Երևան
12 °C
«Ադրբեջանն այլ բան է ուզում. այս համատեքստում կանեմ մի շարք հայտարարություններ, որոնք սուր կլինեն»:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե այս փուլում, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն կատարում իրենց պարտավորությունները Լաչինի միջանցքի մասով, որպես պետության ղեկավար ունի՞ իր տեսլականը, պատկերացնումը, թե ինչպե՞ս է հարցը լուծվելու:
«Օրինակ՝ ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Կա տեսակետ, որ Ադրբեջանը ուզում է վերացնել հայկական պետությունը: Նման տեսակետ ունեցողների հայտարարությունները մերկապարանոց համարվել չեն կարող, որովհետև տեսնում եք, թե ինչ խոսույթ է զարգացնում Ադրբեջանը, մասնավորապես՝ ինչ-որ կազմակերպություններ, նախաձեռնություններ, «պատմական փաստեր» և այդպես շարունակ: Ինչո՞ւ է Ադրբեջանն այսպես վարվում: Կան մարդիկ, փորձագետներ, որոնք հետևյալն են ասում, որ Ադրբեջանը այդպես է վարվում, որովհետև մտածում է, որ Հայաստանի Հանրապետությունը կամ հայերը իրենց հերթին ուզում են վերացնել Ադրբեջանական պետությունը: Նույն փորձագետներն ասում են, որ Ադրբեջանն էլ իր համար ունի հիմնավորումներ այդ համատեքստը զարգացնելու համար»,- ասաց ՀՀ վարչապետն ու հավելեց. «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար, այդ թվում՝ կրթական համակարգով, ատելության խոսք է զարգացնում: Երբ ուզում ենք հասկանալ, թե ինչո՞ւ են այդպես վարվում: Այդ նույն փորձագետներն ասում են, որ նրանք էլ մեր գործողություններում և պատմության մեջ են տեսնում որոշակի այդպիսի դրսևորումներ»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե խնդիր է դրվում կարգավորել հարաբերությունները և խաղաղություն հաստատել, դա կարող է տեղի ունենալ մի քանի հենքերի վրա, մասնավորապես՝ փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:
«Երբ հարց է հնչում, թե արդյոք Հայաստանը և Ադրբեջանը ճանաչո՞ւմ են միմյանց տարածքային ամբողջականությունը, առաջին պատասխանը՝ «այո»-ն է: Հաջորդ պահին փորձագիտական և այլ մակարդակներում հնչում է երկրորդ հարցը՝ ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ ասելով Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, և, հակառակը, ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ ասելով Հայաստանի տարածքային ամբողջականություն: Այս հարցի պատասխաններից է կախված ընդհանրապես ապագան»,- նշեց ՀՀ վարչապետը:
Վերջինս, անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, նշեց՝ հիմա թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը հղում են անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և մասնավորապես 6-րդ կետին, որը վերաբերում է Լաչինի միջանցքի անվտանգությանը. «Իսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ին այդ մարդկանց մի մասը այդ փաստաթուղթը համարում էր բացարձակապես մեր շահերին չհամապատասխանող, դավաճանություն, թեև մենք էլ ենք ասել, որ դա մեր երազանքի փաստաթուղթը չէր»:
Խոսելով հարցի լուծման տեսլականի մասին՝ Կառավարության ղեկավարը նշեց՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն:
«Մենք այս հարցին այլ տեսակետից էլ պետք է նայենք: Սա նաև մեծ հաշվով սադրանք է, որը ունի երկու նպատակ, առաջինը՝ կոտրել ԼՂ մեր հայրենակցների կամքը ապրել սեփական տանը, սեփական հայրենիքում և, երկրորդը, Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ: Այս հարցին պետք է հետևողական և մտածված քայլերով արձագանքենք: Առաջինը՝ այն միջազգային արձագանքը, որ կա, պետք է փորձենք կապիտալիզացնել հենց Լեռնային Ղարաբաղում, հենց Լաչինի միջանցքում: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը մեջբերեց իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ արված հայտարարությունը. «Եթե պարզվի, որ ՌԴ-ն իր ստանձնած պարտավորությունները չի կարողանում կատարել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես անվտանգության մշտական անդամ՝ պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կա՛մ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կա՛մ Լեռնային Ղարաբաղ նոր՝ բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու պահանջով, որը կապահովի արդեն իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը: Սա է մեր ճանապարհը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT