ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները կդատապարտեն Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծումը. Զախարովա

31/01/2024 schedule10:20

Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա վանդալիզմի գործողություններ, ինչպես օրերս եղել է Երևանում գտնվող պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծման դեպքում։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում տեղակայված պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը։ Խորը ցավով նշում ենք, որ սա Ռուսաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Մենք տեսնում ենք բարեկամ հայ ժողովրդի կողմից կատարվածի մերժման կտրուկ արձագանք, նույնն ենք ակնկալում հանրապետության իշխանություններից, ինչպես նաև՝ ապագայում բարբարոսության նման դրսևորումների ճնշում»,- նշել է դիվանագետը, որի մեկնաբանությունը տեղադրվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Զախարովան նաև ընդգծել է, որ նման հանցագործություններին «նպաստում է հանրապետությունում Ռուսաստանի և նրա դերը Հարավային Կովկասում նսեմացնելու հանրային արշավը»:

Օրերս սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Երևանում տղամարդը պղծել է պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը։ Տեղեկատվության համաձայն՝ նա ծաղկեպսակներից պոկել և տրորել էր Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր՝ վիրավորական արտահայտություններով գործողությունները և հրապարակելով այն։

Հայաստանում Ռուսական տան (Россотрудничество) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ նամակ էր հղել Հայաստանի գլխավոր դատախազին Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը պղծելու գործով։

ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը վարչության կենտրոնական գրասենյակին հանձնարարել է քրեական գործ հարուցել այս փաստի առթիվ և ՌԴ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ պարզել կատարվածի բոլոր հանգամանքները:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ստացվել է դիմումը, որին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
828 դիտում

Արեգ Վաթյանը՝ Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ

Բարկացած գնորդը նոր գնված մեքենայով մխրճվել է ավտոսրահի մեջ. տեսանյութ

Երևանի բարձրադիր հատվածներում ձյուն է սպասվում, ցածրադիր մասում՝ մառախուղ

Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասը երթևեկության համար բացվել է

Ինչ անել ձմռանը մաշկն առողջ պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները

Հայտնի է՝ նոյեմբեր ամսին որ երկրից են ամենից շատ այցելել Հայաստան

Ucom-ն ամանորյա անակնկալ է անում ֆիքսված կապին միացողներին

Կրակոցներ Երևանի Սարալանջի փողոցում. ովքեր են դիմել փախուստի, և ինչ է հայտնաբերվել դեպքի վայրում

ԳՐԵԿՈ-ն հրապարակել է Հայաստանի 4-րդ փուլի գնահատման առաջընթացի զեկույցը

Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում. Թորոսյանը՝ Ասլանյանի մասին

Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը

Դատարանի որոշմամբ՝ Հակոբ Կարապետյանը ստիպված կլինի վճարել Չախոյանին․ հերքվել է նրա կապը «Մեդիանյուզ» կայքի հետ

Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարարին կալանավորել են. նա կալանավայրում փորձել է ինքնասպան լինել

2 կմ հետապնդվել ու վնասազերծվել է փախուստի դիմած անձը․ հայտնաբերվել է մեծաքանակ մարիխուանա, հերոին, մեթադոն

1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ. Հակոբ Ասլանյան

Սյունիքի մարզպետը ներկայացրել է մարզում ուժային կառույցների նորանշանակ պաշտոնյաներին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին

Ուզում եմ շնորհավորել ու իմ ամբողջական աջակցությունը հայտնել Սարիկ Մինասյանին. Առուշանյան

1 օրում հայտնաբերվել է մեքենա վարելու իրավունքից զրկված կամ վարորդական վկայական չունեցող 66 վարորդ

Ասադն ապահով է, Ռուսաստանը չի պատրաստվում արտահանձնել նրան որևէ այլ երկրի. Ռյաբկով

Հյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացրել է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը. ԱԳՆ

Մշտադիտարկում Արագածոտնի ավտոմոբիլային ճանապարհներին և Շիրակի մարզի տեխզննության կայաններում. ինչ է պարզվել

Մի քանի ժամ թղթեր կարդալուց հետո պետք է սուրճի դադար վերցնել. վարչապետ. տեսանյութ

ԼՂ-ի պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերագրական ֆիլմերի փառատոնում

Թուրքիայում ամերիկյան ընկերությունների ներդրումները գերազանցել են 15 մլրդ դոլարը

Մխիթարյանը՝ Սերիա Ա-ի տուրի խորհրդանշական հավաքականում

Մեր հասարակությունում դեռևս մեծ ծավալ ունեն գենդերային հիմքով, ընտանեկան, կանանց նկատմամբ բռնությունները. ՄԻՊ

Ինչպես է ստացվել, որ աղջիկ երեխային տղայի անուն է դրվել․ «Արմավիր» բժշկական կենտրոնի պարզաբանումը

Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային հատկացված միջոցները յուրացնելու համար

Երևանի 4 վարչական շրջանի և Կոտայքի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Արարատի մարզում մառախուղ է, ցածր տեսանելիություն

Մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն․ Ֆիդան

Հրդեհ Երևանում. կրակը մարվել է ավելի քան 1,5 ժամ անց

Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար. ամփոփվեցին ընտրական արդյունքները

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Կրակոցներ Երևանում. դատախազը փորձել է կանխել կրակողի փախուստը․ ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում

Կրեմլում հանդիպել են Պուտինն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը

Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը. վարչապետը գրառում է արել

Մեկնարկել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության արդյունքների ամփոփումը