Ալիևը կրկին հիստերիա է բարձրացրել հարթակում, որտեղ Հայաստանը ներկայացվածություն չունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հիստերիա բարձրացնել տարածաշրջանային ու միջազգային հարթակներում, հատկապես այն տեղերում, որտեղ Հայաստանը չունի ներկայացվածություն և տեղում ասվածին գնահատական տալու հնարավորություն: Ալիևը չի մոռացել նաև կեղծ տեղեկություններ փոխանցելու և սպառնալիքներ հնչեցնելու իր քաղաքականությունը:

Այս անգամ խոսքը Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում Ալիևի ելույթի մասին է:

Ըստ նրա՝ «Հայաստանը 2022 թվականին Պրահայում և Սոչիում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սակայն դեռևս ամբողջությամբ չի դուրս բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքներից» ։

Ալիև հայտարարել է, թե իբր «հայկական անօրինական կազմավորումներն ու հանցավոր տարրերը մնում են Ղարաբաղում»՝ հավանաբար նկատի ունենալով Արցախի ՆԳՆ փրկարար ծառայությունը, որին ընդամենը մեկ օր առաջ Բաքվի բռնապետական ռեժիմը ներկայացրել էր որպես «զենք տեղափոխող վտանգավոր խմբավորում»:

Իհարկե, Ալիևը, բաց չթողնելով առիթը, կրկին հիշատակել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին:

«Հայաստանը խուսափում է Զանգեզուրի միջանցքի բացման պարտավորությունից։ Այսպիսով, Հայաստանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը և դրա համար պետք է պատասխանատվություն կրի»,- ընդգծել է ադրբեջանական պետության ղեկավարը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ 2020 թվականի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանը լայնածավալ վերականգնողական աշխատանքներ է իրականացրել Ղարաբաղի այդ տարածքներում՝ «կյանք վերադարձնելով Հայաստանի կողմից ամբողջությամբ ավերված հսկայական տարածքներին»: Ալիևն այս մասին հայտարարել է՝ մոռանալով, որ հենց ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով են ավերվել իր նշած տարածքները:

«Զրոյից կառուցում ենք 9 նոր քաղաք, իսկ առաջին փուլում՝ ավելի քան 300 գյուղ։ Սա հետկոնֆլիկտային վերակառուցման եզակի և աննախադեպ մոդել է, որն իրականացրել է ազգային կառավարությունը սեփական ֆինանսական միջոցներով։ 2021-2022 թվականներին ադրբեջանական պետությունը մոտ 4 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսել ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքների վրա։ Իսկ այս տարի մենք նախատեսում ենք միջոցներ հատկացնել առնվազն 1,7 մլրդ ԱՄՆ դոլարի չափով»,- հավելել է Ալիևը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25268 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել