Երևան
12 °C
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Հայաստանում իշխանափոխությունը եղավ ՌԴ-ի համար անակնկալ կերպով, որն էլ, ըստ նրա, խառնեց նրանց հաշիվները: Այս ամենից հետո, Շիրինյանի խոսքով, նրանք սկսեցին ատել հեղափոխական ժողովրդին և հեղափոխական պետությանը:
Քաղաքագետն այս մասին ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հարցազրույցին, որտեղ վերջինս մասնավորապես ասել է, թե իբր ժամանակին ինքը զգուշացրել է Հայաստանում իշխանափոխության հետևանքով ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման մասին:
«Եթե որևէ տեղ ժողովրդավարություն է լինում, ռուսները դա օրորոցից ատում են: ՀՀ-ում առաջին անգամ ընտրություններով ձևավորվեց իշխանություն, իսկ սա ՌԴ-ի համար մահ է, քանի որ իրենք մտածում են, որ Տիգրան Մեծի ժամանակներից սկսած՝ մեր տերերն են: Իրենք տրամադրվեցին թշնամաբար և, որպես կանոն, սկսեցին կենտրոնանալ հեղափոխության առաջնորդի դեմ, դա մեթոդ է, երբ ամբողջ կրակն ուղղում են ղեկավարի դեմ՝ տապալելու համար պետությունը»,- ասում է Շիրինյանն ու հավելում, որ առաջին անգամ ՌԴ-ն իր հարևանությամբ ունեցավ մի պետություն, որտեղ իշխանությունը ինքը կամ իր հատուկ գործակալները չեն ձևավորել, և սկսեցին «Լավրովի պլանի» ավելի արագ գործարկումը, որը սկսվել էր 2016 թվականի քառօրյա պատերազմից.
«Բայց տարօրինակ ձևով անգամ պատերազմից հետո այդ իշխանությունն ավելի կենսունակ եղավ, քան իրենք ենթադրում էին, և ձևավորվեց ՀՀ-ի ռևանշիզմը, որոնց մենք ընդդիմություն ենք անվանում, որոնք ռուսական օրիենտացիան են պաշտպանում, նաև՝ իրենց գողացածն ու թալանածը»:
Նույն հարցազրույցում Զատուլինը նաև մտահոգություն է հայտնել, որ հարաբերությունների վատթարացման վերջին միտումները կարող են կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայությունը: Ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի՝ այս կերպ Զատուլինը շոշափում է տրամադրություն՝ Հայաստանը ռազմաբազան հանելո՞ւ է, թե՞ չէ. «Իրենց փորացավը սա է, որովհետև իրենք էլ գիտեն՝ այն ռազմաբազան, որը ՀՀ-ի անվտանգությունը պետք է ապահովի, ոչ մի կապ չունի դրա հետ, այլ հակառակն է: Ահա, Զատուլինը դա է ուզում իմանալ՝ ՀՀ իշխանությունը ռազմաբազան ՀՀ-ից դուրս մղելո՞ւ է, թե՞ չէ»:
Անդրադառնալով ռուս պատգամավորի այն դիտարկմանը, թե իրենք սկզբունքորեն ընդդիմության հետ չեն աշխատում, այլ միայն իշխանությունների՝ Շիրինյանն ասում է, որ Զատուլինը ստում է:
«Իրենք աշխատում են և՛ իշխանության, և՛ ընդդիմության հետ. «5-րդ շարասյուն» նրանք ունեն ամեն տեղ, բայց քանի որ ՀՀ իշխանությունը առաջին դեմքերի մակարդակով իրենցը չէ, նշանակում է, որ դեմքերը պիտի փոխեն: Մեր ընդդիմություն կոչվածները Կոպերկինի ենթականերն են, ու եթե դրանց պատին դեմ տանք, ռուսական գաղտնի ծառայության սպաներ էլ գտնեք, չեմ կասկածում, ինչպես նաև Ղարաբաղի նախագահները, որ Բաքվին հանձնվեցին: Եթե Զատուլինն ասում է, որ դրանք իրենց «ռսաքոծը» չեն, դա դեռ չի նշանակում, որ դա այդպես է»,- ասում է Շիրինյանն ու հավելում, որ նրանց գործակալներին այստեղ պետք է սպասել նոր դեմքերով. «ՀՀ-ն ապակայունացնելու ծրագրից իրենք չեն հրաժարվել, ուղղակի հներին շպրտել են, հիմա նոր ռեսուրսներ են կենտրոնացնում: Պետք է նոր դեմքերով սպասել ռուսների գործակալներին, դրանք կարող են բևեռականներ լինել, կարող են ազգայնականներ կամ լիբերալներ ճարել, անգամ՝ Կրեմլին ծառայող ազատական արևմտամետներ: Բայց այդ մարդիկ պետք է իմանան՝ ինչպես հներին փչացրեցին ու հանձնեցին Բաքվին, նույն կերպ էլ իրենց են անելու»:
Քաղաքագետը նաև նկատում է՝ ռուսները մի սովորություն ունեն՝ դարերի ընթացքում իրենց ծառայածներին ոչնչացնում են:
«Արցախի բոլոր նախագահներին էլ իրենք Բաքվին հանձնեցին, ես շատ անգամ եմ զգուշացրել՝ ռուսները ձեզ քամելու են ու շպրտեն աղբանոց: Հույս ունեին, որ կանեն ու կփրկվեն, օրինակ, Բակո Սահակյանը անպայման Նեապոլում օպերային թատրոն կլսեր, բայց ռուսները իրենց լրտեսներին և «քոծերին» ոչնչացնում են. հանձնեցին Բաքվին որպես ապրանք, այնինչ կարող էին փախցնել, եթե Պուտինն ասեր՝ դրանց ձեռք չպիտի տաք, Շահրամանյանի նման ուղղաթիռով կգային»,- կարծում է նա:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT