«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից 10 հոգի և տնօրենը այս պահին քննարկման են տեսչական մարմնի հետ

Ինչպես հայտնել ենք, այս պահին «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ հրդեհային անվտանգության կանոնները չպահելու հիմքով առևտրի կենտրոնի գործունեությունը կասեցնելու որոշման դեմ:

Նրանք պնդում են, որ չեն թողնելու դադարեցվի գործունեությունը՝ հավաստիացնելով, որ տոնավաճառում չկան պայթյունավտանգ նյութեր, իսկ տեսչականի արձանագրած թերացումները կարող են լուծել 2 ամսում, եթե իրենց այդ ժամանակը տրվի։

Տոնավաճառի աշխատակիցների հետ հանդիպեց առևտրի կենտրոնի տնօրենը և ասաց. «Մեզ մոտ տեսչական մարմնից եկել են, որպեսզի խոսենք, պայմանավորվենք, թե ինչ պետք է անենք։ 10 հոգի պետք է մասնակցի քննարկմանը ինձ հետ միասին»:

Ըստ տնօրենի՝ տեսչականը նաև երեկ երեկոյան է գնացել տոնավաճառ, կրկին ուսումնասիրել տարածքը։ 

Այս պահին տոնավաճառի 10 աշխատակից և տնօրենը հանդիպում են տեսչական մարմնի աշխատակիցների հետ։ Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել։ 

Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ այսօրվանից՝ փետրվարի 1-ից, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը դադարեցվում է: Տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էր, որ եթե խոչընդոտող ուժեր լինեն, ՔՏՀԱ-ն կդիմի գործընկեր կառույցների օժանդակությանը, որպեսզի տեսչական մարմնի որոշումը իրականացվի:

Տեսչական մարմնից ավելի վաղ հայտնել էին, որ տոնավաճառում չեն պահվում հրդեհային անվտանգության կանոնները։ Ժամանակ էր տրվել՝ թերությունները շտկելու համար, սակայն տնտեսվարողը տեսչական մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1452 դիտում

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները