«Այս ակցիան իրականում պաշտոնակռիվ է». Բրյուսովի դասախոսների մեծ մասը կողմ է Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը

Երևանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանում կրկին թեժ իրավիճակ է․ եթե ամիսներ առաջ հաստատությունը համախմբված էր մեկ նպատակի համար, ըստ նրանց՝ բուհի օպտիմալացման դեմ, ապա այժմ «միասնական» բուհում պայքարում են այլ հարցի շուրջ:

Սկզբում՝ ռեկտորից, հետո հոգաբարձուների խորհրդի զրկվելուց հետո երեկ հայտնի դարձավ, որ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Հիշեցնենք՝ Գյուրջինյանը 2022 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ բուհը ընտրում էր նոր ռեկտոր, առաջադրվել էր որպես ռեկտորի թեկնածու։

Նշանակման մասին տեղեկանալուց հետո բուհի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բուհի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, հայտարարեցին բողոքի ակցիա սկսելու մասին. նրանք դեմ են Գյուրջինյանի նշանակմանը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ռեկտորի պարտականությունները կատարող էր նշանակվել Ցոլակ Ակոպյանը: Նրա նշանակումից հետո «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բուհի որոշ դասախոսներ ահազանգել էին՝ Ակոպյանը լարվածության մթնոլորտ է ստեղծել հաստատությունում:

Երեկ էլ Գյուրջինյանի նշանակման հարցի շուրջ Ցոլակ Ակոպյանը որոշ դասախոսների և ուսանողների հրավիրել էր բուհի դահլիճ՝ քննարկման, որտեղ դասախոսները ներկայացրել էին իրենց դժգոհությունը որոշման հետ կապված։

Ըստ բուհի որոշ ներկայացուցիչների՝ Գյուրջինյանի նշանակումը ապտակ է բուհին, նրանք պատրաստվում են որոշումը բողոքարկել դատարանում։ Բացի որոշմանը դեմ արտահայտվելուց, Ակոպյանը ուսանողներին խնդրել է ֆիքսել այն դասախոսներին, որոնք կնպաստեն բուհում առանց խաթարումների դասընթացներ անցկացնելուն: «Մեր համալսարանի աշխատակցի զանգով ձեր դեմ ոստիկաններ են բերվել։ Ասել է թե իբր ձեզ մենք պարտադրել ենք, որ դասի չնստեք։ Սա ֆիքսում ենք, այսուհետ պետք է բոլորի մասին խոսել»,- հայտարարել էր նա։

Բուհի դասախոսների մեծամասնությունը, սակայն, իրականում դեմ չէ Գյուրջինյանի նշանակմանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում են նրանցից մի քանիսը: Ըստ նրանց՝ ուսանողները պարզապես չեն հասկանում՝ ինչ է կատարվում, և սա դասից խուսափելու առիթ է, իսկ Գյուրջինյանին պատրաստ են դիմավորել մեծ սիրով։

«Ես բողոքի ակցիայի տրամաբանությունը չեմ հասկանում։ Անիմաստ է։ Ըստ օրենքի՝ մեզ անհրաժեշտ էր ռեկտոր, որը մենք արդեն ունենք։ Որոշ դասախոսներ այնպիսի բաներ են անում, որ անհասկանալի է, ճիշտ չէ օգտագործել նաև ուսանողներին։ Ինչո՞ւ է ուսանողը դուրս գալիս, ժամանակին բուհի փակման հարցն էր դրված, ու բոլորով դուրս էինք եկել, բայց հիմա երբ հարցնում եմ՝ ինչո՞ւ եք դրսում, չեն կարողանում հստակ պատասխան տալ»,- մեզ հետ զրույցում ասում է ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Ֆրունզե Հովհաննիսյան։

Նրա խոսքով՝ իր ամբիոնի 99 տոկոս դասախոսները դեմ չեն Գյուրջինյանի նշանակմանը, միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նկատում է՝ այնպես չէ, որ նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանի դեմ ինչ-որ բան ունեն։

Համալսարանի ֆակուլտետներից մեկի դեկան Բելլա Մարգարյանի խոսքով էլ՝ այս ակցիան իրականում պաշտոնակռիվ է, որոշ անձինք ցանկանում են պահել իրենց իշխանությունը բուհում։

Ըստ նրա՝ ժամանակին ամբողջ բուհը պայքարում էր համալսարանի փակումը կանխելու համար, սակայն հիմա հասկացել են, որ նախկինում այդ պայքարն ամենևին բուհի համար չէր: «Հիմա վերջապես ունենալու ենք լեզվաբան ռեկտոր։ Նախկինում՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ ռեկտոր էինք ընտրում, պարոն Գյուրջինյանին չընտրեցին, որովհետև հոգաբարձուների խորհուրդը ընտրված մարդիկ էին, որոնց ասել էին՝ չընտրել Գյուրջինյանին։ Մեր պայքարը միշտ բուհի համար է եղել, իսկ Գյուրջինյանի նշանակմանը դասախոսների մեծ մասը կողմ է»,- ասում է նա:

Բուհի դասախոս, նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանն էլ մեր զրույցում նկատում է՝ իրականում ուսանողները բողոքի ակցիային մասնակցում են ոչ թե Գյուրջինյանի նշանակման համար, այլ միջոց է՝ դասերից խուսափելու։

Նրա կարծիքով՝ ակցիաները չեն կարող շարունակվել, քանի որ որոշումը կատարել է լիազոր մարմինը։ Նա վերհիշում է նախկին ակցիաներն ու շեշտում՝ այն ժամանակ բուհի ողջ կազմը պայքարում էր համալսարանը չփակելու համար, այլ ոչ թե Կարինե Հարությունյանի:

«Ուսումնական գործընթացը խաթարվել է, որևէ ձևով դա չի կարող արդարացվել, որովհետև ղեկավարները գալիս են ու գնում, բայց գործընթացը չպետք է ընդհատվի։ 5 տարի առաջ, երբ որ ես էի ընտրվել ռեկտոր, բուհում իմ նշանակմանն էլ էին դեմ, նույն ձևով փորձում էին խաթարել իմ ընտրությունը, որպեսզի նախարարը ինձ չկարողանա ներկայացնել այդ պաշտոնին: Բայց դասախոսական կազմը հավաքվեց, ես ներկայացրի ու շարունակեցի աշխատանքս ռեկտորի պաշտոնում։ Պարոն Գյուրջինյանին բուհում բոլորն են ճանաչում»,- ասում է նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39806 դիտում

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին