«Կարող է մեր կրթական ծրագրերի մեջ ունենա մասնակցություն». Անդրանիկ Քոչարյանը՝ Օնիկ Գասպարյանի՝ ԶՈՒ վերադառնալու մասին

«5-րդ շարասյան մասին էլ ենք խոսել»:

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում այսօր ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին հարցաքննելուն:

«Եվ, ընդհանրապես, այդ շարասյան բացահայտումը շատ բարդ է: Արդյոք կարո՞ղ է լրատվական դաշտում էլ շարասյուն փորձենք գտնել: Վերջին հաշվով 44-օրյա պատերազմի օրերին ամբողջությամբ սենսացիաներ փնտրելով՝ հակառակորդի տեղեկատվության աղբյուր էինք հանդիսանում: Զորքերն ինչպես գնացին, որ ճանապարհով գնացին»,- նշեց Քոչարյանը:

Վերջինիս խոսքով՝ Օնիկ Գասպարյանի հետ ևս մեկ հանդիպում է լինելու, սակայն օրը դեռ հստակ որոշված չէ. «Քանի որ պատերազմի ժամանակ կառավարումն իրականացրած գլխավոր շտաբի պետի հետ ենք խոսում, բնականաբար, մենք ամենամեծ տեղեկատվությունը ստանալու ենք նրանից»:

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի ԶՈՒ վերադառնալու հավանականությանը՝ Քոչարյանը նշեց. «Ես չգիտեմ՝ Օնիկ Գասպարյանը կվերադառնա՞, թե՞ ոչ, կամ կցանկանա՞ վերադառնալ, թե՞ ոչ։ Բայց ես հասկացա, որ Օնիկ Գասպարյանը ոչ միայն ի վիճակ է անել վերլուծություններ, արձանագրել փաստեր, այլև իր անցած ճանապարհով կարող է մեր կրթական ծրագրերի մեջ ունենա իր ուրույն մասնակցությունը»:

Հիշեցնենք՝ օրերս իր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ պատերազմը պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն:

«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան հիմա է թվում: Զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ: Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞ մարդ, որ մտածում է, թե նրանց գլխին գործ են սարքել, կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով»,- ասել էր Կառավարության ղեկավարը:

Տպել
745 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 514 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի

Հայ մարզիկները կմասնակցեն մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչին

«Չայնիի ոլորաններ»-ում «Զիլ»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած

Ադրբեջանում հայտարարել են, թե սկսել են ցուցակագրել ԼՂ-ում մնացած հայերին. նրանց թիվն անհայտ է

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա տեղակայվել է Եղեգնաձորում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Եթե անհրաժեշտ լինի, ավտոբուսները կրկին կմեկնեն ԼՂ՝ տեղահանված անձանց Հայաստան բերելու համար. Սանոսյան

Արմեն Գրիգորյանը Թեհրանում է

Տղերքը լավ են. Թադևոսյանը՝ ԼՂ-ում մնացած արցախցի փրկարարների մասին

Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի

ՄԱԿ-ի առաքելության անդամները դատարկ Լաչինի սահմանային կետում են

Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը

Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև

Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան

Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է

Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում

Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ

Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)

Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ

Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու

Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով

30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են ՄՍԾ խմբերը (տեսանյութ)

Սյունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվելով հայտնվել դաշտում. կա տուժած

Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին

Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)

Շունը հարձակվել է 10-ամյա տղայի վրա․ երեխան ծնոտի շրջանի պատռվածքով հոսպիտալացվել է

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 10 երեխա շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքներում

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Նիկոլ Փաշինյան