Երևան
12 °C
Ալիևի խոսքն ամբողջությամբ պատերազմի պրոպագանդա էր, ու թեև Երևանը լավագույնս չմատնանշեց ընդդեմ Արցախի և Հայաստանի Բաքվի ու ընդդեմ Ուկրաինայի Մոսկվայի միջազգային կարգն ու իրավունքը ոտնակոխ անելով՝ չսադրված (unprovoked) պատերազմների նմանությունները, բայց Երևանի փոխարեն դա արեց ինքը Ալիևը, հատկապես, երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որպես կապիտուլյացիայի ակտ վկայաբերեց։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ Ալիևը օդի պես կարիք ունի այսպիսի հարթակներում՝ եվրոպացիների մոտ ապացուցելու, որ Ուկրաինայի օրինակով Ադրբեջանը, ևս պայքարի այլ ճանապարհ չտեսնելով, ուժով պայքարում է օկուպացիայի դեմ:
Բաբաջանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Վերջապես Երևանում եմ և կարող եմ Մյունխենի հայտնի հյուրանոցի դահլիճում գտնվող ականատեսի վկայությամբ պատմել Փաշինյան-Ղարիբաշվիլի-Ալիև պանելային քննարկման վերաբերյալ իմ տպավորությունը։
Հարավկովկասյան երկրների առաջնորդների համատեղ քննարկմանը նախորդել էին մի քանի առանցքային քննարկումներ՝ նվիրված եվրոպական անվտանգությանն ու համատեղ անելիքներին, որտեղ կենտրոնական և հիմնական դերը և թիրախը վերապահված էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։
Շատ կարևոր է, որ հենց այս պանելի մասին գնահատականները եւս բխեն ընդհանուր քննարկվող առարկայի և սուր ու անզիջում ելույթների համատեքստից։ Հնարավոր չէ անաչառ գնահատական տալ այս քննարկմանը՝ առանց հաշվի առնելու, թե ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ՆԱՏՕ-ի գլխ․ քարտուղար Յան Ստոլտենբերգը և ԱՄՆ Պետքարտուղար Բլինքերնը բառացիորեն մեկ ժամ, կամ դրանից ավելի քիչ առաջ այդ նույն շենքում և սրահում ինչ հայտարարություններ են արել։
Այս ելույթներից կարելի է եզրակացնել Մյունխենյան անվտանգության 59-րդ համաժողովի հիմնական ուղերձը, որը տրամագծորեն մերժվեց Ալիևի կողմից։
Ալիևի խոսքն ամբողջությամբ պատերազմի պրոպագանդա էր, ու թեև Երևանը լավագույնս չմատնանշեց ընդդեմ Արցախի և Հայաստանի Բաքվի ու ընդդեմ Ուկրաինայի Մոսկվայի միջազգային կարգն ու իրավունքը ոտնակոխ անելով՝ չսադրված (unprovoked) պատերազմների նմանությունները, բայց Երևանի փոխարեն դա արեց ինքը Ալիևը, հատկապես, երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որպես կապիտուլյացիայի ակտ վկայաբերեց։
Ռուսաստանը ցանկանում է կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային, մի չսադրված պատերազմում, և այս կարևոր արձանագրումն արվում է բոլոր կարևոր բանախոսների կողմից: Այս համատեքստում խոսել միջազգային իրավունքին և կարգին դեմ գնալով՝ Հայաստանին ուժով, այսպես կոչված, կապիտուլյացիայի ենթարկելու մասին, ու դա ներկայացնել որպես նվաճում, սա չի կարող ընկալում գտնել եվրոպական որևէ հարթակում։
Ալիևը հասկացել էր մյունխենյան տրենդը՝ Ալիևը Փաշինյանի ժողովրդավարության և խաղաղության մասին հայտարարությունները հակադրում էր օկուպացիայի դեմ պայքարով՝ Զելենսկու հռետորաբանությամբ, որպեսզի ավելի ընկալելի լինի ունկնդիրների համար։ Սա ինքնին նշանակում է, որ Ալիևը օդի պես կարիք ունի այսպիսի հարթակներում՝ եվրոպացիների մոտ ապացուցելու, որ Ուկրաինայի օրինակով Ադրբեջանը, ևս պայքարի այլ ճանապարհ չտեսնելով, ուժով պայքարում է օկուպացիայի դեմ:
Այստեղ, իհարկե, արժեր շատ կարճ ակնկալել 2022-ի սեպտեմբերյան չսադրված հարձակումը, լայնածավալ ագրեսիա Հայաստանի սուվերեն տարածքի վրա, որն ամբողջությամբ տարբեր է դարձնում Ադրբեջանի և Ուկրաինայի քեյսերը։
Հայաստանի ղեկավարի Մյունխենում՝ այդ դահլիճում, այդ պանելում գտնվելն ինքնին խոսում է, որ Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, ավելին Ալիևի՝ Մյունխենում գտնվելն ու Բլինքենի միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը մասնակցելը վկայում է որ ոչ մի կապիտուլյացիա տեղի չի ունեցել։
Գուցեև եղել է Ադրբեջանի և երրորդ երկրների մտադրությունը 2020-ի պատերազմը դարձնել Հայաստանի վերջնական կապիտուլյացիա և ջախջախում, բայց ակնհայտ է, որ Հայաստանը այդ արհավիրքից հետո ոչ միայն իր պետականությունն է պահպանել, թե բանակն է փորձում ոտքի կանգնեցնել և թե սուվերեն որոշում է կարողացել ընդունել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով եվրոպացի դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։
Պանելային քննարկման ժամանակ Հայաստանի կոչը Ալիևին՝ հրաժարվել վրեժխնդրությունից և մտածել խաղաղ ապագայի մասին, ամենատպավորիչն էր և դահլիճում ու միջանցքներում քննարկվող հիմնական ուղերձը։
Մյունխենի անվտանգության համաժողովին չի կարելի պատերազմի պրոպագանդա անել, կապիտուլյացիայի մասին խոսել, այն էլ մի երկրի մասին, որի հետ հավաքական Արևմուտքը կոնսենսուս ունի աշխատելու, սերտորեն համագործակցելու։ Հայաստանը այստեղ սպասված ներկայություն է:
Այս պանելում Ալիևը հաղթանակ չի տարել, պանելը չի եղել հաղթելու և պարտվելու մասին, բայց հաշվի առնելով, 2020-ի Փաշինյան-Ալիև դեբատի դառը հիշողությունը, որից ութ ամիս անց տեղի ունեցավ 2020-ի ավերիչ 44-օրյա պատերազմը, սա իսկապես կարևոր հաղթահարում և ճեղքում էր»։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցել էր Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով: Քննարկմանը մասնակցել էին նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT