Երևան
12 °C
Ռուսաստանում ապրող, արարող, բայց իրեն «ալամ աշխարհի հայերի միության» նախագահ հռչակած Արա Աբրահամյանը «Ռուսաստանի հայերի միության» անունից որոշել է ձայնակցել «Նիկոլը հանձնում ա Տավուշի հայկական հողերը» քարոզչական սպեկուլյացիային եւ, բնականաբար, առիթն օգտագործելով՝ եւս մեկ անգամ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նախքան այս հայտարարության բովանդակությանն անդրադառնալը արձանագրենք՝ դաշնակից երկիրը, որն արդեն տեւական ժամանակ է՝ իր ազդեցության գործակալների մոբիլիզացիա է հայտարարել՝ տարատեսակ քաղաքական կուսակցությունների, «փրկության ճակատների» ու «համազգային շարժումների» եւ անհատ, ընդհուպ՝ վեղարավոր փրկիչների տեսքով, փաստորեն, չի մոռացել ներգրավել նաեւ մի գործչի, որի խոսքի լրջությանը Հայաստանում մշտապես վերաբերվել են՝ ըստ արժանվույն՝ քմծիծաղով ու երգիծանքով։
Հընթացս հիշեցնենք, որ պարոն Աբրահամյանը 2016-ին իր ելույթներից մեկում անկեղծացել էր, թե ինքը ռուսերեն վատ գիտի եւ ամուսնացել է ռուս աղջկա հետ, որպեսզի ռուսերեն սովորի, «բայց ցավոք, այդպես էլ չեմ կարողացել», իսկ հայերն էլ գիտի․․․․«մի քիչ բավականին»։
«Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք Հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած... մենք որպես, ասենք, առեւտրական նավատորմի ազդեցությունը… ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին… «Ռոլ Արմենիա միջին դարերի…»,- «Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքը» խորագրով գիտաժողովի ժամանակ խոսքը չէր կարողացել ավարտել Աբրահամյանը։
Երեւի հենց այս՝ վատ ռուսերենի եւ հայերենի «մի քիչ բավականին» իմանալու հետեւանքով է, որ պարոն Աբրահամյանը չի ըմբռնել, թե ինչ է հայտարարում ՀՀ իշխանությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման գործընթացի եւ այն մասնավորապես Տավուշի մարզից սկսելու մասին։
Աջակցելով Մայր Աթոռի հայտարարությանը՝ Աբրահամյանի գլխավորած միությունը կոչ է արել գործարարներին, մշակույթի, գիտության, սպորտի գործիչներին, հասարակական-քաղաքական գործիչներին «բացահայտ արտահայտվել Տավուշի մարզում հայկական հողերը հանձնելու՝ իշխանությունների մտադրությունների վերաբերյալ»։
Տեղյակ չենք՝ ո՞ր լեզվով է պարոն Աբրահամյանը կարդացել սահմանազատմանը, մասնավորապես Տավուշին վերաբերող լուրերը, ավելի ճիշտ՝ ո՞ր լեզվով են նրան այդ թեմայով զեկուցել շահագրգիռ սուբյեկտները, բայց ակնհայտ է՝ նա ինչ-որ բան լսել ու չի հասկացել կամ էլ լսել, հասկացել է, բայց միտումնավոր խեղաթյուրում է իմացածն ու, ինչպես ժողովուրդն է ասում, իրեն գցում է «դոդերի բախչեն»։
Հումանիզմ ցուցաբերելով ՌՀՄ ղեկավարի նկատմամբ՝ եւս մեկ անգամ նշենք, որ ՀՀ իշխանությունը չի պատրաստվում կատարել ՀՀ քրեական օրենսգրքով պատիժ նախատեսող գործողություն՝ ՀՀ տարածքից՝ «Տավուշի մարզի հայկական հողերից» որեւէ փուշ կամ փշուր հանձնել որեւէ մեկին։
Այնպես որ, պարոն Աբրահամյանն ու այն երկիրը, որի հողում վերջինս գտնվում է, կարող են անջատել իրենց քարոզչական «սիրենան»։ Աբրահամյանին այդ հողերը որպես հայկական ներկայացրած սուբյեկտները երեւի մոռացել են Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում ծնվածի սեղանին դնել իրեն հասանելի լեզով «սպռավոչկա», որտեղ նշված են «հանձնվելիք» գյուղերի տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիփարայ, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի։
Տավուշի մարզում այսպիսի տեղանուններով «հայկական հողեր» չկան, Աբրահամյանը երեւի Հայաստանի պատմությունն ու աշխարհագրությունն էլ լավ չի յուրացրել, այլապես ինտերնետի դարում կօգտվեր ամենապարզ գործիքներից՝ կայցելեր Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայք, կծանոթանար մարզի գյուղերի ու բնակավայրերի ցանկին։
Ի դեպ, միջին դարերում հայերի ունեցած դերի մասին գիրք տպելու մտադրություն ունեցած Աբրահամյանի տեքստում անդրադարձ կա նաեւ վարչապետ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին:
«Փաշինյանի ելույթը խորհրդարանում, որտեղ նա այս անգամ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք անվանեց հենց Հայաստանը՝ պատմական Հայաստանը, հերթական անգամ ի ցույց դրեց 2018 թվականից Հայաստանի, այսպես կոչված, «թավշյա իշխանության» կողմից իրականացվող նպատակային կուրսի ողջ վտանգավորությունը»,- ասել է նա:
Թե այդ ի՞նչ «նպատակային կուրսի» մասին է խոսում Աբրահամյանը, կարող ենք գլխի ընկնել․ նախքան 44-օրյա պատերազմը ՌԴ տեղական գործակալ-քարոզիչներն այդ «կուրսն» անվանում էին «Սորոսի ծրագրով հողերը տալ»։ Հիմա էլ, երեւի, շարունակելով խափանել Սորոսի ծրագիրը (այս անգամ առանց նրա անունը տալու), Աբրահամյանն ու նրա ինստրուկտորները որոշել են հանձնումից փրկել Տավուշի «հայկական հողերը» եւ հավանաբար հետ բերել նաեւ պատմական Հայաստանի հողերը, մասնավորապես՝ մեկ եւ ավելի դար առաջ հանձնված Սասունը, Վանը, Մուշը, Ալաշկերտը, Արդահանը եւ այսպես շարունակ։ Չէ՞ որ Աբրահամյանն իզուր չէ, որ համարվում է «ալամ աշխարհի հայերի միության» նախագահ, եւ, ուրեմն, նրա դիրքին ու հարգին պատշաճում է կյանքի կոչել «ալամ աշխարհի» նվաճումն ու դրանց հայկական լինելը ՄԱԿ-ում գրանցելը։
Ի դեպ, Աբրահամյանի քարոզչական «դուքանում» (ларёк -ռուս․) ակնհայտ են համարել նաեւ այն, որ Փաշինյանը երկրի ամբողջականության եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովման հետ կապված հարցերի լուծում չունի, եւ նրա յուրաքանչյուր նոր քայլ միայն խորացնում է իրավիճակը: Եվ․․․դա-դա-դա դա՜մ՝ «միայն ներկայիս կառավարության հրաժարականն ու քաղաքական ասպարեզից հեռանալը կարող է հնարավորություն տալ Հայաստանին՝ իր երկիրն ու ժողովրդին սիրող նոր ղեկավարության գլխավորությամբ, խաղաղության, արժանապատիվ կյանքի վերադառնալ եւ վերադարձնել միջազգային հանրության կորցրած վստահությունը»:
Այս պարբերության մեջ մեզ առանձնակի գերեց «սիրող» բառը․ ոնց գցում-բռնում ենք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՀ իրավապահներից թռած ու ՌԴ-ում պատսպարված եւ միայն վերջերս փրկիչների քասթինգին մասնակցած նախկին պաշտոնյաներն ու մասնավորապես Արա Աբրահամյանը «երկիրն ու ժողովրդին սիրողների» ցանկում չկան։ Եթե սիրեին, նախ՝ չէին կեղեքի իրենց սիրո օբյեկտին, եւ երկրորդ՝ չէին «թռնի» սիրելի օբյեկտից, կապրենին սիրելիի հետ եւ օտար երկրում խոպանչու կարգավիճակով չէին բնավորվի։
Ի դեպ, Արա Աբրահամյանը 2015-ից ուզում էր քաղաքականություն մտնել եւ խոստանում էր ինչ-որ կուսակցություն բացել, բայց ոչ թե իշխանափոխություն պահանջելու, այլ՝ պառլամենտ մտնելու համար։ Մամուլը գրեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Արա Արշավիրովիչը կարծես մտքափոխ էր եղել։
Նա իր փափագը իրագործեց 2021-ին, կարծես «Մեր տունը Հայաստանն է» անունով կուսակցություն էր բացել եւ այժմ երկրից թռած մեկ այլ գործչի՝ նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հետ կազմած միասնական ցուցակով մասնակցեց 2021-ի ԱԺ ընտրություններին եւ այդպես էլ չհաղթահարեց խորհրդարան անցնելու անցողիկ շեմը՝ ստանալով քվեների 0,95 տոկոսը։
Համաձայնեք, այս տոկոսը խոսուն վկայությունն է սիրո այն մակարդակի, որը ժողովուրդը ցուցաբերել է «աշխարհի հայերի միության նախագահի» եւ նրա պրոյեկտի նկատմամբ։
Այնպես որ, պարոն Աբրահամյանը, եթե ուզում է օգտակար գործ անել իր ժողովրդի ու հայրենիքի համար, ապա պետք է սահմանազատվի նրանից ու անկեղծություն ունենա այսուհետ ներկայանալ ոչ թե ՌԴ հայերի անունից, այլ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կցորդի։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան
Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը
«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին
Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան
Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է
Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը
Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել
Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր
Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի
Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը
Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ
Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը
Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան
ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ
Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին
Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին
Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները
Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը
Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ
Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը
Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել
Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT