Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում բացվել է ֆրանսերենի լսարան. ժամանել էր ֆրանսիական պատվիրակությունը

04/02/2024 schedule16:14

Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի Սեն-Սիր (Saint-Cyr) ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչները ս.թ. փետրվարի 2-ին այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի մասնակցությամբ ակադեմիայում բացվել է ֆրանսերենի լսարան՝ հագեցած դասավանդման ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Բացման ժապավենը կտրել են Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի կադետ ֆլավիեն Օլրին, ով ներկայումս ուսանում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, և կուրսանտ Էդուարդ Սողոմոնյանը։

314.jpg (166 KB)

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ հյուրերը տպավորված են եղել ռազմական ակադեմիայում ուսումնական գործընթացի բարձր որակով։

Քննարկվել է երկու ակադեմիաների միջև համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու հարցը։ Առաջիկայում կուրսանտներ Էդուարդ Սողոմոնյանը և Էրիկ Սահակյանը կմեկնեն Ֆրանսիա և իրենց ուսումնառությունը կշարունակեն Սեն-Սիրի ռազմական ակադեմիայում։

315.jpg (235 KB)

«Պետք է նշեմ, որ վերջին երկու տարում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան կրել է որակական շրջադարձային փոփոխություններ, ինչի վկայությունը նաև աշխարհի լավագույն ռազմաուսումնական հաստատությունների կողմից մեծ հետաքրքրությունն է։ Առաջիկա օրերին աշխարհի առաջավոր ռազմական ակադեմիաներից կադետներ կժամանեն Հայաստան ՝ այստեղ շարունակելու իրենց ուսումնառությունը ։

Օրեր առաջ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում, որի անդամ են 19 ռազմական ակադեմիաներ (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Իսպանիա և այլ երկրներ)։

316.jpg (171 KB)

ՀՀ կառավարությունն աննախադեպ միջոցներ է ձեռնարկել նաև ռազմաուսումնական հաստատություններ ավարտած, սպայական կոչում ստացած զինծառայողների սոցիալական ապահովման ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ 2022 թվականից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված զինծառայողներն ուսումն ավարտելուց և սպայական կոչումը ստանալուց անմիջապես հետո կստանան երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում։ Ուսումնառության ընթացքում կրթաթոշակը կարող է հասել մինչև 170 հազար դրամ։

Փաստերը վկայում են, որ մոտ ապագայում մենք ունենալու ենք հզոր և զարգացած երկրների չափանիշներին համապատասխան բազային կրթությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով սպաներ, ովքեր լինելու են Հայաստանի Հանրապետության մարտունակ և հզոր բանակի ամենակարևոր բաղադրիչը:

317.jpg (180 KB)

Օգտվելով հնարավորությունից՝ տեղեկացնում եմ, որ անգլերեն և ֆրանսերեն լեզվի իմացությամբ 18-ից 23 տարեկան այն երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ուսումը շարունակել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի ռազմական ակադեմիաներում, կարող են դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն կամ դիմումներն ուղարկել իմ պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ armen.khachatryan@parliament.am»,-գրել է Խաչատրյանը:

318.jpg (151 KB)319.jpg (212 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1370 դիտում

ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի իրագործմանը. վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Դեմ ենք ցանկացած ռազմական քայլով տարաձայնությունները տարածաշրջանում լուծելուն. Աբբաս Արաղչի

Պաշտոնապես մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագիրը․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Արաղչին՝ միջուկային ծրագրի հարցով գործարքի մասին

Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն պաշտոնական Բաքվից չենք լսել. ՀՀ ԱԳ նախարար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի ընթացքը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. առանձին հատվածներում ուժգին քամի կլինի

Երկու երկրներին խրախուսում ենք հնարավորինս արագ ստորագրել վերջնական փաստաթուղթը. Իրանի ԱԳ նախարար

Խաղաղության խաչմերուկը մեծ հնարավորություն կստեղծի ՀՀ-ի և Իրանի հարաբերությունները զարգացնելու համար. Արաղչի

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 25-ին

Ուրախ էի ներկա լինել ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի խորհրդի ընտրությանը, պատրաստ եմ աշխատել նոր թիմի հետ. դեսպան

Որդին տնից գողացել է մոր զարդերն ու մեքենայի վաճառքից ստացված գումարը, խաղադրույքներ կատարել ու պարտվել

Թուրքիայի ակցիաների ժամանակ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է 41 մարդ

Էսկալացիայի բարձրացման վտանգ տարածաշրջանում կա, հուսով ենք՝ խաղաղության համաձայնագրով խաղաղություն կգա. Արաղչի

Երկար տարիներ ՀՀԿ-ն հանդուրժում էր Քոչարյանին աջակցող վարձու, կնոպկայով խոսողների հարձակումները. Մամիջանյան

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար բացվել է

Հայաստանը բարձր է գնահատում երկարամյա բարեկամությունը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հունաստանին

Հրապարակվել են նախորդ տարվա փետրվարի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները

Գերմանիայի կառավարությունը՝ Շոլցի գլխավորությամբ, հրաժարական է տվել

Ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԶՈՒ ԳՇ պետ

Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ. Արաղչի

Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը. տեսանյութ

Ալեն Սիմոնյանը քննադատել է Անդրանիկ Քոչարյանի խոսքերը

Նոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին

ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կան զոհ և վիրավոր

Ռուբեն Մխիթարյանը կեղծ ընդդիմադիր է. Աջապահյան

Մեր երկրների միջև ձևավորված հարաբերությունները վկայությունն են անսասան բարեկամության. Պապիկյանը՝ Դենդիասին

Վարկերի հետ կապված խարդախությունների ճնշող մեծամասնության դեպքում քաղաքացիներն են փոխանցել տվյալներ. Գալստյան

Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնությունում ՀՀ հավաքականների կազմերը

Դատախազությունը 2.5 ամսվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամի գույք է վերադարձրել պետությանն ու համայնքներին

Ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ն իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞ թե՞ չունի․ Սիմոնյան

Մոտ ապագայում՝ հանդիպման ակնկալիքով. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Ի՞նչ է շահում Հայաստանը բարձր վարկանիշի շնորհիվ միջազգային հանրությունից․ ԱԺ նախագահը մանրամասնել է

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը. լուսանկարներ

Անսպասելի էր ադրբեջանական կողմի համար. Սիմոնյանը՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Բաքվի արձագանքի մասին

Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ. դեսպանը՝ Մեղրիում

Թող գան իմ դեմը կանգնեն․ Սիմոնյանը՝ խաղաղության համաձայնագիրը միակողմանի զիջում համարողների մասին

Սկանդալ ԱՄՆ-ում. Սպիտակ տունը պատահաբար լրագրողին ներառել է խիստ գաղտնի տեղեկություններով խմբային չաթում

Իլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների բանակ ստեղծել

Պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնության, որը մեր քաղաքացիներին կապահովի առողջական լավագույն ելք. Ավանեսյան