Երևան
12 °C
Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը կարծում է, որ Արցախի արտահերթ ընտրությունների հարցը օրակարգից հանելը կարևոր որոշում է, քանի որ, ըստ նրա, լարվածությունը ԼՂ-ում պահպանվում է, գեներացված է անորոշություն:
«Մեզ չհաջողվեց ցույց տալ միջազգային հանրությանը, որ Արցախում իսկական հումանիտար աղետ է, որովհետև ԼՂ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասաց՝ ամբողջական շրջափակում չկա: Այսօր էլ արդեն տարածում են լուրեր, թե ինչպես են ռուս խաղաղապահները արցախահայերին սնունդ բաժանում: Խոսում են նաև, թե Ադրբեջանի պահանջը հանքերի հետ է կապված, և ԼՂ իշխանությունները դրան արձագանքել են նամակով ու հիմա էլ սպասում են պատասխան նամակի: Սա խոսում է այն մասին, որ սպասել, թե միջազգային հանրությունը ստեղծվածը կորակի հումանիտար աղետ և կոշտ ձևով կմիջամտի, անիմաստ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ երբ Արցախից ասում են, թե՝ եթե ուզում եք օգնել մեզ, ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տվեք, միևնույն ժամանակ ՌԴ-ն էլ ասում է՝ աշխարհը Ադրբեջանին ագրեսոր չի ճանաչում, որպեսզի զորք մտցնի ԼՂ առանց նրա համաձայնության, սա մեծ հակասություն է:
«Ռուսն ասում է՝ իբր զորք կմտցներ ԼՂ առանց Ադրբեջանի համաձայնության, եթե աշխարհը նրան ճանաչի ագրեսոր և օկուպանտ: Բայց քանի որ գործում է իրավիճակի հակառակ տարբերակը, Ռուսաստանն ասում է՝ մանդատ կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանն էլ համաձայնություն տա: Իսկ նա, բնականաբար, չի համաձայնի այն մանդատին, որի արդյունքում ինքն է տուժելու»:
Անտինյանը նկատում է՝ Արցախից Հայաստանին էլ ասում են՝ օգնեք, երբ ՀՀ-ն դիմում է միջազգային հանրությանը, սկսում են ասել՝ ինչո՞ւ դա արեցիք, օգնեք Ռուսաստանին, նրա դեմ վատը մի խոսեք, նաև ասում են, թե եկեք Արցախ, տեսնեք, թե ինչ է կատարվում, նոր խոսեք:
«Տարօրինակ է՝ ինչ-որ բանի մասին խոսելու համար պե՞տք է անպայման դա աչքովդ տեսնել: Ինքս տարբեր երկրներում կատարվող իրադարձությունների մասին խոսում եմ, բայց երբեք մտքովս չի անցել, որ, օրինակ, պետք է գնամ Ամերիկա, նոր խոսեմ դրա մասին: Նման անլրջություն պետական կառավարման մեջ անընդունելի է: Հայաստանն ասում է՝ Արցախում հումանիտար աղետ է, ԼՂ-ն ասում է՝ ճանապարհները փակ չեն, կա կյանքի ճանապարհը, ՌԴ-ն ամեն բան անում է, դուք մեզ մի խանգարեք: Սրա պատճառով Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում կրկին անջատել գազն ու անել այն, ինչ ուզում է, որովհետև միջազգային ճնշում նրա վրա այլևս չկա: Նրան չեն ճանաչում որպես ագրեսորի, փոխարենն այդ անունը ստացել է Հայաստանն ու Արցախը»,- ընդգծում է զրուցակիցը:
Վերջինիս կարծիքով՝ զարմանալի է՝ Ռուսաստանը Ռուբեն Վարդանյանին դավաճան չի համարում. չէ՞ որ նա իր երկիրը լքած յուրաքանչյուր անհատի նման պիտակավորում է տալիս. «Վարդանյանի մասին հիմա բացասականը չեն էլ խոսում: Ասում են՝ նա գնացել է Արցախը փրկելու: Սրան զուգահեռ Վարդանյանը սկսեց հայտարարություններով հանդես գալ, թե ՀՀ-ից և միջազգային հանրությունից նման վերաբերմունքի չէր սպասում: Եթե նա այսպես է արտահայտվում ու այս աստիճան չի տիրապետում ստեղծված իրավիճակին, ինչպե՞ս կարող են մարդիկ իր ասածին լուրջ վերաբերվել»:
Զրուցակցի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ նման վերաբերմունքի ժամանակ ՀՀ-ն պետք է Արցախին ասեր՝ գնացեք, բանակցեք, ավելի լավ եք տեսնում, թե ինչ է կատարվում, և ով է ձեր բարեկամն ու թշնամին:
«Հիմա իրավիճակն այլ է, Հայաստանը պետք է միջամտի այս ամենին ու ԼՂ իշխանությունից ստանա հստակ պատասխան՝ նրանք հումանիտար աղետի մե՞ջ են, թե՞ կա կյանքի ճանապարհը, ու, ինչպես Վարդանյանն էր ներկայացնում, նորմալ ապրում են: Կարծում եմ՝ Հայաստանն ակտիվ ձևով պետք է միջամտի այս գործին՝ ի պաշտպանություն իր քաղաքացիների, որովհետև այն հակասությունը, որը կա Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև, լուրջ է»,- նկատում է նա:
Անտինյանը, անդրադառնալով «Առավոտ» օրաթերթում հրապարակված այն արտահոսքին, որ ինքը հրաժարական է տալու, արձագանքելով դիտարկմանը, որ, ըստ լուրերի, տվյալ լրատվամիջոցը վերջինս գնել է, ասում է. «Որևէ լրատվամիջոցի հետ Վարդանյանի ունեցած գործարքների մասով ոչինչ չեմ կարող ասել, սակայն փաստն այն է, որ ոչ մի լրատվամիջոց նրան չի փրկի. այն, ինչ նա անում է, հակասության մեջ է: Ասում են՝ մեծահարուստ մարդ է, թող գումար ներդնի, օգնի Արցախին, բայց անգամ իր ներկայությունն է խնդիրներ առաջացնում այդտեղ: Ռուսաստանը չի կարող հանդուրժել, որ Վարդանյանը որևէ հաջողություն ունենա, որովհետև Ադրբեջանը ռուսից կնեղանա: Ճիշտ է, հայտարարվեց Վարդանյանի հրաժարականի մասին, սակայն հետո ասացին՝ հրաժարական չի տալիս, արդյունքում գազը փակվեց, դե թող գնա բանակցի Ռուսաստանի հետ»:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT