Երևան
12 °C
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այսօր շրջայց է կատարել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Կառավարության անդամները քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի ուղեկցությամբ շրջել են ԵՕՀՊՄ նորակառույց հանրակացարանային համալիրում, ծանոթացել ենթակառուցվածքային բարեկարգված պայմաններին:
Կառավարությունը «Կրթական և մարզական հաստատությունների կապիտալ նորոգման» պետական ծրագրի շրջանակում ավելի վաղ շուրջ 176 մլն դրամ էր հատկացրել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Հանրակացարանի առաջին հարկում գործում են գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, ինչպես նաև ամֆիթատրոնը, որտեղ քոլեջի սաները երեկոյան դիտումներ են կազմակերպում։ Մյուս չորս հարկերում 44 սենյակ կա՝ նախատեսված 150 մարզիկի համար։
Պետական բյուջեից կատարված հատկացումներով այժմ քոլեջի տարածքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում՝ կապված մարզադահլիճների կառուցման, նորոգման և վերակառուցման հետ:
Մասնավորապես, գրեթե ավարտին են հասել ծանրամարտի մարզադահլիճի ընդլայնման աշխատանքները, նորոգվելու է 72 մետրանոց ըմբշամարտի դահլիճը, որը հնարավորություն կտա հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի մարզումներն անցկացնել միաժամանակ, կառուցվելու են բռնցքամարտի և ձյուդոյի նոր դահլիճներ։ Արդեն կառուցվել են ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, վարժասարքերի հրապարակ և այլն։
Կառավարության անդամները հետաքրքրվել են շինարարական աշխատանքների ընթացքից ու կարևորել են սպորտային կրթության ժամանակակից չափանիշներին համապատասխան պայմանների ապահովումը: Շրջայցի շրջանակում քննարկվել են նաև կատարվող աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղիները, քոլեջի գործունեության հիմնական մոտեցումները և մի շարք ընթացակարգային հարցեր:
2023-2024 ուսումնական տարում ԵՕՀՊՄ քոլեջում կլինի 18 դասարան՝ նախորդ տարվա 16 դասարանի փոխարեն։
Քոլեջում ուսուցումը սկսվում է հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանից. ընդգծված սպորտային կարողություններ ունեցող աշակերտները հնարավորություն ունեն միանգամայն անվճար սովորել օլիմպիական 16 մարզաձևերի՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, աթլետիկա, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, սպորտային և գեղարվեստական մարմնամարզություն, սեղանի թենիս, հեծանվային սպորտ, բասկետբոլ, ջրային մարզաձևեր, սուսերամարտ, գեղասահք, ֆուտբոլ բաժիններում։
Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան
Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը
1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ
Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»
Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ
«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն
Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել
Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է
Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա
Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը
Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն
Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը
Մասիսում վագոն-տնակ է այրվել
Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են
ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ
Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը
«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի
Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն
Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը
Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը
Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել
Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ
Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Ծանրամարտի աշխարհի առաջնությանը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT