Գրում են «Նոր Զովք»-ը փակում են, որ «Երևան Սիթի»-ն լավ աշխատի, հրապարակային դատավարությունը ցույց կտա եղածը․ Փաշինյան

Ես ՀՀ վարչապետ եմ, բայց կարևոր է նաև, թե ես ո՞ր երկրի վարչապետն եմ ու այդ երկիրը իր գոյության ընթացքում ինչ ուժ է գեներացրել՝ տնտեսական, քաղաքական, ինչ միջզագային հեղինակություն է գեներացրել։ Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես եկել եմ, նստել եմ մեքենայի ղեկին, քշում եմ այդ մեքենան, մեկ էլ «պագրիշկան» վրայից թռնում է և այդպես շարունակ։ Ի՞նչ կարող ենք մենք անել, որ Հայաստանի շահն ունենանք որպես նպատակակետ, Հայաստանի հզորացումը դարձնել մեր բարձրագույն նպատակ՝ տնտեսական, քաղաքական, բոլոր առումներով։ Աշխարհում մեր երկրից փոքր երկրներ կան, որ 10 անգամ ավելի մեծ երկրներից տնտեսապես, քաղաքականապես, ռազմական առումով ավելի հզոր են։ Մենք պետք է հզորացնենք մեր պետությունը։ Պետությունը հզորացնելու ձևը աշխատել և պետբյուջեն գեներացնելն է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ որ բարեգործական ծրագրերի նկատմամբ սկեպտիկ վերաբերմունք ունի։ Մարդը պետք է աշխատի, իր աշխատանքով իր ընտանիքը պահի։ Լինել, ապրել, աշխատել և հարկեր վճարել Հայաստանում։  Պետք է դատապարտել հարկերի չվճարումը։

«Մի խոշոր բացահայտում է եղել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չխախտելով, ասեմ, հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկեր չի վճարել։ Երեկ այդ թեմայով մի ռեպորտաժի տակ արված մեկնաբանություններն էի կարդում, ու ինչ են մարդիկ մեկնաբանում՝ այս սուպերմարկետին բռնել են, որ մյուսի գործերը լավ գնա։ Ոչ ոք չի ասում, որ դա իրականություն է, ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երևան Սիթին» ավելի լավ աշխատի։ Եղավ, ձեր ասածն է, հրապարակային դատավարությունը ցույց կտա՝ ինչը ինչի համար է եղել։ Մեզ համար կապ չունի՝ բոլորը պետք է վճարեն հարկերը, իսկ չվճարումը պետք է համարժեք պետական արձագանք ստանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քրեական հետապնդում էր ներկայացվել ընկերության սեփականատիրոջ, տնօրենի, գլխավոր հաշվապահի և օժանդակող այլ ընկերության սեփականատիրոջ նկատմամբ:

ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ «Նոր Զովք»-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2241 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ