Երևան
12 °C
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել զեղչերի և այլ ակցիաների օրենսդրությանն առնչվող հերթական քննարկումը։ Այն վարել է հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: Քննարկմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանը, Ռաֆայել Գևորգյանը, տնտեսավարող սուբյեկտներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին տեղեկացնում է ՄՊՀ-ն։
Հանդիպումը նպատակ է ունեցել ևս մեկ անգամ իրազեկել տնտեսավարողներին գործող նոր կարգավորումների մասին, ինչպես նաև լսել նրանց կողմից իրավակիրառման փուլում ծագած մտահոգությունները, վեր հանել օբյեկտիվ խնդիրները՝ դրանց լուծումներ տալու համար:
Տիգրան Մարկոսյանը նշել է, որ թե՛ օրենքի նախագծման փուլում, թե՛ ընդունումից հետո տարբեր ձևաչափերով իրազեկման միջոցառումներ են իրականացվել այս թեմայով: Ընդունված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո որոշ ժամանակ հանձնաժողովն առավել պասիվ դիտարկումներ է իրականացրել շուկայում, իսկ «Սև ուրբաթ»-ից սկսած արդեն ակտիվ մշտադիտարկումներ են կատարվել, որի արդյունքում շուրջ 30 տնտեսավարողների նկատմամբ վարույթներ են հարուցվել: ՄՊՀ անդամն ընդգծել է, որ որոշ տնտեսավարողներ ի սկզբանե ընդունել են թույլ տրված վրիպումները՝ խնդրելով կիրառել արագացված վարույթ, ինչը լրջագույն քայլ է, քանի որ պետությունը և տնտեսավարող սուբյեկտները համագործակցության մթնոլորտում են աշխատում:
«Սև ուրբաթ»-ի և Ամանորի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքում շուրջ 30 տնտեսավարողի նկատմամբ վարույթ է հարուցվել։
Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ մինչև այս օրենքի ընդունումը ՀՀ-ում ակցիաների առնչությամբ որևէ հստակ իրավակարգավորումներ առկա չէին, ինչը հանգեցրել էր նրան, որ զեղչ երևույթին սպառողներն առհասարակ դադարել էին հավատալ:
Հանդիպման ընթացքում տնտեսավարողները բարձրացրել են տարբեր հարցեր, որոնք առնչվել են մասնավորապես միջին գնի հաշվարկին, իրազեկման պահանջներին և այլ խնդիրների:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ տնտեսավարողները 15-օրյա ժամկետում կարող ենք գրավոր առաջարկներ ներկայացնել հանձնաժողովին, ինչպես նաև դիմել առանձին հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT