացրել եմ բազմաթիվ դեպքեր, երբ այս ախտաբանության դեպքում անհարկի, ոչ արդյունավետ կիրառվել է նշված մեթոդը և չհիմնավորված մեծ ծախսեր պատճառվել պետական բյուջեին։ Քիչ չեն դեպքերը, երբ նյութափոխանակային համախտանիշով, ինսուլինառեզիստենտությամբ, 2-րդ, 3-րդ աստիճանի ճարպակալմամբ տառապող կանայք արտամարմնային բեղմնավորման վտանգավոր և անարդյունավետ ընթացքից հետո (զարկերակային հիպերտենզիա, լյարդային հեպատոզ, արյան մակարդելիության և նյութափոխանակության ցուցանիշների վատթարացում) դիմել են մեզ։ 

«Հարգելի» գործընկերներիս հորդորել և համառորեն շարունակում եմ հորդորել գոնե նշված դեպքերում խստիվ խուսափել արտամարմնային բեղմնավորումից և անկանխատեսելի վտանգներից։

Վերոհիշյալ ախտաբանություններով տառապող շահառուների բուժումը ներառված չէ պետպատվերի շրջանակներում։

Մի խոսքով, ոլորտի պատասխանատուների առջև ծառացած է հետևյալ 2 հիմնահարցի հրատապ լուծում.

  1. Ֆինանսավորել ոչ թե բուժման մեթոդը, այլ շահառուներին, որպեսզի պետական հովանավորությունից չզրկվեն շատ ավելի մեծաքանակ անպտուղ զույգեր, կամ էլ այդ ծառայությունից օգտվելու համար հարկադրված չլինեն «ենթարկվելու» արտամարմնային բեղմնավորման։
  2. Համապատասխան վերահսկողական մեխանիզմների միջոցով կանխել նշված մեթոդների իրականացման ցուցումների հարմարեցումն ու չափազանցումը և դրանով պայմանավորված՝ պետական միջոցների անխնա վատնումը։

Կառավարությունն արել է իրենը, հերթը մերն է՝ բարեխիղճ ու գրագետ աշխատանքի։

Ինչո՞ւ են մեզանում արտամարմնային բեղմնավորումը «դարձրել» անպտղության բուժման հիմնական և ամենատարածված մեթոդը։

Լինելով որոշակի դեպքերում խիստ անհրաժեշտ, անգամ անփոխարինելի և միակը՝ դա ընդամենը որոշակի դեպքերում, այլ ոչ՝ գրեթե համատարած։

Յուրաքանչյուր անհարկի, չհիմնավորված ոչ արդյունավետ փորձ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ կնոջ ձվարանային պաշարի վրա, հայտնի՞ է կամ բացատրո՞ւմ ենք կանանց։

Հիմնավորո՞ւմ ենք այն տեսակետը, որ ԱՄԲ-ն բուժման վերջին հույսն է և այլ ոչ թե հերթական «անալիզի» կամ հետազոտության նման մի բան։

Բացատրո՞ւմ ենք, թե որոշակի ախտաբանությունների դեպքում  գոյություն ունեն բուժման շատ ավելի արդյունավետ և մատչելի մեթոդներ։

Եվ առհասարակ, բուժումը պետք է սկսել ավելի պարզ, մատչելի ու արդյունավետ մեթոդներից։

Բացատրո՞ւմ ենք, որ անպտղություն  առաջացնող որոշ հիվանդությունների դեպքում ԱՄԲ իրականացումը ցանկալի չէ, վտանգավոր է կամ անգամ հակացուցված։

Կարևոր է նպաստել հանրության ճիշտ կողմնորոշմանը, գրագետ վարքագծի  դրսևորմանը, բժիշկների հետ խորհրդատվության ժամանակ ավելի դյուրին ըմբռնմանը, քննարկմանը և հետազոտման ու բուժման մեթոդի միասնական ճիշտ ընտրությանը։

Արժանապատիվ մասնագետը չպետք է ենթարկվի կամ տուրք տա ամուսնական զույգի ԱՄԲ իրականացնելու ցանկությանը, պարտադրանքին կամ էլ շահառուներին կորցնելու շահադիտական նպատակներին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41368 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ