Երևան
12 °C
«Ես հայտնել եմ իմ համաձայնությունը ընդդիմադիր գործիչներին, որ 44-օրյա պատերազմում հաղթելու հնարավորություն կար»:
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան հիմա է թվում: Զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ: Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞ մարդ, որ մտածում է, թե նրանց գլխին գործ են սարքել, կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարձրաստիճան զինվորական կա, որ մեղադրվում է Շուշիի գործով: «Այդ գործով երբ դատարանը որոշեց կալանավորի, ինձ համար զարմանալի բան տեղի ունեցավ, որ մեկ էլ ամենատարբեր մարդիկ Հայաստանից, ԼՂ-ից դատաիրավական համակարգին միջնորդություններ են ներկայացրել, որ կլինի՞ այդ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատենք, ներողամիտ վերաբերվենք:
Իմ արձագանքը հետեւյալն էր՝ բա դուք չէի՞ք ասում, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ի՞նչ է արել, ի՞նչ է տեղի ունեցել ռազմի դաշտում, թե Շուշին ո՞նց է ընկել, ո՞վ է տվել Շուշին, ինչո՞ւ է ընկել Շուշին: Բա ինչի՞ եք բոլորդ, որ սրեր էիք ճոճում, հիմա ուզում, որ գործերը առաջ չգնան, փակվեն, ազատվեն մարդիկ: Ինչի՞ համար, որ ասեք՝ դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց, էս հանձնեց, էն հանձնեց»,- նշեց նա:
Այնուհետև վարչապետը նկատեց. «Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ամեն ինչի խորքային նպատակը և պլանը հենց դա է եղել: Ընդ որում, եթե դա լիներ քաղաքական իշխանության դեմ հնարավոր գործողություն, դա դեռ ոչինչ, բայց դա Հայաստանի պետականության դեմ է»:
Ըստ Կառավարության ղեկավարի՝ այսօր բարձրաստիճան գեներալ կա այդ թեմայով կալանավորված. «Ինչի՞ համար է կալանավորված, որքան գիտեմ, կալանավորված է նրա համար, որ չի կատարել դիտավորությամբ իր ծառայողական պարտականությունները ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Ինչո՞ւ չի կատարել, չկա բացատրություն: Ես ինձ համար գիտեմ բացատրություն՝ ինչու չի կտարել: Ես չունեմ ապացույց, չգիտեմ՝ կունենա՞մ, թե՞ ոչ, բայց փաստերը իրենք իրենց մասին բարձր են խոսում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT