Երևան
12 °C
«Երկուշաբթի լուսադեմին հաջորդաբար երկու շատ ուժեղ երկրաշարժ զգացվեց: Մեր տունն էլ շատ ուժեղ ցնցվեց, քանի որ 5-րդ հարկում ենք ապրում», «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պօղիկյանը:
Նրա խոսքով՝ առաջին ցնցման ժամանակ մտածել են՝ կանցնի, սակայն երբ երկրորդ ալիքն են զգացել, և տանն ամեն ինչ սկսել է շուռ գալ ու ջարդվել, ամուսնու և երեխաների հետ դուրս է վազել. «Այդ օրվանից դեռ չենք գնացել տուն, միայն այսօր առավոտյան ենք մտել ու շատ արագ դուրս եկել: Վնասվածքներ կան, բայց, բարեբախտաբար, շենքը փլուզվելու վտանգի ենթակա չէ»:
CNN լրատվականի վերջին տվյալներով՝ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 11 հազար մարդ, տասնյակ հազարները՝ վիրավորվել: Երկրաշարժից հետո տարածաշրջանում 150-ից ավելի հետցնցում է տեղի ունեցել: Սառնամանիքը, ձյունն ու անձրևները բարդացնում են փլատակներից մարդկանց դուրս բերելու գործընթացը: Նշվում է, որ երկրաշարժը տարածաշրջանում վերջին 100 տարում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժերից մեկն է:
Զարմիկ Պօղիկյանն ասում է՝ երկրաշարժը ցնցել է Սիրայի ամբողջ տարածքը, բայց առավել ուժեղ այն զգացել են Լաթակիա և Հալեպ նահանգներում, քանի որ աշխարհագրորեն այս երկու նահանգներն ամենամոտն են էպիկենտրոնին:
«Շատ ուժեղ ցնցում էր, միանգամից շենքեր ու բնակարաններ փուլ եկան, մի շարք մարդիկ էլ անապաստան մնացին, դուրս են եկել իրենց տներից և վախենում են վերադառնալ, քանի որ երկրաշարժից հետո անընդհատ հետցնցումներ են գրանցվում: Կեսգիշերվա այդ ժամին ահավոր վիճակ էր, սկսվեց խուճապ, որովհետև Սիրայի մեջ նման ուժգնությամբ երկրաշարժ վերջին 30 տարում ես գոնե չեմ հիշում: Բոլորը գիշերեցին դրսում, ոմանք՝ իրենց մեքենաների մեջ՝ բացօթյա տարածքներում, մյուսները դիմեցին եկեղեցիներին ու ակումբներին»,- պատմում է նա:
Զրուցակցի հավաստմամբ՝ հայ համայնքը անմիջապես կազմակերպել է ապաստարանների ապահովումը. «Եկեղեցիների, դպրոցների ու ակումբների տարածքներում տեղավորեց ժողովրդին՝ ապահովելով էլեկտրականության, ջեռուցման, սննդի ու դեղորայքի, առաջին օգնության բոլոր կարիքները: Մենք էլ ընտանիքով դրսում ենք գիշերել՝ մեր մեքենայի մեջ»:
Վերջինս ցավով է նշում, որ այս պահին հայտնի է երկու հայ զոհի մասին. երկրաշարժի առաջին օրը փլատակներից դուրս են բերել մոր և որդու դիերը, իսկ ընտանիքի հայրը և դուստը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է կայուն. «Ունենք նաև այլ վիրավորներ, որոնք համեմատաբար թեթև վնասվածքներ են ստացել: Մոտավորապես 10 վիրավոր ունենք Հալեպում, բոլորի վիճակն էլ կայուն է»:
Զարմիկ Պօղիկյանը նշում է, որ այժմ երկրաչափներն ուսումնասիրում են երկրաշարժից տուժած տների խոցելիության աստիճանը և թե որքանո՞վ է ապահով վերադառնալ այն շենքերը և տները, որոնք դեռևս չեն փլուզվել. «Այսօր առավոտյան էլ հետցնցումներ զգացինք, և մասնագետները նշում են՝ ակնկալելի է, որ դրանք դեռ կշարունակվեն, ինչը նշանակում է, որ վտանգ դեռ կա: Բնականաբար, վախ էլ կա, որոշները վախենում են իրենց տները վերադառնալ: Աստված մի արասցե, եթե կրկին ցնցումներ լինեն, դրանք կարող են ամբողջությամբ փլուզվել: Հիմա բոլորի մոտ այս մտահոգությունը կա»:
«Գանձասար» պարբերականի խմբագրի փոխանցմամբ՝ երկրաշարժից առավելապես տուժել է Սիրիայի Լաթիակիա նահանգը, քանի որ ցնցումն այնտեղ էլ է ուժգին եղել:
«Միայն Հալեպում մոտավորապես 50 շենք է փլուզվել, Լաթակիայում այդ թիվն ավելի մեծ է: Լաթակիայից հյուսիս՝ Քեսաբ հայաբնակ քաղաքում էլ ցնցումը բավականին ուժեղ է զգացվել: Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցին է վնասվել ու էլի որոշ կառույցներ, բայց վնասները համեմատաբար ավելի քիչ են, զոհեր էլ չկան: Դամասկոսում էլ են ցնցումներ եղել, բայց ոչ նույն ուժգնությամբ, ինչ հյուսիսային նահանգներում»:
Սիրիայում հիմա արտակարգ դրություն է հայտարարված, ամեն ինչ փակ է, միայն հիվանդանոցներն են գործում, պետական անվճար կենտրոններ կան, որտեղ մարդիկ դիմում են տարբեր կարիքներով: Նրա խոսքով՝ այժմ Սիրիան հատկապես շարժական բուժսարքավորումների սուր կարիք ունի:
«Տարբեր երկրներից փրկարարական ջոկատներն ու հումանիտար օգնությունը ժամանում են, հատկապես Արաբական երկրները, շրջանցելով տնտեսական շրջափակման օրենքները, որ շատ անհարիր է ներկայիս երկրաշարժից տուժած ժողովրդի դեմ շարունակելը, որովհետև ժողովուրդն ահավոր վիճակի մեջ է և կարիք ունի տարբեր օժանդակությունների, բժշկական սարքերի և այլն: Սիրիան մեծ թվով փրկարարական ջոկատներ չունի, երկիրը ավելի քան տասը տարի պատերազմ տեսած երկիր է, և ամեն տեսակի օգնությունների կարիք կա: Մինչև հիմա Եգիպտոսից, Ալժիրից, Իրանից, Ռուսաստանից, Իրաքից, Չինաստանից օժանդակության շուրջ տասնյակ օդանավեր են Հալեպ եկել: Նաև Դամասկոսի միջազգային օդանավակայանում են օժանդակություններ հասել հիշյալ արաբական և այլ երկրներից: Իմ տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն էլ է ուղարկել մարդասիրական օժանդակություն»,- ասում է Զարմիկ Պօղիկյանը:
Նշենք, որ Հալեպի օդանավակայանում ժամեր առաջ վայրէջք է կատարել Հայաստանի կառավարության՝ Սիրիայի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն ուղարկած օդանավը։ Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ է ժամանել 29 հայ փրկարար, հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։
Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկել նաև Թուրքիա:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT