Երևան
12 °C
Ալեքսանդրապոլի առաջին բժշկական բազմապրոֆիլ կազմակերպությունը, որը հետագայում նաև եղել է անկախ Հայաստանի առաջին բազմապրոֆիլային հիվանդանոցը, շարունակում է մնալ անհայտ ճակատագրով:
Կումայրի արգելոցում գտնվող հայտնի Ճերմակ հիվանդանոցը պատմական նշանակության հուշարձան-շենք է: Կառույցը քայքայումից փրկելու ցանկությամբ առաջնորդված Գյումրու քաղաքապետարանը որպես հարցի միակ լուծում ամիսներ առաջ աճուրդ-վաճառքով օտարումն էր տեսել, սակայն մայիսին հայտարարված աճուրդն այդպես էլ չկայացավ մասնակիցներ չունենալու պատճառով:
Նորի մասին դեռ միտք էլ չկա:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է՝ երբ ուզեն, կհայտարարեն աճուրդը:
Այդ դեպքում ինչո՞ւ չի հայտարարվում՝ հարցին, Գասպարյանը պատասխանում է. «Ամեն օր կարող ենք աճուրդ հայտարարել: Գտել ենք, որ դեռևս ժամանակը չէ, գտել ենք, որ շուկան ուսումնասիրենք, կարող է նպատակային նշանակությունն էլ կարևորենք, պետք է վերանայենք դա»:
Այսինքն՝ ստացվում է, որ մայիսին քաղաքապետարանն աճուրդ-վաճառք էր հայտարարել առանց շուկան ուսումնասիրելու և առանց պատմական կառույցի նպատակային նշանակությունը կարևորելու:
Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը պնդել և շարունակում է շեշտել, որ կառույցն օգտագործվելու է միայն բժշկական ծառայությունների մատուցման համար, այնպես, ինչպես եղել է իր գոյության բոլոր ժամանակաշրջաններում:
Բայց նստել, սպասել, թե երբ կհայտնվի գնորդ, հետո էլ սպասել, թե աճուրդ լինի, որ գնորդը դա գնի, անթույլատրելի է:
«Շենքը, ըստ էության, քայքայվում է: Անհրաժեշտ է անհապաղ կոնկրետ մոտեցում ցուցաբերել, ոչ թե սպասել, թե մի օր գնորդ կհայտնվի: Եթե չկա գնորդ, գուցե համայնքի կարիքների համար օգտագործվի, կամ նորից քննարկվի վարձակալության տրամադրելու հարցը»,- ասում է Մալխասյանը:
Շուրջ 2400 քառակուսի մետր մակերես ունեցող շենքն իր 6000 քառակուսի մետր հողատարածքով գնահատված է 750 մլն դրամ, համայնքապետարանը մայիսին աճուրդի մեկնարկային գին էր սահմանել 1 մլրդ 100 մլն դրամը։ Հանվել էր աճուրդի, ըստ քաղաքապետարանի, ներդրողների բացակայության և պահպանման մեծ ծախսը հոգալու անհնարինությամբ պայմանավորված:
Աճուրդի ներկայացված կառույցը, սակայն, վարձակալներ ունի: Մի հատվածը «Կարմիր խաչ» ընկերությանն է տրամադրված, որի վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտին դեռ 10 տարի կա: Այստեղ է նաև «Հայկական կարիտաս»-ի ծրագրերից մեկի գործունեության տարածքը:
Պետք է փաստել նաև, որ մինչ աճուրդի հայտարարելը ներդրողներ էլ են եղել: Ներդրումային ծրագիրը հանրայնացրած քաղաքացիներից մեկը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի նախկին տնօրեն, ներկայում«Արմենիա» ԲԿ փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանն էր, որը 1 միլիարդ դրամի ներդրումային ծրագրով նպատակ ուներ Գյումրիում ստեղծել նմանը չունեցող առողջապահական հնարավորություններ:
Բացի դրանից, Կուրղինյանը Ճերմակ հիվանդանոցում որոշ ժամանակ առաջ տարածք էր վարձակալել, 19 միլիոն դրամի հիմնանորոգման աշխատանք կատարել, մասնավոր կլինիկա հիմնել:
Ի դեպ, նրա հետ քաղաքապետարանը վարձակալության նոր պայմանագիր չէր կնքել: Կուրղինյանին քաղաքապետարանից տեղեկացրել են, որ աճուրդի որոշում ունեցող շենքի հատվածը չեն ուզում տալ վարձակալության, քանի որ հնարավոր է՝ գնորդ հայտնվի, և վարձակալի հետ անիմաստ պայմանագիր չլինի:
Եվ, չնայած հանգամանքին, որ բժշկի ներդրումային ծրագրով առաջարկած գումարը գրեթե մոտ է քաղաքապետարանի հայտարարած աճուրդի գնին, Կուրղինյանը ևս հայտարարված աճուրդին չէր մասնակցել:
Մեզ հետ զրույցում նա ասում է՝ գինը տրամաբանական չէր, բարձր էր: Հենց դրա համար էլ ինքն ու իր կարծիքով նաև այլ անձինք չմասնակցեցին աճուրդին:
Գինը ոչ թե տրամաբանական չէ, այլ, ըստ Կարեն Մալխասյանի, մի բան էլ շատ ցածր է. «Հիմա բերեք համեմատենք: Գյումրու Ուռուցքաբանական դիսպանսերի սովորական շենքը Կառավարությունն ավելի բարձր արժեքով է ներկայացրել աճուրդի, քան պատմություն ունեցող և պատմական միջավայրում գտնվող Ճերմակ հիվանդանոցը գնահատել է քաղաքապետարանը»:
Մալխասյանն ասում է՝ մտահոգություն ունեին, որ աճուրդը չկայանալու պարագայում քաղաքապետարանը կգնա գինն իջեցնելու քայլին, ինչն իրենք թույլ չեն տա, բայց եթե գույքի գնի նվազեցում արվի, խմբակցությունը կպայքարի այնքան, որքան պետք կլինի:
Կմասնակցի՞ Կուրղինյանը նոր աճուրդի, եթե այն հայտարարվի, նա դժվարանում է պատասխանել, նշում է՝ եթե գինը նույնը մնա, կասկածում է, որ դրական որոշում կայացնի:
Աճուրդ չի հայտարարվում, բայց արդյո՞ք չկան գնորդներ ու հետաքրքրվողներ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մինչ աճուրդը Ճերմակ հիվանդանոցի շենքին ու տարածքին տարբեր գործարարներ էին հետևում ինչպես կուլիսներում, այնպես էլ բացահայտ: Քաղաքապետարանի ճարտարապետն ավելի քան անկեղծ է այս հարցում, ասում է՝ այս պահին դաշտում որևէ մեկը չկա:
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT