Ինձ արժե դատել նրա համար, որ 2018-ին ցույց չեմ տվել բանակցային թղթերը ու ասել՝ ժողովուրդ, սա ավարտված խաղ է․ Փաշինյան

«Դուք 5 տարի է՝ իշխանություն եք, բայց 500 անգամ ավելի շատ խոսել եք նախկին երեք իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան Ձեր բանակցածի»։

Այս մասին ԱԺ-ում հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Դուք Մադրիդյան փաստաթուղթը ներառել եք Ձեր նախընտրական ծրագրում, հիմա հայտարարում եք, որ դրանով ԼՂ-ն ճանաչվել է Ադրբեջանի մաս, այդ դեպքում ինչո՞ւ Կազանում Ադրբեջանը ստորագրելուց 5 պակաս հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը։ Այս ամեն ինչի մասին Ձեր տարատեսակ կարծիքներն ու դիտանկյունը ե՞րբ է փոխվել»,- հավելեց Խամոյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն նշեց.

«Դուք ասացիք՝ իմ բանակցած փաստաթղթի մասին բան չեմ ասել, շատ ճիշտ եք ասում, որովհետև ես բան չեմ հասցրել բանակցել, ես բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին։ 2019թ-ի ամռանը սեղանին դրված փաստաթուղթը ինձնից առաջ բանակցությունների արդյունքների ամփոփումն է։ Դա այն իրավիճակի ամփոփումն է, երբ Սերժ Սարգսյանը այս ամբիոնից արեց հայտնի հայտարարությունը։ Ինքնորոշման հետ կապված, ես պարզ բան եմ ասում, իմ վերաբերմունքը հենց սկզբից է փոխվել։ Եթե Դուք նայեք 2019թ. մարտին ԼՂ-ի ու ՀՀ-ի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իմ ունեցած ելույթը, կտեսնեք, որ այն ժամանակ ասում էի նույն բանը, ինչ այսօր։ Ինքնորոշման իրավունքի այն կոնցեպտը, որը դրված է եղել 2007-ին, եղել է հետևյալը՝ մինչև ԼՂ-ն չճանաչվի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրավունքը չի կարող իրացվել ձեր ձեռք բերած պայմանավորվածություններով»։ 

Արձագանքելով՝ Խամոյանն ասաց՝ հետագայում պարզվել է, որ 2019թ. սեղանին եղել է, այսպես կոչված, «փուլային» փաստաթուղթը, և որ Փաշինյանը 2 տարի հայ ժողովրդից թաքցրել է բանակցային գործընթացի նրբությունները. «Ի՞նչ վստահություն պետք է լինի, որ նույնը չեք անում, անկեղծ չեք, թե ինչ եք խոսում, ինչ եք բանակցում Ադրբեջանի հետ»:

Հարցին Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. ««Զրոյական» կետն այն է, որ ես ասել եմ՝ եկեք հասկանանք, թե ինչ է «Մադրիդյան սկզբունքները», այս սկզբունքներով ԼՂ-ն կարո՞ղ է ինքնորոշվել, կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, որից հետո ստացել եմ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա է «զրոյական» կետը, հարգելինե՛րս։ Հիմա իմ սխալը ո՞րն է՝ ես պետք է այն ժամանակ կանգնեի, բանակցային թղթերը ցույց տայի և ասեի՝ ժողովուրդ, մենք հասել ենք այս կետին, տարբերակ չունենք: Ա՛յ դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել ասել՝ գիտեք՝ ինչ, այս խաղը ավարտված խաղ է։ Եթե ինձ մեղադրում եք, գոնե սրանում մեղադրեք, գուցե դա կարելի է պոպուլիզմ էլ անվանել: Մեղադրեք նրա մեջ, որ չեմ եկել ասել՝ այս խաղը պրծած խաղ է, և ինչքան ձգենք, այնքան ծանր հարված ենք ուտելու»: 

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Մադրիդյան սկզբունքներ»-ով Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3283 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ