Ամառային ռազմամարզական ճամբարը պարտադիր է լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար. Ժաննա Անդրեասյան

21/06/2023 schedule16:26

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց՝ հանդիպելու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպված ռազմամարզական ճամբարին մասնակից աշակերտների հետ:

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Ճամբարը նախատեսված է 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար և կազմակերպվում է 5 փուլով` Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում: Առաջին փուլը մեկնարկել է հունիսի 15-ից:

Նախարար Ժաննա Անդրեասյանը դիտել է ճամբարի մասնակիցների ուսումնական վարժանքը՝ հետևել «Գոյատևման հիմունքներ» և «Կրակային պատրաստություն» գործնական պարապմունքին: Ճամբարականները կատարել են գետանցում, դժվարամատչելի տեղանքի հաղթահարում, ցուցադրել են պայմանական դիվերսիոն խմբի վնասազերծում, ցուցաբերել առաջին բուժօգնություն:

Ողջունելով ճամբարականներին՝ նախարարը նշել է, որ ամառային ռազմամարզական ճամբարները հաջորդ ուսումնական տարվանից պարտադիր են լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշակերտը կունենա պարապմունքների հետ անհամատեղելի առողջական խնդիրներ:

«Արդեն երկրորդ տարին է, ինչ Տավուշի մարզի դպրոցականների ներգրավմամբ՝ մենք հնարավորություն ունենք հասկանալու՝ ինչքանով ենք ճիշտ կազմակերպում ճամբարների աշխատանքը և արդյունավետ փոխանցում այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք կյանքի կարևոր հմտություններ են: Տարբեր իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու, սառը դատողություն ունենալու, սթափ վարվելու, կողքինին օգնելու և պետության լավ քաղաքացի դառնալու համար ճամբարային վարժանքները շատ կարևոր են: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում դուք ոչ միայն սովորում եք առարկան, այլև զարգացնում եք թիմային աշխատանքի և պատասխանատվության զգացումը՝ միասին լուծելով առաջադրված խնդիրները: Համոզված եմ նաև, որ հասցրել եք այս ընթացքում ընկերանալ և նոր գիտելիքներ ձեռք բերել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը հույս է հայտել, որ աշակերտները ճամբարից կգնան ավելի հասուն ու մեծացած, պատրաստ դժվարություններին, որոնցից որևէ մեկն ապահովագրված չէ. «Իհարկե, մեր բոլորի նպատակն է, որպեսզի խաղաղությունը մեր տարածաշրջանում դառնա իրողություն: Խաղաղության հասնելու ճանապարհին մենք պետք է պատրաստ լինենք նաև դիմագրավելու բոլոր դժվարություններին, և այստեղ կատարած ձեր աշխատանքը չափազանց կարևոր է»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ճամբարը շատ կարևոր է երեխաների համար, քանի որ նրանք գործնական հմտություններ են ձեռք բերում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից, որում ինտեգրված է նաև «Քաղաքացիական պաշտպանություն» առարկան: Հետևաբար, ըստ նախարարի՝ ռազմամարզական ճամբարը հնարավորություն է տալու էապես բարելավել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման որակը:

Նշենք, որ մասնակիցները պարապմունքներն անում են խառը խմբերով՝ տղա և աղջիկ, նաև օրվա տարբեր ժամերին, որպեսզի, օրինակ, աստղերի օգնությամբ կողմնորոշվեն տեղանքում: Նրանք սովորում են ամենատարրական հմտություններ՝ ինչպես անցնել գետը, կողմնորոշվել անտառային միջավայրում, դժվարանցանելի վայրեր բարձրանալ, գիշերել վրաններում, սովորում են կրակել, հաղթահարել լեռնային պայմաններ և այլն:

ՆԶՊ առարկայի չափորոշչի հեղինակային խմբի ղեկավար Արթուր Կարապետյանի խոսքով՝ ճամբարային փորձը ցույց է տվել, որ «Գոյատևման հիմունքներ» ուսումնական ծրագրի գործնական պարապմունքների ծավալը պետք է ավելացնել՝ կրճատելով ճամբարային դասընթացի տեսական մասը: «Երեխաները սովորում են արտակարգ իրավիճակներում կողմնորոշվել, հայթայթել սնունդ, ջուր, կատարել տարբեր բարդ խնդիրներ, ճիշտ կողմնորոշվել տարածքում»,- նշել է Արթուր Կարապետյանը՝ շեշտելով, որ այդ հմտություններն անհրաժեշտ են բոլորին՝ ողջ կյանքի համար:

Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանի խոսքով՝ հատկապես աղջիկները ճամբարին մասնակցում են ավելի մեծ ոգևորությամբ. «Աղջիկներն ավելի հետաքրքրասեր են ու կարգապահ: Անցյալ տարի անգամ դեպք ունեցանք, երբ տուն գնացած աղջիկներից մեկը նստել էր նույն ավտոբուսը և վերադարձել ճամբար: Աշխատանքների կազմակերպման նպատակով մանկավարժական թիմում, բացի զինղեկներից, ներգրավել ենք նաև հոգեբանի և այլ մասնագետների»:

Հանրակրթության ոլորտում մարզառազմական ճամբարի ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է 2021 թվականին` որպես «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման գործնական փուլ: Ծրագիրը ներառված է Հանրակրթության նոր չափորոշչում և ՆԶՊ առարկայի նոր ծրագրում: Այն փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում:

Զինվորական ստորաբաժանման նմանությամբ, երկու բաղադրիչով՝ տեսական դասերով և գործնական պարապմունքներով, կազմակերպված ճամբարի այս փուլին մասնակցում են Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի դպրոցների աշակերտները՝ շուրջ 138 սովորող: Ճամբարի առաջին հերթափոխը կավարտվի հունիսի 25-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4815 դիտում

Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենթի քվեարկության օրը

Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան

Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը

1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ

Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»

Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ

«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն

19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է

Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է

Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա

Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը

Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն

Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան

Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը

Մասիսում վագոն-տնակ է այրվել

Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են

ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ

Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից

Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը

«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ

Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»

Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի

Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն

Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը

Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը

Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել

Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ