Պիտի հիմնավորեն՝ ինչու են բենզալցակայանի տարածքում արջ պահում. խստացվում են վայրի կենդանիներ պահելու կարգավորումները

Հաշվի առնելով Հայաստանում վայրի կենդանիների հետ կապված խնդիրները՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական նոր փոփոխություններ՝ փորձելով այս կերպ պաշտպանել վայրի կենդանիներին:

Գերատեսչությունը 26 իրավական ակտերի փոփոխություն է նախատեսում, որոնցից առաջինը վերաբերում է անազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահմանը, որով այդ կենդանիներին պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) մինչև սույն թվականի ապրիլի 1-ը պարտավոր են դիմել լիազոր մարմին՝ իրենց մոտ պահվող վայրի կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար, որպեսզի կարգի հաստատումից հետո դրանց պահման թույլտվություն ստանան։

«Մինչ օրենքի նոր կարգավորումը ընդունելը՝ վայրի կենդանիների գործընթացն ուներ բավականին մեծ բացեր։ Չկար թույլտվությունների հատվածը, կար Կառավարության որոշում, որով միայն պահման չափանիշներն էին սահմանված, մինչդեռ դրանց հետագա որակական հատկանիշների մասով որևէ կարգավորում նախատեսված չէր։ Այսինքն՝ տրամաբանությունը սա է՝ պահելուց առաջ անձը պետք է ունենա լիազոր մարմնից թույլտվություն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։ 

Հարցադրմանը՝ ի՞նչ վիճակագրություն կա, թե որքան վայրի կենդանի է պահվում ոչ բարվոք և ոչ համապատասխան պայմաններում, Գրիգորյանը կոնկրետ թիվ չի կարողանում նշել, սակայն շեշտում է՝ դրանք բացահայտվել են կա՛մ տեսչական մարմնի իրականացրած վերահսկողության արդյունքում, կա՛մ հանրային արձագանքի միջոցով, կա՛մ այլ հանգամանքներով պայմանավորված։

Գերատեսչությունում հստակ տեղեկատվություն չկա նաև այն մասին, թե ՀՀ-ում քանի՞ անձ որքա՞ն քանակությամբ վայրի կենդանիներ է պահում:

«Առաջնահերթ մշակվել է վայրի կենդանիների պահման թույլտվության տրամադրման կարգը մեկ այլ իրավական ակտով էլ թույլտվություն չի պահանջվի այն կենդանիների դեպքում, որոնք գնվել են, օրինակ, կենդանական խանութից գնվածներին դեպքում ուղղակի լինելու է ցանկ, որոնց համար թույլտվություն պետք չի լինելու։ Տրվելու է հաշվառման կարգ, որ թույլտվություն ստանալուց հետո ամենամյա պարբերականությամբ անձը տեղեկատվություն տրամադրի կենդանիների մասին, որպեսզի կարողանանք ընդհանուր պատկերը կառավարել։ Օրենսդրական նոր կարգավորումը վերաբերելու է թե՛ արդեն պահվող, թե՛ նոր պահել ցանկացող կենդանիներին»,- մանրամասնում է բանախոսը:

Այս ամենից հետո, ըստ Գրիգորյանի, կքննարկվի նշված անձանց կենդանիներ պահելու՝ լիազորություն տալու հարցը. «Դեռևս 2015 թվականի դեկտեմբեր ամսին միջազգային մամուլում հրապարակվեց մի նյութ, որ ՀՀ-ում՝ վատ պայմաններում, անտեսված վիճակում պահվում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ։ Այսինքն՝ այդ կենդանիների ճակատագիրն անորոշ էր։ Դա ազդեց Հայաստանի վարկանիշի վրա և ցույց տվեց այս ոլորտում առկա բացերը։ Ստացվել էր պատկեր, որ անհատը կարող է պահել այդ կենդանիներին՝ հետագայում դրանց ֆինանսական ծախսերն ու խնամքը թողնելով պետության ուսերին։ Չհաշված այն, թե ինչ վտանգներ կարող էին առաջացնել կենդանիներն ու վնասեին մեզ մոտ առկա էնդեմիկ տեսակներին, եթե հայտնվեին ազատության մեջ»։ 

Զրուցակիցն այս համատեքստում մի դեպք է մտաբերում, երբ Գյումրիում մի քանի վայրի կենդանիներ՝ արջեր, առյուծներ, բեզուարյան արջեր պահող անձը սնանկացել էր, և կենդանիների ֆինանսական ծախսը ընկել էր պետության վրա։ Կարգավորումները խստացնելու հիմք նաև սա է հանդիսացել, որ ամեն ոք չկարողանա վայրի կենդանի պահել։

Նոր կարգով պարտադիր կլինի նաև, թե ինչու է անձը ցանկանում ձեռք բերել վայրի կենդանի, պայմանագիր կապի անասնաբուժությամբ զբաղվող հաստատության հետ, ունենա կենդանաբան կամ կենդանաբանի որակավորում ունեցող աշխատակից:

«Այս բոլորն անհրաժեշտ են, որպեսզի, ենթադրենք, ամեն մի բենզալցակայանի կողքը արջ չտեսնենք, կամ եթե տեսնենք, հիմնավորված լինի՝ ինչո՞ւ է արջը այնտեղ։ Երբ ձեռք բերելուց առաջ ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը, կկարողանանք նաև հասկանալ, թե ինչպե՞ս ու որտեղի՞ց են ձեռք բերում կենդանիներին»,- ասում է նա՝ հավելելով՝ կենդանիներին պահելու թույլտվությունն էլ տալու են հանձնաժողովի անդամները, որոնք լինելու են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, մի շարք կառույցների մասնագետներ. «Ուսումնասիրելու են ներկայացված փաստաթղթերը և յուրաքանչյուր կենդանու մասով կարծիք հայտնեն»։ 

Կենդանիներին թաքցնելու հնարավոր դեպքերն էլ բացահայտելու է համապատասխան տեսչական մարմինը։ Եթե հայտնաբերվի, որ որևէ անձ չունի լիազորություն, բայց պահում է վայրի կենդանի, սահմանվելու է վարչական տուգանք․ քաղաքացիների համար՝ 150-200 հազար դրամ, իրավաբանական անձանց համար՝ 170-250 հազար դրամ. «Մյուս դեպքերում, եթե հաշվառման տվյալները չտրամադրեն անձինք, թե, օրինակ, քանի կենդանի ունեն, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ընդհուպ՝ մինչև կենդանու առգրավում»։ 

Օրենսդրական այս փոփոխություններն իրականացնելու համար նախարարությունը քննարկումներ է ունեցել կենդանասերների հետ, ինչպես նաև շահագրգիռ անձանց։ Ըստ Գրիգորյանի՝ լսել են և հաշվի առել բոլոր կողմերի կարծիքները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1872 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս