Երևան
12 °C
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց զբաղվածության խթանման նոր նախագիծը, որով առաջարկվում է աջակցություն ցուցաբերել այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների, մասնավորապես՝ նրանց, ովքեր կունենան հաշմանդամության կարգավիճակ կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ։
«Սահմանել ենք աջակցության տարբեր չափեր՝ ըստ աշխատանքի ընդունվողի տարիքից, երեխա ունենալու հանգամանքից, հաշմանդամության կարգավիճակից։ Ծրագրից կկարողանան օգտվել Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող։ Միջոցառման շրջանակում գործատուն կկարողանա աշխատանքի ընդունել այն քաղաքացիներին, որոնք վերջին երեք ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող և վեց ամսվա ընթացքում չեն եղել աշխատանքային հարաբերությունների մեջ գործատուի հետ»,- մանրամասնեց նախարարը։
Ըստ Մկրտչյանի՝ խնդիր կա մեծացնել հաշմանդամություն ունեցող անձանց հոսքը աշխատաշուկա, այդ պատճառով ծրագրի շրջանակներում գործատուին տրամադրվող աջակցությունը տարբեր է:
«Այն գործատուները, որոնք մեկ տարով աշխատանքի կընդունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր սահմանափակում ունեցող անձանց, 12 ամիս շարունակ կստանան փոխհատուցում աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավելի, քան 50 հազար դրամ։ Ընդ որում՝ այլ բաղադրիչ ևս կա․ միանվագ 500 հազար ենք տրամադրում աշխատանքային միջավայրը խելամիտ հարմարություններով ապահովելու համար»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ մեկ այլ բաղադրիչով, եթե գործատուն աշխատանքի ընդունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 35-40 տարեկան գործազուրկ անձի, 6 ամիս շարունակ նրան կտրամադրվի փոխհատուցում ոչ ավելի, քան 12 հազար դրամի չափով․ «Մենք կարևորում ենք ակտիվ ծերության ծրագրերը և այդ մասով ևս աջակցություն ունենք, որը վերաբերում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց։ Եթե գործատուն աշխատանքի ընդունի նրանց, ապա 6 ամիս ժամկետով այդ անձի աշխատավարձի եկամտահարկից 70 տոկոսի չափով ոչ ավելի, քան ամսական 21 հազար դրամ կստանա աջակցություն»։
Այս ծրագրով սահմանված ֆինանսական բոլոր աջակցությունները նախարարությունը տրամադրելու է աշխատանքային հարաբերությունների ընթացքում կամ դրա ավարտից հետո՝ հինգ օրվա ընթացքում։
Վարչապետը, արձագանքելով նախարարին, հետաքրքրվեց. «Ենթադրենք՝ ընդունել է շահառուին, այստեղ տարբեր ժամկետներ կան, ու առաջին-երկրորդ ամսից հասկանում է, որ դա այն աշխատողն է, որն իրեն պետք է, բայց մենք իրեն ասում ենք՝ 9 ամիս հետո աշխատողին ազատի՞ աշխատանքից, որ աջակցությունը ստանա՞ս։ Մարդ 9 ամիս աշխատեց, գործատուն էլ չի ուզում պայմանագիրը խզի, մենք էլ ասում ենք՝ որ չես ուզում իրեն գործից ազատես, մենք չենք տալիս այդ աջակցությունը»։
Նարեկ Մկրտչյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, ասաց. «Ամեն դեպքում, եթե պայմանագիրը կնքվել է, գործատուն աջակցությունը ստանալու է»։
Այնուհետև Կառավարության ղեկավարը կրկին ճշտող հարց հղեց. «Այսինքն՝ մենք գումարը տա՞լիս ենք 3 ամիսը լրանալուց 5 օր հետո, ոչ թե հարաբերությունները դադարելուց հինգ օր հետո։ Մեր ծրագրով սահմանված ժամկետից հինգ օր հետո ենք փոխհատուցումը տրամադրելու»: Նախարարը դրական արձագանքեց:
Վարչապետը խնդրեց նախարարին ուշադիր լինել նախագծում ձևակերպումներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT