Վերջին ընտրությունների մասին՝ ոչ առաջին անգամ. Էրդողանը չի կարող կրկին առաջադրվել՝ ըստ օրենքի, սակայն կարող է փոխել այն

10/03/2024 schedule19:10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերջինն են լինելու իր քաղաքական կարիերայում, բավական լայն հնչեղություն է ստացել կարճ ժամանակում:

 2017 թվականին հանրաքվեի արդյունքում Թուրքիան դարձավ նախագահական հանրապետություն։ Գործող սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ։ 2023 թվականի մայիսին Էրդողանը վերընտրվեց երկրորդ հինգ տարի ժամկետով։ Ընդդիմադիր կուսակցությունները նախընտրական քարոզարշավում պնդում էին, որ իրականում խոսքը երրորդ ժամկետի մասին է, քանի որ Էրդողանը նախագահ է եղել 2014-2018 թվականներին, բայց խորհրդարանական հանրապետության օրոք։ Ինքը՝ թուրք առաջնորդը, բազմիցս բարձրացրել է Թուրքիայի համար նոր Սահմանադրության անհրաժեշտության հարցը։

Որոշ քաղաքագետներ գտնում են, որ քաղաքական կարիերայի մոտալուտ ավարտի մասին ազդարարող նման բարձրագոչ հայտարարությունը կարող է սոցիալական փորձ լինել իշխող կուսակցության համար և հիշեցում՝ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին, գրում է  Hürriyet թերթը։

Ըստ թերթի սյունակագիր Ահմեթ Հաքանի, ով կառավարական շրջանակների մտերիմն է, «Էրդողանը կարող էր ցանկանալ ավելի շատ ձայներ հավաքել իր կուսակցության համար տեղական ընտրություններում` դիմելով ընտրողներին «չափազանց զգացմունքային ուղերձով»:

«Ինչպես գիտենք, ընտրողները նախապատվությունը տալիս են զգացմունքներին»,- գրում է նա՝ նաև ենթադրելով, որ Էրդողանը հնարավոր է «ցանկացել է սոցիալական փորձ անել կուսակցության ներսում»՝ տեսնելու, թե «ինչպես կվարվի կուսակցությունը, ով ինչպես կարձագանքի իր խոսքերին»։

Հրապարակման համաձայն՝ Էրդողանը նաև ցանկացել է հիշեցնել, որ «սահմանադրության համաձայն՝ ինքը չի կարող կրկին առաջադրվել»։ Այսպիսով նա կարող էր կանխամտածել սահմանադրական փոփոխությունների հիշեցման մասին:

Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախկին նախարար Մուրադ Քուրումին՝ որպես Ստամբուլի քաղաքապետի թեկնածու։ Նա նաև հայտարարել էր մարտի 31-ին կայանալիք ավագանու ընտրությունների մի շարք այլ թեկնածուների մասին։ Ակնկալվում է, որ Քուրումի գլխավոր մրցակիցը կլինի Ստամբուլի ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որին մի շարք փորձագետներ տեսնում են որպես 2028 թվականին Թուրքիայի նախագահական ընտրություններում հենց նախագահի հավանական թեկնածու։

«Ես զբաղվում եմ իմ աշխատանքով առանց դադարի, առանց կանգ առնելու զբաղվում եմ իմ գործունեությամբ, առաջադրվում ենք՝ չհասցնելով շունչ քաշել, սա ինձ համար եզրափակիչն է, այս ընտրությունները (մարտի 31-խմբ.) լինելու են իմ վերջինը՝ օրենքով ինձ տրված լիազորությունների համաձայն: Ես կվստահեմ այս ընտրությունների արդյունքին, դրա մասին կասեմ եղբայրներին, ովքեր հետո կգան», - մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը Ստամբուլում երիտասարդների հետ զրուցած Էրդողանի խոսքերը։

Նախագահը կոչ է արել քվեարկել այնպես, որ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի քաղաքապետի ընտրություններում հաղթեն իշխող կուսակցության ներկայացուցիչները, այլ ոչ թե գործող ընդդիմադիր քաղաքապետերը՝ դրանով իսկ ապրիլի 1-ից սկսելով «նոր դարաշրջան»։

Իականությունն այն է, որ եթե անգամ Էրդողանն այդ մասին չհայտարարեր, գալիք ընտրություններն իսկապես նրա համար վերջինն են, քանի որ դատելով երկրի օրենքի տեսանկյունից՝ նախագահը կարող է առաջարդվել և ընտրվել միայն 2 ժամկետով, ինչն Էրդողանն արդեն սպառել է:

Կա կարծիք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա կրկին մրցել պետության ղեկավարի պաշտոնի համար, եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել։

«Ըստ թուրքական սահմանադրության, եթե խորհրդարանը որոշի երկրում  արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա Էրդողանը երրորդ անգամ թեկնածու դառնալու իրավունք կունենա»,- գրել է Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Բեքիր Բոզդաղը «X»-ի իր միկրոբլոգում: Սակայն, ըստ նրա, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կլինի հետո և ինչ որոշումներ կարող են կայացվել։

Մինչդեռ թուրքական որոշ լրատվամիջոցներ, կապված Էրդողանի խոսքերի հետ, հիշեցնում են, որ 2009 թվականից սկսած նա պարբերաբար նման հայտարարություններ է արել։ 2023-ի նախագահական ընտրություններից առաջ նույնպես նա հայտարարել էր, որ վերջին անգամ է աջակցություն խնդրում։ Դրանից հետո Էրդողանը խոսել էր «էստաֆետը երիտասարդներին հանձնելու» մտադրության մասին։

Նախագահի ներկայիս հայտարարությունները հնչեցին Թուրքիայում սահմանադրության փոփոխության շուրջ ակտիվացած բանավեճի ֆոնին։ Խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշն ավելի վաղ ասել էր, որ մարտի 31-ի ընտրություններից հետո օրենսդիր մարմինը նախատեսում է մշակել նոր հիմնարար օրենք և ցանկանում է ավարտին հասցնել այդ աշխատանքը։ Եթե նոր սահմանադրությունը հաստատվի հանրաքվեով, մի շարք թուրք քաղաքական գործիչների և իրավաբանների կարծիքով, երկու նախագահական ժամկետների կանոնները փաստացի կչեղարկվեն, և Էրդողանը հնարավորություն կունենա կրկին մրցակցել պետության ղեկավարի պաշտոնի համար։

Էրդողանը Թուրքիայի ներկայիս 12-րդ նախագահն է՝ սկսած 2014 թվականի օգոստոսի 28-ից։ Նա նախկինում զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը 2003-2014 թվականներին, երբ երկիրը դեռ խորհրդարանական պետություն էր և փաստացի այն առաջնորդում էր դարձյալ ինքը, մինչ այդ էլ եղել է Ստամբուլի քաղաքապետը: Նա Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հիմնադիրն է:

2023 թվականին Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթեց երկրորդ փուլում։ Նա ստացել էր ձայների 52,18%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82%-ը։ Մասնակցությունը կազմել էր 85,71 տոկոս։ Էրդողանն այդ ընտրություններում ստացել էր երկիրը ևս հինգ տարի կառավարելու իրավունք:

Ռեջեփ Թայիփի հաջորդ «գահակալությունը» չափազանց կարևոր է աշխարհի տասնյակ երկրների համար ևս, քանի որ Թուրքիան ուշագրավ դիրք է զբաղեցնում միաժամանակ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսրայելի, Սիրիայի, Ադրբեջանի, Իրաքի, ամբողջ թյուրքական աշխարհի խաչմերուկներում, ինչպես նաև կարևոր և ազդու «ձայն» է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի,  ԵԱՀԿ-ի, Իսլամական կոնֆերանս կազմակերպության,  Սևծովյան տնտեսական համագործակցության և G-20-ի նման կառույցներում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12187 դիտում

Լավ կլինի Սլուցկին ծանոթանա Բելառուսի նախագահի՝ ամիսներ առաջ Ադրբեջանում արած հայտարարություններին. Խանդանյան

Էջմիածին-Մարգարա ճանապարհին մեքենաները բախվել, ընկել են ջրատարը. 6 վիրավորների մեջ երեխաներ կան

Ցավակցում եմ ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին. վարչապետ

Ոստիկանները և փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը հետևել է անձնակազմի շարային ստուգատեսին

Ինչ արժե Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցելությունը բնակարան տոնական օրերին և հատկապես Ամանորի գիշերը

Տարին կավարտվի մագնիսական փոթորիկներով և բևեռափայլով. ինչ է սպասվում Ամանորի գիշերը

2024-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում 15 հազարից ավելի օբյեկտնի դատական փորձաքննություն է իրականացվել

Միասնական տեսլական ձևավորելը և համակարգի աշխատանքը բալանսավորելը 2025-ի մեր կարևոր թիրախներից է. ՊԵԿ նախագահ

Նոր պաշտոնանկություն ՊԵԿ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքին և Միացյալ Նահանգների ժողովրդին

«Միլան»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

Էդուարդ Հակոբյանը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին

Գյումրու «Չոր նավահանգստ»-ը գործիք է, որով զգալու ենք «Խաղաղության խաչմերուկ»-ի արդյունավետությունը. մարզպետ

Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փոդքասթ». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

2025-ը դիմավորելու եմ տաքուկ անկողնում՝ ֆիլմ դիտելով, համեղ ուտեստներ ուտելով. Էվա Խաչատրյան

ՆԳ նախարարը մի խումբ պարեկների սպայական առաջին կոչումներն է հանձնել. տեսանյութ

Հասկացա՝ մենք մեզ չենք ճանաչում, ճիշտ չենք գնահատում. ինչպես է ամփոփում տարին դերասանուհի Նարինե Գրիգորյանը

Կողմ չեմ իներցիոն կառավարմանը, ես կողմ եմ փոփոխություններին, շատ դեպքերում՝ ցավոտ ռեֆորմներին. Շիրակի մարզպետ

Տոնածառ չէինք դնում, այս տարի պատրաստ եմ դիմավորել Ամանորը, երազանք պահել ու շամպայն խմել. Իննա Խոջամիրյան

ՌԴ-ում ապօրինի միգրանտները կամ պետք է լքեն երկիրը, կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը

Հայաստան-Իրան սահմանի «Ագարակ» անցակետում վերահսկողությունն իրականացնում է միայն ՀՀ սահմանապահ զորքը. վարչապետ

58-ամյա տղամարդը կասկածվում է 10 տարեկան երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար

Այցեր երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ. ովքեր են միացել ԱՍՀՆ նախաձեռնությանը

Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ. ինչպես գրանցվել

«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամն ամփոփել է ամանորյա մեծ վիճակահանությունը. հայտնի են հաղթողները. տեսանյութ

Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ

Ինչ է լինում, երբ կամովին համաձայնում ես լինել նախկին նախագահների և Կրեմլի տիկնիկը. Սաֆարյանը՝ Կարապետյանին

Խոր ցավով տեղեկացա Կորեայի օդանավակայանի ողբերգական ավիավթարի մասին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասը կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Երևանի քաղաքապետարանի մոտ զենքով հարվածել են տղամարդու գլխին, ընկած վիճակում ծեծել, կրակել. կա 2 կալանավորված

Ռուսական կողմը Արշակ Կարապետյանին բռնել է և բաց թողել. մանրամասներ

Տնտեսվարողն առանց հավաստագրի դեղորայք է ներմուծել ՀՀ և իրացրել. նշանակվել է ավելի քան 196 մլն դրամ տույժ

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 30-ին

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ

3 տասնամյակ իրար նույն բանում մեղադրած 3 նախկին նախագահները Փաշինյանին մեղադրում են ստելու համար. Սաֆարյան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները. տեսանյութ

2025-ին մեր աշխատանքը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ

Ֆերգանայից Մոսկվա թռչող ռուսական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում

4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել

2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն