Երևան
12 °C
Փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը՝ հավելելով, որ իրականացրել են հատուկ գործողություն, որը կրում է «Հատուցում» անունը:
Նշվում է, թե կրակ է բացվել իբրև ի պատասխան հայկական կողմի «սադրանք»-ի, որի հետևանքով երեկ վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը պարծենալով հավելել է, թե «ոչնչացրել է մեկ հայկական դիրք»՝ կորուստներ պատճառելով հայկական կողմին:
Հիշեցնենք, որ, ըստ ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, երեկ ՀՀ ԶՈՒ դիպուկահարն իբր վիրավորել էր ադրբեջանցի զինծառայողի:
Այնուհետ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմական ոստիկանությունից արձագանքել էին՝ հավաստիացնելով, որ սկսել են հետաքննություն ու կպատժեն մեղավորին, եթե այդ փաստը հաստատվի:
Սակայն, ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմին ընդամենը հորինված պատճառներ են պետք սահմանին հերթական սադրանքի համար:
Այսօր ՀՀ ՊՆ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ժամը 05:30-ից սկսած՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավոր:
Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿոտայքում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում
ՀՀ պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական զարգացման շահը․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երկրաշարժ Հայաստանում
Երբ բեմ չմտա, կդադարի իմ կյանքը հոգևոր իմաստով. դատարանից՝ թատրոն. ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյան
Ուկրաինայի ԶՈւ-ն հյուսիսկորեացի զինվորականների է գերեվարել. Զելենսկին լուսանկարներ է հրապարակել
Խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. «Տելեպուզիկ» մականվամբ հայտնի տղամարդը ձերբակալվել է
Փարաքարում ընթանում են նախնական ընտրությունները. լուսանկարներ
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է
Գրենլանդիան չպետք է պատկանի ո՛չ Դանիային, ո՛չ ԱՄՆ-ին
Ամերիկայի հայկական համագումարը հրդեհից տուժածների կողքին է. ուր դիմել աջակցության համար. հասցեներ
Փաստաբանական ծառայություններ մատուցողների հարկային բեռն ավելացել է. ՄԻՊ-ը քննարկում է ունեցել ՀԿ-ների հետ
Ալիևի հայտարարություններից հետո պատահական չէր Էրդողանի զանգը Բաքու, դրանք դուր չեն եկել նրան. Ռոբերտ Ղևոնդյան
Ինձ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. մառախուղ և մերկասառույց կլինի
Կրթական համակարգը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. վարչապետն այցելել է Գանձաքարի նորակառույց դպրոց
Քարդաշյանները լքել են իրենց շքեղ առանձնատները. կրակը մոտ է, նրանք շտապ տարհանվել են
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել. ինչ է քննարկվում
Գանձաքարի նորակառույց դպրոցը հունվարի 7-ից գործում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին նախագիծը
Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ստի վրա է հիմնված. ԵԽ պատգամավոր
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած և զգալիորեն թուլացած քամիները կրկին կուժգնանան
Մոսկվայից և Երևանից Սարատով թռիչքները «Գագարին»-ի փոխարեն ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ
ԱՄՆ-ը դիտարկում է Վենեսուելայի նավթային հատվածի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները դեռ չեն մարվել. զոհերի թիվն աճել է
Բախվել են «Երևան Սիթի»-ի բեռնատարը, «Միցուբիշի»-ն և ևս 3 մեքենա. վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Սոչիում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 11-ին
Մառախուղ, թե ամպամածություն. ինչ է դիտվում Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
Ներդրումներ՝ գոյություն չունեցող հարթակներում. ավելի քան 1400 անձ է տուժել համակարգչային հափշտակություններից
Մեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է
«Լեքսուս»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և գլխիվայր շրջվել
Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Սուրենյանն ասել է՝ ինչեր են դրանք
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է
Գյումրիի օրինակով կառաջնորդվենք, Փարաքարում մեկնարկել է փրայմրիզը. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ
Դիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդիները 16 հազար դոլարի դիմաց նպաստել են, որ հողն օտարվի իրենց ցանկալի անձին
Նոյեմբերյանում երկհարկ խանութ է այրվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՄԱԿ-ը կողջունի ՌԴ-ԱՄՆ ցանկացած երկխոսություն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT