Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է հանձնել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

27/02/2024 schedule18:28

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:

Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հեղինե Պետրոսյանը, Սամվել Սիրամարգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Վաղարշակ Քեյանը, Արգիշտի Հակոբյանը, Առնո Դարչինյանը, Ալբերտ Հարությունյանը, Էրիկ Առստամյանը, Արեն Խառատյանը, Արման Միսկարյանը, Գոռ Ազիզյանը, Յուրա Բաբլումյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արշակ Գեղամյանը, Պետրոս Աշկարյանը, սամբիստներ Վազգեն Մարգարյանը, Արսեն Հայրապետյանը, Մհեր Օհանյանը, սուսերամարտիկներ Անահիտ Նավասարդյանը, Կարեն Հակոբյանը, Գրիգոր Մնացականյանը, Հայկ Սահակյանը, լողորդներ Միլանյա Գունկոն, Գոռ Գրիգորյանը, Ժորա Կարապետյանը, Էրիկ Հովհաննիսյանը, թենիսիստներ Էմմա Վարդանյանը, Սյուզաննա Մուրադյանը, պաուերլիֆտինգ մարզաձևը ներկայացնող Գոռ Հովհաննիսյանը, ինչպես նաև թիավարող Սիմոն Սիմոնյանը:

ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը լրացրել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Յուրիկ Հովեյանը, Գասպար Տերտերյանը, բռնցքամարտիկներ Էլլադա Քոչարյանը, Ռուսլան Ասլիկյանը, սամբիստներ Նարեկ Դալլաքյանը, Բորիս Շատվերյանը, Ավետիք Պողոսյանը, Վահրամ Գրիգորյանը, Սարգիս Վարդանյանը, նետաձիգ Անդրեյ Հովհաննիսյանը և պարածանրորդ Խորեն Ծատուրյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը բարձր պահելու համար:

«Շնորհավորում եմ բոլորիդ այս բարձր կոչումները ստանալու առթիվ: Սա ձեր քրտնաջան մարզումների և նվիրված աշխատանքի արդյունքն է: Շատ կարևոր գործ եք կատարում, ինչը ոգևորում և հավատ է ներշնչում մարդկանց: Ձեր հաղթանակները մեր երկրի համար շատ կարևոր են, քանի որ յուրաքանչյուր հաղթանակ օգնում է առավել ուժեղ դարձնել Հայաստանը: Մարզական հաղթանակները ևս մեկ ապացույցն են այն բանի, որ երկիրը կարող է առաջ գնալ և ապագա ունենալ: Կառավարությունն էլ իր հերթին անում է ամեն ինչ, որպեսզի ձեր արդյունքներն ավելի լավը դառնան, իսկ դուք ավելի գնահատված լինեք»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև մարզիչներին քրտնաջան ու անձնվեր աշխատանքի համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2735 դիտում

Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենթի քվեարկության օրը

Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան

Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը

1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ

Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»

Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ

«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն

19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է

Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է

Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա

Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը

Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն

Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան

Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը

Մասիսում վագոն-տնակ է այրվել

Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են

ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ

Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից

Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը

«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ

Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»

Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի

Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն

Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը

Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը

Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել

Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ