Երևան
12 °C
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Հանրային Հեռուստաընկերության հարցին, որ ՀՀ-ում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն, ինչպե՞ս կմեկնաբանի որոշումն ու ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, ասաց, որ ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ միավորված շտաբին տեղեկացրել է՝ ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելը հայկական կողմը նպատակահարմար չի համարում, և դրանք այս տարի չեն կայանա:
«Խնդիրը, այո՛, կապված է Ադրբեջանի գործողությունները դատապարտելու հետ, սակայն ամբողջը չէ: Հարցին մենք պետք նայենք մեր տեսանկյունից: ՀՀ-ի ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության ոլորտի թիվ 1 դաշնակիցն է և երաշխավորը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունն ու օրակարգը ՌԴ-ի հետ եղել է հետևյալը՝ մտավախություններ ունենք, որ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ կձեռնարկի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ»,- ասաց նա:
Փաշինյանի կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, դրա արդյունքում ստացել են պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են Հայաստանի անվտանգության ոլորտի դաշնակիցների և գործընկերների համար:
«Ի պատասխան մեր հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն: Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն. այդ դեպքում որտեղո՞վ է անցում այն կարմիր գիծը, որն արդեն միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Այդ կարմիր գիծը դե յուրե գոյություն ունի, ու դա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին է մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ ՀՀ-ում: Երևանում կայացած գագաթնաժողովին մեր առաջադրած հիմնական խնդիրն այն էր, որ ոչ միայն տեսականորեն, այլևս գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու և հասկանալու՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում: Սա շարունակում է մնալ սեղանին»,- մանրամասնեց Կառավարության ղեկավարը:
Ըստ նրա՝ վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններն արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետևյալ կերպ՝ ասելով՝ իրենք մտավախություններ ունեն՝ ՀՀ-ն և ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ: ՀՀ-նն այս մասով կանխարգելիչ գործություններ է ձեռնարկում:
«Մենք ՌԴ-ի գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք սրա վրա՝ արձանագրելով՝ լռելու պարագայում ռուս խաղաղապահ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև սպառնալիքներ է ստեղծում մեզ համար: Այս հարցն աշխատել ենք պահել աշխատանքային խորհրդապահական մակարդակով: Ես չեմ կարող թույլ տալ՝ ՀՀ հանրությունը տպավորություն ստանա, թե մենք մեր աշխատանքում ՀՀ-ի շահերին առնչվող որևէ հարց չենք հետապնդում բավարար չափով: Այս մասով մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, որն էլ շարունակելու ենք»,- վստահեցրեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT