Բրյուսովում ճգնաժամը խորանում է. բուհի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր և լիազոր 10 անդամները ներկայացրել են հրաժարական

Այսօր լրացավ Երևանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանի վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և կրթական հաստատությունը գիտական խորհրդի նիստ էր հրավիրել։

Բուհի ներկայիս փոխռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, որոշվել է հայտարարություն տարածել, որը կհրապարակվի կա՛մ այսօր՝ օրվա ավարտին, կա՛մ էլ վաղը։ 

Աակոբյանը նաև տեղեկացրեց, որ Կարինե Հարությունյանը այժմ գտնվում է արձակուրդում:

Հարցին՝ ի՞նչ է լինելու այն դեպքում, եթե այսօր լրացել է Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը չի ստորագրել նրա վերընտրվելու արձանագրությունը, Ակոպյանը չկարողացավ ասել, տեղյակ չէ, սակայն շեշտեց՝ համալսարանի կոլեկտիվը կանգնելու է բուհի կողքին և թույլ չի տալու, որ դրա արդյունքում տուժի ուսումնական գործընթացը։

«Համբարձում Մաթևոսյանը իրականացնում է անգործություն, խախտում՝ բոլոր հնարավոր կարգերը, ինչի իրավունքը չունի։ Հարցի լուծման որևիցե իրավական ճանապարհ չկա, քան արձանագրությունն ստորագրելն է։ Ես՝ որպես փոխռեկտոր, որի վրա դրված են նաև ռեկտորի պարտականությունները, կանգնելու եմ համալսարանի կողքին ու անելու եմ ամեն ինչ»,- նշեց Ակոպյանը։ 

Ամեն ինչ ասելով՝ արդյոք ի՞նչ նկատի ունի, կանխելո՞ւ այն ահազանգող ճգնաժամը, որի մասին ավելի վաղ ահազանգել էր բուհը, և արդյոք կլինի՞ այդ ճգնաժամը, թե՞ ո՞չ, Ակոպյանն ընդգծեց՝ վերջին շրջանում բուհին վերաբերող դատախազության նախաձեռնած քրեական վարույթները, ՊՎԾ իրականացրած ուսումնասիրությունները, բոլոր քայլերը նպաստում են, որ բուհում ճգնաժամ ստեղծվի, սակայն իրենք պայքարելու են մինչև վերջ։ 

Տարբեր պատմությունների կենտրոնում հայտնված այս բուհի շուրջ կատարվողներ իրադարձությունները միայն այսքանը չեն, ըստ Ակոպյանի՝ դեկտեմբերի 30-ին բուհի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր և լիազոր 10 անդամները ներկայացրել են հրաժարական, ինչի հետևանքով լուծարվել է նաև խորհուրդը։ Ռեկտորի ընտրության ժամանակ առաջադրված թեկնածու, ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էլ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով չեղարկել Կարինե Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը. «Դատարանը հապճեպ որոշում է կայացրել և ընդունել հայցը, իսկ հոգաբարձուների խորհրդի լուծարման հետ կապված մենք ծանուցել ենք ԿԳՄՍ նախարարությանը մեր որոշման մասին։ 30 օրվա ընթացքում հանձն ենք առել նոր խորհուրդ ձևավորել, և այսօրվա գիտական խորհրդի ընթացքում ընտրեցինք բուհի կողմից առաջադրվող ներկայացուցիչներին»:

Հարցին՝ այս ամենից հետո ինչպե՞ս է տրամադրված Կարինե Հարությունյանը, Ակոպյանն ասաց՝ տիկին Հարությունյանը պատրաստ է պայքարելու:

«Պետք է պայքարի իր իրավունքների վերականգման համար, նա ընտրվել է ռեկտոր։ Այս ընթացքում կրելու է նաև վնասներ թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական, թե՛ բարոյական առումով, և դա պետք է վերականգնվի»,- նշեց նա:

Բուհի փոխռեկտորը կոչ է անում բոլոր լիազոր մարմիններին իրավիճակը կարգավորելու համար ձեռնարկել հնարավոր միջոցներ օրենքի շրջանակներում, հակառակ դեպքում իրենք պայքարելու են երեք ուղղությունով. «Առաջինը՝ հաստատվեն բուհի ռեկտորի ընտրության արդյունքները, երկրորդը՝ բուհը որևիցե մեկը չի տանելու փակման, երրորդ կարևոր հանգամանքը՝ բնականոն ուսումնական գործընթաց լինի»:

Նկատենք՝ կրթական այս հաստատությունն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագծով նախատեսում է Բրյուսովի պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միացնել Մանկավարժական համալսարանին։ Բրյուսովցիներն այս նախագծի հետ կապված մի քանի օր դասադուլ էին հայտարարել և իրականացնում ակցիաներ։ Որոշ ժամանակ անց՝ նոյեմբերի 9-ին, բուհը հայտարարեց ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ մրցույթ, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը խոսել էր մրցույթի նպատակահարմար չլինելու մասին։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին բուհի հոգաբարձուների խորհրդի կայացած նիստի ընթացքում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց իր պաշտոնում։

Այնուհետև «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, պաշտոնավարման 4 տարվա ընթացքում մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը: 2022 թվականի դեկտեմբերի 22-ին էլ Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով համալսարանում հայտնաբերված տարաբնույթ խախտումների մասին: Նույն թվականի դեկտեմբերի 26-ին էլ ՀՀ դատախազությունը հայտարարել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ 

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի արդեն նախկին խորհրդական Գրիշա Թամրազյանին։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
27429 դիտում

Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխան. ԱՆ-ն արձագանքել է Երևանում 1.5 տարեկան երեխայի մահվան դեպքին

ՄԻՊ-ն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի պաշտոնյան համագործակցության հնարավոր նոր ուղղություններ են նախանշել

Տիգրան Ավինյանն ու ՏԿԵ նախարարը ծանոթացել են «Կյանքի պուրակ»-ի շինարարության ընթացքին

33-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ ընկել ձորակը

Աֆղանստանի և Պակիստանի միջև վերսկվել են զինված բախումները

Վարչապետը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին. լուսանկարներ, տեսանյութ

Խուդաթյանը և Դըվինազն անդրադարձել են Ֆրանսիայի կառավարության կողմից իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին

Գագիկ Սուրենյանը Գեղարքունիքի կայծակից լուսանկար է հրապարակել

ՀՀ-Իռլանդիա հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտություն կա. Խաչատուրյան

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի հողամասերն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը

«Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. ընտանիքը նրան մեղադրում է երեխայի մահվան համար

Սերժ Սարգսյանի՝ շուրջ 3 մլն դոլար կաշառքի գործը դատարանում է. մեղադրանք է ներկայացվել նաև փեսային և ևս 1 անձի

Պապոյանը միջազգային համաժողովում ներկայացրել է ՀՀ ներդրումային, գործարար միջավայրը և «Խաղաղության խաչմերուկ»-ը

Մենք շահագրգռիռ ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում. ՀՀ նախագահը՝ նորանշանակ դեսպանին

Քննարկումների փուլով պետք է գտնենք լուծումներ՝ կա՛մ «այո», կա՛մ «ոչ». Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին

Օրեր առաջ Հավայան կղզիներում են եղել, հավաքը ղեկավարել են «կոկորդիլոսները». Հակոբյանը տեսանյութեր է հրապարակել

Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է

Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել. Պապիկյանը՝ Խոզնավարի կրակոցների մասին

Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն. Հաքի գրառումը Միրզոյանի հետ հանդիպումից հետո

Հիմնական տարընկալումը գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված, նախագիծը պետք է լավարկվի. Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

Հայաստանը եղել է և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու ռազմավարությանը. Պապոյան

ԱԽ քարտուղարը Ջոշուա Հաքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

ԱԳ նախարարն ու Ջոշուա Հաքը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգային հարցեր են քննարկել

Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը նոր պետ ունի

Պաշտոնանկություններ Քննչական կոմիտեում 590 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակներում

Կարևորել եմ կրթության դերը անձի զարգացման գործում. գյումրեցի աշակերտները հանդիպել են Զարուհի Բաթոյանի հետ

Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 29-ին

Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ. տարօրինակ են մարմնավաճառի, ալկաշի ու զիբիլի կատվի աղմուկը. Սիմոնյան

Հրացան, ատրճանակներ, նռնակ և 161 փամփուշտ. Գյումրիում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Այս հարցում նվազագույն մտահոգություն չկա. էրդողանը՝ Հայաստանի հետ կարգավորման մասին

236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Երևանում ու մարզերում սպասվում են հորդառատ անձրևներ. ջերմաստիճանը կնվազի

Մոսկվան Ստամբուլում հանդիպում անցկացնելու համար Կիևից համաձայնություն չի ստացել. Կրեմլ

Երևանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Գրիգորյան

Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկվող քայլերը. Էրդողան

Մենք երբեք խաղաղության օրակարգով չենք խաբել, շարունակում ենք աշխատել սահմանազատման համար. Գրիգորյան