Երևան
12 °C
Դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.9°C:
Բարձր լեռնային շրջաններում 2000մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են՝ -5...- 11°C:
Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը:
Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984թ.) հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում (Օձուն, Բագրատաշեն):
Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև 14... -15°C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -32°C: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -40°C (Պաղակն) 1948թ:
Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը՝ օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է՝ դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:
Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32°C (Արարատ), ցերեկը -16°C, Երևանում՝ –28 °C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է -27°C (1953թ):
Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008թթ, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21...+22°C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում՝ +24…+26°C (Շնող, Բագրատաշեն, Կապան):
Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է՝ 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ:
Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում՝ 30մմ, լեռնային շրջաններում՝ 60մմ, բարձր լեռնային շրջաններում՝ 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003թթ, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:
Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:
Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վրկ, պոռթկումները՝ 23 մ/վրկ:
Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնուքագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում: Եղանակի կանխատեսում 2023թ. դեկտեմբեր ամսվա համար Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին
Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել
Աշխատանքային միգրանտները, ՌԴ-ում ունենալով հարաբերություն, վարակվում են սեռական ինֆեկցիաներով․ Արզաքանյան
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. որտեղ է եղել նա
Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին
Դավթաշենում ֆուտբոլի դաշտի տակ գործող 35-ից ավելի ավտոտնակ ողողվել է կեղտաջրով. կա դաշտի փլուզման վտանգ
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ
Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան
Վիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա (տեսանյութ)
Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը՝ հայտարարելով, որ նա «սև ցուցակում» է
Նույն համակարգով են դիզել միլիարդները՝ «ծակ շալվար + հայերենի չիմացություն = 6մլն դոլար Տանզանիայում». Չախոյան
Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է. ՌԴ դեսպան
Առաջին նիստից անմիջապես առաջ Վրաստանի խորհրդարանում անվտանգության դեղին մակարդակ է սահմանվել
Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը. Կոպիրկին
Ըստ Ալիևի՝ նավթն ու գազն «Աստծո նվերն են». COP29-ն ավարտվեց նույնքան աղմուկով ու սկանդալային, որքան ընթացել էր
Ինչպիսին են Հայաստանում 2024-ի երրորդ եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշները
Ռուսաստանը Հայաստանի հետ ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն է ակնկալում. Կոպիրկին
Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպեն. ինչ են քննարկելու նրանք
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը կազմակերպում է ամանորյա մեծ վիճակահանություն. ինչպես մասնակցել (տեսանյութ)
80:129. Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Ավստրիային
Միակը․ Ֆրանսիայի դեսպանը հրապարակել է Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում
2 բնակավայրում՝ մառախուղ, Արագածոտնում՝ փակ ճանապարհ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սոչիից Անթալիա թռիչք կատարած ինքնաթիռը վայրէջք կատարելիս բռնկվել է. տեսանյութ
Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. վարչապետ (տեսանյութ)
Անհնա՞ր է որսալ. ինչ է հայտնի Պուտինի ներկայացրած ու մեծ աղմուկ հանած «Օրեշնիկ»-ի մասին, և ինչու այն կիրառվեց
Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած
Նարեի նստարանը թեք է դրված, մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզու. ներառական կրթության իրական կողմը
Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի
Դիմիտրով գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է
Բուքինգհեմյան պալատը մի քանի տարի փակ կլինի
Ողբերգական դեպք գազալցակայաններից մեկում. տուժածը հիվանդանոցում մահացել է
Միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ Առնոլդ Բլեյան
1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել
Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT