38 և 29 տարեկան անձինք տեղափոխվել են հիվանդանոց, ինչ է տեղի ունեցել Ֆուչիկի փողոցում. մանրամասներ

15/03/2024 schedule17:50

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Երևանի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Նշվում է, որ 2024 թվականի մարտի 15-ին՝ ժամը 00:18-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն քաղաքացիներից ահազանգեր են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում լսվել են կրակոցներ, պայթուցիկ են նետել, վիրավոր քաղաքացի կա։ Նաև՝ անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Աշտարակի խճուղում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։

Ավելի ուշ «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Աշտարակի խճուղուց բեկորային վնասվածքներով շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1995թ. ծնված, Արարատի մարզի մի բնակչի։ Նաև՝ «Հերացի թիվ 1 համալսարանական» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել այն մասին, որ Ֆուչիկի փողոցից հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը ձախ սրունքի հրազենային վիրավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1986թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ տղամարդու։

Նշված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (երկու դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձևավորվել է քննչական խումբ և կատարվում է նախաքննություն:

Դեպքի վայրի՝ Երևան քաղաքի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 11-րդ և 13-րդ շենքերի միջնամասում գտնվող ճանապարհի երթևեկելի հատվածի զննությամբ տարբեր տեղերից հայտնաբերվել են բազմաթիվ արնանման հետքեր, պայթեցված նռնակի մետաղական դետալներ, կրակված տարբեր փամփուշտների բազմաթիվ պարկուճներ: Հայտնաբերվել են նաև դիմակ և այլ իրեր: Վերցվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են դեպքին և դրան մասնակից անձանց վերաբերյալ տվյալներ, որոնք քննությամբ ստուգվում են:

«Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ քրեական վարույթը, հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով, փոխանցվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնին։

Իրականացվում են անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունները պարզելու, բոլորին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ էին հնչել Երևանում։ Կեսգիշերն անց բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե, որտեղ հայտնաբերել էին վիրավոր քաղաքացիներ ու արնանման հետքեր։

Դեպքի վայրում նաև հայտնաբերվել էին կրակոցից վնասված ավտոմեքենաներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորի ավտոմեքենան, որի վրա եղել է կրակոցի հետք։

Ավելի ուշ պարզվեց, որ այն եղել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի ծառայողական մեքենան: Խանդանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է, որ վնասված մեքենաներից մեկը իրեն է պատկանում, սակայն այն միջադեպի հետ առնչություն չունի: Նրա ծառայողական ավտոմեքենան պարզապես կայանված է եղել նշված փողոցի վրա և վնասվել է կրակոցների հետևանքով:

«Ես և վարորդը ավտոմեքենայի մեջ չենք եղել: Միջադեպը ինձ հետ որևէ առնչություն չունի»,- գրել է նա:

 

Տպել
1456 դիտում

«Արհեստանոց». Արենիում ձեռագործության կենտրոն է հիմնվել

Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար

Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ

Իրանական համարանիշերով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Նրան կվիրահատեն. Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել Կարվախալի վնասվածքի վերաբերյալ

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին. խաղաղ բնակչության համար երկու քարտեզ է հրապարակվել

Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է աշխատանքային շաբաթը

Բաժնային սեփականությամբ բնակարան, փոխառություններ և աշխատավարձ. ինչ է հայտարարագրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

Վերջին 11 օրում Լիբանանի տարածքում առնվազն 100 երեխա է սպանվել. ՅՈՒՆԻՍԵՖ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. անձրև հիմնականում չի տեղա

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը մինչև նոյեմբերի 12-ը կշարունակի փակ մնալ

Չունի քաղաքական անցյալ. ինչ սկզբունքով է վարչապետի իր թեկնածուին ընտրել Սալոմե Զուրաբիշվիլին

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Սրբատեղիի հարևանությամբ մեքենաներ են բախվել. «Օպել»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է

Գալստանյանը «փրկության» կարիք ունի. 6-ամսյա խայտառակության էջը փակելու համար նա ուժ կգտնի՞ արդյոք այսօր

Իլոն Մասկը ձեռքերն օդ պարզած ցատկել է բեմ. ինչ է նա խոստացել ամերիկացիներին Թրամփի հաղթանակի դեպքում

Բաքուն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունված բանաձևին. ինչ կոչ է Ադրբեջանն ուղղել Հայաստանին

Վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. ադրբեջանցի պատգամավորները դիմել են ԱԳՆ-ին

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 6-ին

Չինական դպրոցի դիմաց «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Բեյրութում բնակելի շենքերի տակ գտնվող Հըզբոլլահի պահեստներին

Իսրայելը հարվածել է Գազայի մզկիթին և դպրոցին. առնվազն 24 մարդ է զոհվել

50 կիլոմետր, կեցցե’ հեծանիվը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանում և 10 մարզում. հասցեներ

Հրդեհ է բռնկվել Հերմոն գյուղի հանգստի գոտում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն

Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն

Գևորգ Պապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնին

Ընդդիմությունը «թեժ աշուն» էր խոստանում. Աջապահյանը «իր բաժին բենզինը» «պզզացրեց»

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տարածքում բացվեց ամբողջովին վերանորոգված «ԱրտԼանչ» սննդի ցանցի մասնաճյուղը (տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով 54 անդամ պետություն համերաշխություն է հայտնել Հայաստանին

Ուսուցչուհին շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի. նրանք գլխի շրջանում վնասվածքներ են ստացել

Վարչապետը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին

Ձերբակալվել է Տեղ համայնքի ղեկավարը

Մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների՝ ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ. Գրիգորյան

Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություն՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է պաշտոնական Երևանի հայտարարությանը