Էդգար Ղազարյանը քաղաքական մահապարտ ահաբեկիչ է, որին ուր ուղարկում եք, պատրաստ է պայթել. Կոնջորյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում՝ Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության հարցի համար հրավիրված նիստում, հայտարարեց, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու ՄԻՊ նոր թեկնածուին, որին առաջադրել է հենց իշխող ուժը։

«ՔՊ խմբակցությունն առաջադրել է Անահիտ Մանասյանին՝ առաջնորդվելով նրա մասնագիտական գիտելիքներով, անցած ճանապարհով, բարոյական հատկանիշներով և արժեքներով։ Այս ընթացքում թե՛ խմբակցության հետ հանդիպմանը, թե՛ հանձնաժողովի նիստին, թե՛ այսօրվա նիստի ընթացքում տիկին Մանասյանը վերահաստատեց մեր դիրքորոշումը, որ մենք այս կարևոր պաշտոնի համար ճիշտ թեկնածու ենք ընտրել։ Մենք կողմ ենք քվեարկելու նրա ընտրությանը»,- ասաց նա։

Անդրադառնալով ՄԻՊ նոր թեկնածուի հասցեին հնչեցված տարբեր մեկնաբանություններին ու քննադատություններին՝ Կոնջորյանը նկատեց․ «Տարօրինակ հարցադրում են անում՝ դուք գլխավոր դատախազի տեղակալն եք, մեղադրող կողմն եք, ոնց եք զբաղվելու մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Տպավորություն է, որ դատախազությունն իր էությամբ կառույց է, որը ի բնե զբաղվում է մարդու իրավունքների ոտնահարմամբ ու մարդկանց հալածելով, տպավորություն է, որ իրավական պետության մեջ կա դեմոնիզացված կառույց, որը զբաղվում է մարդկանց հետապնդելով, և մարդկանց մի խումբ էլ կա, որոնք զբաղվում են այդ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ։ Դատախազությունն իրավական պետության կառուցակարգերի տրամաբանությամբ է, իր գործունեության ընթացակարգում էլ առաջնորդվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ։ ԱԺ պատգամավորներն էլ են զբաղվում մարդու իրավունքների պաշտպանությամբ, երբ մենք ընդունում ենք օրենքներ, որոնք պետք է բարելավեն մարդկանց կյանքը»։

Անդրադառնալով ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ պատգամավորներն ու ընդդիմադիր թեկնածուն փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ էին հնչեցրել՝ ՔՊ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Ղազարյանը՝ ընդդիմության ՄԻՊ թեկնածուն, մահապարտ ահաբեկիչ էր։

««Հայաստան» դաշինքի պատգամավորներ, ենթադրենք՝ հանձնաժողովի անդամներից ձեր երկու գործընկերներից մեկը գործուղման էր, մյուսը՝ վատառողջ, բայց Աժ կանոնակարգի օրենքը չի արգելում, որ ձեր խմբակցության մյուս պատգամավորները չմասնակցեն նիստին։ Կարո՞ղ էին մասնակցել, այո՛, ինչո՞ւ չեն մասնակցել։ Լսելով ձեր թեկնածուի հանրային խոսքը՝ կարող եմ ասել, որ նա քաղաքական մահապարտ ահաբեկիչ է, որին ուր ուղարկում եք, ինքը պատրաստ է պայթել, և որևէ ահաբեկչության կազմակերպիչ չի հանդիպում ահաբեկչության վայրում, քանի որ իրեն էլ էդ պայթյունի բեկորները կդիպչեն։ Հասկացել էիք, որ նիստը հաճելի չէր լինելու, որովհետև խոսույթը չափազանց վիրավորական էր ու խաթարում էր հանրային բարոյականության նորմերը»,- ասաց Կոնջորյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3095 դիտում

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել