Երևան
12 °C
«Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք: Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է, և մեծ հաշվով ավելացնելու ոչինչ չկա: Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»:
Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հարցին, որ ռուսական տարբեր հարթակներում լուր են տարածվել, թե Հայաստանը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին, անգամ ժամկետ նշել հունվարի 10-ը, որ եթե չբացվի Լաչինի միջանցքը, ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից:
Անդրադառնալով հարցին, որ մեկ ամիս է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, և այս ընթացքում հնչել են բազում կոչեր, քննադատություններ՝ ուղղված ՀՀ-ին, որոնք նաև այն մասին են, որ ՀՀ-ն չի անում գործուն քայլեր: Հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, կարմիր գծերը՝ ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը, ի՞նչ ճանապարհով և ի՞նչ եք անում դրա համար, ՀՀ կառավարության ղեկավարը նշեց, որ ցանկանում է՝ ավելի ընդհանրական ու խորը հասկանանք տվյալ իրավիճակի կոնտեքստը:
«Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ-ի ժողովրդին, հայությանը սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, ու սա է ամենակարևոր կոնտեքստը, խնդիրը, որը մենք պետք է հաշվի առնենք: Այս մասով ՀՀ կառավարության դիրքորոշումները արտահայտվել են: Մենք կարծում ենք՝ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված, ըստ էության, Ադրբեջանական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վրա: Եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, ՀՀ-ի վերաբերյալ որևէ ձևակերպում չկա:
«Մենք այս առումով կարծում ենք՝ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, և այս գործընթացում ու բոլոր մեր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող, ընդ որում՝ միջազգայնորեն լեգիտիմ դիրքորոշումներն ու մոտեցումները: Ուզում եմ նաև հիշեցնել՝ 2022 թ-ին ՀՀ-ն ԼՂ-ին աննախադեպ ծավալի՝ 170 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել: Մենք շարունակելու ենք դա անել ԼՂ մեր հայրենակիցների համար: Գիտեք՝ հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում, ԼՂ ժողովրդին աջակցելու համար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորված է աշխատանքային խումբ: Գիտեք նաև՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի հարթակում հարցը բարձրացրել ենք, և այն շարունակում է մնալ նրանց օրակարգում»,- հիշեցրեց երկրի ղեկավարը:
Փաշինյանը կարևորեց ՌԴ խաղաղապահ զորախմբի Լաչինի միջանցքի բնականոն գործունեության ապահովումը:
«Ճիշտ է, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ի հեճուկս, պայմանավորվածությունների, ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը չի ստորագրել, բայց ուզում եմ տեղյակ լինեք՝ ՀՀ-ի և ՌԴ-ի պաշտպանության նախարարների ստորագրությամբ այդ մանդատը կա: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այդ փաստաթղթում չկա որևէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն 3 կողմերի ստորագրելուց հետո: Համենայն դեպս, համարում եմ այդ փաստաթուղթը որպես շարունակություն եռակողմ հայտարարության, գոյություն ունի. 2 երկրների նախարարները ստորագրել են դա: Մենք այդ հարաբերությունները պատկերացնում ենք հենց այդ շրջանակում: Չնայած առանց դրա էլ եռակողմ հայտարարությունն այդ հարցերի պատասխանը տալիս է. Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, դա նշանակում է, որ որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է ունենա»,- շեշտեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT