Անչափահաս մատուցողին ծեծած Դիլիջանի քրեականի՝ լիազորությունները կասեցված պետ Արսեն Ղայթմազյանի խափանման միջոցը փոխվել է

04/07/2023 schedule17:17

«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի անչափահաս մատուցողին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանի խափանման միջոց կալանքը փոխվել է. նա ազատ է արձակվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ը որոշ ժամանակ առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ, ըստ լրատվամիջոցի, Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը մտել էր Հաղարծին հյուրանոցային համալիր՝ համար պատվիրելու, մատուցողն ասել էր, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարի, ինչից հետո էլ քրեականի պետը սկսել էր հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:

Մեզ հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տեսանյութի դեպքով ծառայողական քննություն է սկսվել:

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն էր մանրամասներ հայտնել աղմկահարույց դեպքից: Պարզվեց՝ այն տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 10-ին:

Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ բավարարվել է:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ էլ ասվում էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը, պաշտոնում մնալով, կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Վերջինս ձերբակալվել էր, այնուհետև՝ կալանավորվել: Արսեն Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացված ՀՀ ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

Նշենք, որ տեսանյութը հանրության զգալի մասի շրջանում առաջացրել էր խիստ զայրույթ, առավել ևս գործուն զղջալու հիմքով՝ քրեական հետապնդման կասեցումը: «Հայկական ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ դատախազը հանձնարարություն է տվել վերացնել Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը:

Տպել
1636 դիտում

Վստահ եմ՝ ՀՀ-ի և Ուկրաինայի կառուցողական համագործակցության շարունակությունը կբերի նոր ձեռքբերումներ. Սիբիհան՝ Միրզոյանին

ԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացել

Հնդկաստանից Գերմանիա մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

Ժնևում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է բռնի տեղահանված երեխաների իրավունքների ապահովման նպատակով իրականացվող քայլերը

Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական խաղում զիջել է Լատվիայի ընտրանուն

Հրդեհ է բռնկվել Սոթքի դաշտերում. հրդեհաշիջմանը նաև զինծառայողներ են մասնակցել

Տեղի են ունեցել ՔՊ Շենգավիթ տարածքային կառույցի խորհրդի և նախաձեռնող խմբի նիստերը. արտաքին քաղաքական հարցեր են քննարկվել

Գևորգ Մանթաշյանը Ղազախստանում մասնակցել է UNESCAP-ի թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին

ԱԺ նախագահը նոր օգնական ունի

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին. Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել

«Դիմադրության» շարժման «սրբազան» շարունակությունը․ առաջիկա հավաքին իրական շահառուները դուրս կգա՞ն «փարդի հետևից»

Բարի գալուստ Հայաստան. Նիդերլանդների դեսպանությունը ողջունել է Մարիեկե Մոնրոյ-Վինթերին

Կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. Գերմանիայում հանդիպել են Զելենսկին ու Շոլցը

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը

ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանին. վարչապետ (տեսանյութ)

Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանը. տեղի է ունեցել Սանահինի ժամանակավոր կամրջի բացման արարողությունը (լուսանկարներ)

Ինչո՞ւ է Իրանն ամենօրյա ռեժիմով խոսում իր կարմիր գծերի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին. ի՞նչն է նրան «բորբոքել»

«Վստրեչի» կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը մինչև սեպտեմբերի 13-ը փակ է լինելու

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ռեկտոր ունի

ՊԵԿ-բիզնես երկխոսություն. տնտեսվարողները ողջունել են կոմիտեի առաջարկը

Մեր որոշումը պատասխանն էր, Բաքվի հետ հարաբերություններում ԵԽԽՎ-ն անցել է կարմիր գիծը. Ալիև

Գևորգ Պապոյանը մասնակցել է «Riga Food 2024» միջազգային ցուցահանդեսին. 27 հայկական ընկերության արտադրանք է ներկայացված

Վերականգնվում է Երևանի շենքերի արտաքին դիմագիծը, հեռացվում են ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը (տեսանյութ)

Ռուբինյանց փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. ինչ հարցեր են քննարկվել

Վարչապետի գլխավորությամբ հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր են քննարկվել

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 44 հարց է ընդգրկված

Գիրքը կրթության, դաստիարակության, մարդու զարգացման էպիկենտրոնն է. մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի 16 դեպք է արձանագրվել

ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է 3+3 հարթակին. ԱԳՆ

«BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա 2 վիրավոր

Մեծ էներգիա ստացա ԱԺ ամառային դպրոցի սաների հետ հանդիպումից, տվեցին դժվար հարցեր և ստացան կարևոր պատասխաններ. վարչապետ

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հայկո Գասպարյանը Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է (տեսանյութ)

«LEE CHOCOLATE»-ի գործունեության կասեցումը վերացվել է

Ժամանակավորապես կդադարեցվի Ազատության պողոտա-Մամիկոնյանց խաչմերուկ հատվածի երթևեկությունը

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ գրառում է արել

Եվրահանձնաժողովի փոխնախագահը կժամանի Երևան՝ սկսելու վիզաների ազատականացման շուրջ քաղաքական երկխոսությունը

Կնոջը հրավիրել են ամառանոց և փորձել բռնաբարել․ կրակոցներ են հնչել

Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը. հարգանքի տուրք լեգենդար մարմնամարզիկի հիշատակին. լուսանկարներ