Երևան
12 °C
Մի քանի օր է սոցցանցերում ակտիվ քննարկվում է հանրակրթության նոր չափորոշիչով ընդունված և արդեն դասավանդվող «Առողջ ապրելակերպ» առարկան։ Թեև սույն առարկան դպրոցներում աշակերտները նախկինում էլ էին ուսումնասիրում «Ֆիզկուլտուրա»-ի շրջանակներում, սակայն նոր չափորոշիչով այն նորացվել և առանձնացվել է։
Ըստ մասնագետների՝ սովորողների մեջ ձևավորելու է սեփական և դիմացինի առողջությունը որպես կարևորագույն արժեք գնահատելու որակ և այն պահպանելու համար գիտելիքի, կարողությունների, հմտությունների և արժեքների վրա հիմնված անվտանգ վարքագիծ:
Նկատենք, սակայն, այս առարկան քննադատողները կարծում են, թե 5-րդ դասարանի երեխաները դասագրքով իբրև անցնելու են սեռադաստիարակություն, մասնավորապես՝ վերարտադրողական առողջություն, թե ինչ է հղիությունը, սեռական հարաբերության ընթացքում պաշտպանվելը։
«Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի խմբակավարների վերապատրաստող մենթոր, մանկավարժ Քրիստինե Մուշեղյանը անհիմն է որակում առարկայի վերաբերյալ հնչող քննադատությունները: Վերջինս նման տեղեկություններ տարածողներին հորդորում է ներկայացնել փաստեր, քանի որ «Առողջ ապրելակերպ» դասագրքում իրականում նման թեմաներ չեն արծարծվում:
«Տարբեր թեմաներ են ուսումնասիրելու․ առողջ ափսե, որը սննդի հետ է կապված, ծխելու վնասակար լինելը, երկրաշարժի աղետը, բայց մեր հասարակությունը կանգ է առել սեռական դաստիրակության վրա, որն ավելի բարձր տարիքում են անցնում։ Տեղեկությունները, որ 5-րդ դասարանի երեխան անցնելու է, թե ինչ է պահպանակը, սեռական հարաբերությունները, չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է չեղած բանը բերել դաշտ։ Չգիտեմ՝ ի՞նչն է պատճառը, որ մեր հասարակությունը այսպես է արձագանքում այս առարկային»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա՝ հավելելով, որ առարկան դասավանդում են «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ում վերապատրաստում անցած մանկավարժները:
Մուշեղյանի խոսքով՝ ծնողները միայն դժգոհում են դասապրոցեսի ժամերի հետ կապված. «Երբ, օրինակ, 7-րդ դասարանի երեխան այն անցնելու է 8-րդ ժամին, այսինքն՝ քաղցած մնում է դպրոցում ու լրացուցիչ ժամանակ է հատկացնում, որ առարկան ուսումնասիրի»:
Վերջինիս կարծիքով՝ հնչող քննադատությունները ծնողներին գցում են թյուրիմացության մեջ, նրանք լսում են այլ բան, գրքում՝ այլ բան տեսնում՝ միայն դրականը․ «Այս դարում երեխաներն ավելի շուտ են տեղեկացված լինում ամեն ինչից, բայց ամեն դեպքում կան երեխաներ, որոնք ոչնչի մասին տեղյակ չեն․ ծնողները չեն խոսում, կամ երեխաները չեն ուզում խոսել ծնողների հետ։ Շատ դեպքերում երեխան չգիտի, օրինակ, թե ինչ է անձնական տիրույթ եզրույթը»։
Անձնական տիրույթից զատ, մենթորի խոսքով, երեխան ուսումնասիրելու է այլ թեմաներ ևս, որը անցնելու են միայն աղջիկները։ Դասավանդող մանկավարժը պետք է զգույշ աշխատի, որպեսզի թեման սխալ չմատուցվի։
Մուշեղյանն ընդգծում է՝ բոլոր խոցելի թեմաներն ու դրանց պատասխանները մատուցված են ճիշտ ու գրագետ մոտեցմամբ․ «Անձնական սահման ասելով՝ 7-րդ դասարանի երեխան պատկերացնում է՝ ո՞ւմ կարող է թույլ տալ, որ իր անձնական սահման մուտք գործի։ Պետք է հասկանա, որ, օրինակ, իր ոտքին կամ մարմնի տարբեր հատվածներին ձեռք տալ չի կարելի, որը բացատրված է ոչ թե ուղիղ տեքստով, այլ զգուշավոր օրինակներով»։
5-րդ դասարանում աղջիկների հետ խոսվում է նաև տարիքային հասունացման մասին, կան նյութեր, որոնք վերաբերում են դաշտանային ցիկլին ու դրա հիգիենային։
Ըստ Մուշեղյանի՝ առարկայի որոշ հատվածներ նախկինում ներառվել են «Ֆիզկուլտուրա»-ի շրջանակում, սակայն ուսուցիչները շրջանցել են դրանք: Մանկավարժը կարծում է, որ սա խոսում է մեր ներսում առկա կարծրատիպերի մասին։
«Նախկինում կենսաբանության առարկայում ներառված էր մարդու անատոմիան, որը, ցավոք, ոչ ոք չէր ուսումնասիրում։ Աղջիկները ամուսնանում էին ու չգիտեին, թե ինչպես է տեղի ունենում, օրինակ, հղիությունը։ Կրթված հասարակությունը գտնում էր ճանապարհը, չկրթվածների հետ չգիտենք, թե ինչ էր լինում։ «Կիսաբաց լուսամուտ» հաղորդման ընթացքում էլ տեսնում ենք անկիրթ հասարակության մի հատվածին, ոնց կարելի է ասել՝ «մտածում էի ճիճու ունեմ, գնացի տեսա հղի եմ», սա տխուր իրավիճակ է։ Կարծրատիպեր կան հասարակության մեջ, որոնք կոտրելը բավականին դժվար է, այս առարկայով փորձում ենք կոտրել»,- նկատում է նա:
Զրուցակցի խոսքով՝ սեռային կարծրատիպեր թեմայի շրջանակներում էլ երեխաներին սովորեցնում են, որ ոչ միայն տղաները կարող են մեքենա վարել, կամ միայն տղաները չէ, որ լավ են տիրապետում մաթեմատիկային։ «Մենք ցույց ենք տալիս, որ աղջիկը նույնպես կարող է աշխատել, սովորել, մայր լինել ու իր երկրին օգուտ տալ»,- ասում է նա:
«Առողջ ապրելակերպ»-ի շրջանակներում երեխաներն արդեն ուսումնասիրել են աղետների դեպքում տեղանքից տարհանման նյութերը, առողջ ափսեն, ինչն է վնասակար ու օգտակար առողջությանը։ 7-րդ դասարանում անցնելու են, թե ինչպես պաշտպանվել ցանկացած վայրում բռնությունից։ Սեռադաստիարակություն երեխաները կանցնեն 10-11-րդ դասարանի ավագ դպրոցում, իսկ 12-րդ դասարանում այս առարկան չի ուսումնասիրվում։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս ոչ մի բացասական բան տեսնում առարկան ուսումնասիրելու հարցում։ Ըստ նրա՝ առարկայի ընկալման հաջողությունը կախված է, թե ով է դասավանդողը: Եթե այն դասավանդում է վերապատրաստած ուսուցիչ, ապա այստեղ չպետք է խնդիրներ լինեն:
«Նորմալ է, որ առարկան լինի դպրոցում, այն շատ կարևոր է։ Մենք հաճախ կենտրոնանում ենք միայն սեռական դաստիրակության թեմայի վրա, բայց առարկան բազմաթիվ օգտակար բաղադրիչներ ունի։ Լավ մասնագետի դասավանդման դեպքում սխալներ չեն լինի։ Առարկան, միևնույն է, եղել է դպրոցներում, բայց ոչ պաշտոնական ձևով, անցնել են ընդամենը 8-րդ դասարանում, և դասավանդվում էր միայն մի կիսամյակ։ Չափորոշիչներով այն վերանայվել է»,- նկատում է նա:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌուբեն Մխիթարյանը կեղծ ընդդիմադիր է. Աջապահյան
Մեր երկրների միջև ձևավորված հարաբերությունները վկայությունն են անսասան բարեկամության. Պապիկյանը՝ Դենդիասին
Վարկերի հետ կապված խարդախությունների ճնշող մեծամասնության դեպքում քաղաքացիներն են փոխանցել տվյալներ. Գալստյան
Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնությունում ՀՀ հավաքականների կազմերը
Դատախազությունը 2.5 ամսվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամի գույք է վերադարձրել պետությանն ու համայնքներին
Ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ն իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞ թե՞ չունի․ Սիմոնյան
Մոտ ապագայում՝ հանդիպման ակնկալիքով. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
Ի՞նչ է շահում Հայաստանը բարձր վարկանիշի շնորհիվ միջազգային հանրությունից․ ԱԺ նախագահը մանրամասնել է
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը. լուսանկարներ
Անսպասելի էր ադրբեջանական կողմի համար. Սիմոնյանը՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Բաքվի արձագանքի մասին
Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ. դեսպանը՝ Մեղրիում
Թող գան իմ դեմը կանգնեն․ Սիմոնյանը՝ խաղաղության համաձայնագիրը միակողմանի զիջում համարողների մասին
Սկանդալ ԱՄՆ-ում. Սպիտակ տունը պատահաբար լրագրողին ներառել է խիստ գաղտնի տեղեկություններով խմբային չաթում
Իլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների բանակ ստեղծել
Պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնության, որը մեր քաղաքացիներին կապահովի առողջական լավագույն ելք. Ավանեսյան
Գյումրու պատմության թանգարանի և պատկերասրահի տարածքը վերանորոգված է․ վարչապետ
Ըդպես լավ չէ, ինքնավար հանրապետություն հռչակեք, Վարդանիկին էլ վեհափառ նշանակեք. Չախոյան
Զելենսկին խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Էր Ռիադում կայացած բանակցությունների մասին
Զբոսաշրջային համագործակցության նոր հեռանկարներ Հայաստանի և Չինաստանի միջև
Կրակահերթ է բացվել Թուրքիայի ռեստորաններից մեկում. կան վիրավորներ
Ամբողջ Սիրիայի տարածքն ինտերնետ հասանելիությունից զրկված է
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Հրդեհ Արտաշատի տներից մեկում. տուժած բնակիչը հոսպիտալացվել է
«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Փրկություն» ՀԿ-ի վերանորոգման աշխատանքները. լուսանկարներ
Ընդդիմության տեսակետը համընկնում է Բաքվի իշխանության կարծիքի հետ. որն է նրանց ընդհանուր շահը. տեսանյութ
Հայ-ֆրանսիական համաժողով կանցկացվի Գորիսում. Սյունիքի մարզպետը հանդիպել է դեսպան Դըկոտինյիի հետ
Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»
Տեսալսողական մեդիայի կողմից Գյումրիում նախընտրական քարոզչության կարգի խախտում չի արձանագրվել. ԿԸՀ
Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը մահացել է
Էլեկտրոնային գրատախտակներ են պետք դպրոցներին. QR-ով գրքերի աշխատանքից գոհ են աշակերտները. տեսանյութ
Արդյո՞ք համակարգը պատրաստ է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը. Ավանեսյանը պատասխանել է հարցին
Առաջիկայում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը շուտով կստորագրվի. Թրամփ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի ԱՄՆ
Ինքն իրեն Վարդանիկ ու տավարապետ է հռչակել, բայց զարմանում ու նեղվում է, որ Վարդանիկ-ով են դիմում. Չախոյան
Մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն
Դատախազությունը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել
Աջակցություն չունեն, դրսից «տղա են բերում», դիմակներով Գյումրիում ցիրկ են անում քաղաքական դիակները. տեսանյութ
Եկել են դաշնակցականների ուղեկցությամբ, Գառնիկը ինչ գործ ունի Գյումրիում, որ եկել, կրքեր են լարում. Մինասյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT