Երևան
12 °C
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կարծում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը Ալավերդիում «զոռբայությամբ» փորձում էր պահել համայնքապետի աթոռը, ինչը չհաջողվեց:
«Երևանից գնացել հասել էին Ալավերդի և ալավերդցիներին ինչ-որ ընտրություն էին պարտադրում, փորձում լկտիությամբ խանգարել օրինական գործընթացը: Մոռացել էին, որ ուժի և զոռբայության ժամանակները անցել են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ԱԺ պատգամավորը:
Պապոյանը կարծում է՝ նման պայմաններում այլևս հնարավոր չէր, որ Թամազյանը մնար այդ պաշտոնին։ Ըստ պատգամավորի՝ ավագանու անդամների շրջանում նա կորցրել էր իր հանդեպ վստահությունը՝ միաժամանակ նկատելով, որ Կառավարությունն ամեն կերպ աջակցել է Արկադի Թամազյանին, չի խոչընդոտել նրա աշխատանքը:
«Ինձ համար համայնքի ղեկավարի աշխատանքը ծանր աշխատանք է, քրտնաջան, բարձր պատասխանատվություն է պետք։ Չգիտեմ՝ ինչո՞ւ էին Թամազյանը և «Ապրելու երկրի» գործընկերները նման վարքագիծ դրսևորում, ինչ էին պատրաստվում անել այդ աթոռով, որ զոռբայությամբ պահում էին. այդ աթոռը ժողովրդին ծառայելու համար է։ Եթե վստահությունը կորցրել է համայնքապետը, ապա ինչպե՞ս էր շարունակելու ծառայել ժողովրդին»,- նշում է նա:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ընդգծում է՝ այն, ինչ կատարվեց Ալավերդիում, ևս մեկ անգամ ցույց տվեց ժողովրդավարության հաղթանակը։
Անդրադառնալով «Ապրելու երկիր» կուսակցության անդամների հնչեցրած սպառնալիքներին՝ պատգամավորը դրանք առ ոչինչ է համարում. «Անիմաստ գործողություն է սպառնալիքներ հնչեցնել մեր քաղաքական ուժի և ավագանու 14 անդամների հասցեին։ Ամեն ինչ օրինական ճանապարհով է արվել, փայլուն ձևով, ոչ մի խնդիր չի եղել։ Միայն Մեսրոպ Առաքելյանի վարքն էր խնդրահարույց․ գնաց այնտեղ ու հակաժողովրդավարական գործողություններ իրականացրեց, լկտիություն թույլ տվեց, խուլիգանություն։ Հարգում ենք նաև համայնքապետարանի դիմաց հավաքված 200-300 քաղաքացիների դիրքորոշումը»:
Պապոյանը հավատացած է, որ նոր համայնքապետի հետ համատեղ բարեհաջող աշխատանք կիրականացնեն. «Ալավերդին կդառնա այնպիսի միջավայր, որ հարմարավետ կլինի ալավերդցիների համար։ Կառավարությունը պատրաստվում է հսկայական ծրագրեր ու ներդրումներ անել համայնքում՝ այն ավելի լավը դարձնելու համար»։
Ալավերդու ավագանու անդամները 14 կողմ ձայնով անվստահություն են հայտնել համայնքապետ Արկադի Թամազյանին՝ համայնքի ղեկավար ընտրելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Դավիթ Ղումաշյանին, որը լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 8-ից:
Ավագանու գումարած արտահերթ նիստը, սակայն, անցել է լարված մթնոլորտում: Բանն այն է, որ «Ապրելու երկիր» խմբակցության որոշ անդամներ և համայնքապետարանի բակում հավաքված Թամազյանի համախոհները փորձել են խոչընդոտել գործընթացը: Բանը հասել է նրան, որ նրանք կողպել են նիստերի դահլիճի դուռը, որը հատուկ սարքով բացել են Փրկարար ծառայության աշխատակիցները: Այնուհետև «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները շուռ են տվել քվեատուփը, հայհոյանքներ հնչեցրել, առաջացրել անկանոն մթնոլորտ: Գործողություններին ակտիվ մասնակցություն է ունեցվել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, որին իրավապահները հեռացրել են տարածքից:
Նկատենք, որ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած և «Քաղաքացիական պայմանագրին» միացած ավագանու անդամ Սիմոն Զախարովը: Արձագանքելով իր հասցեին հնչած այն պնդումների, թե գումար է վերցրել և դրա դիմաց դավաճանել թիմին, նա ասել է, որ ապահոված անձ է, և դրա կարիքը չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT