Ավտովթարից հետո տեղի է ունեցել վիճաբանություն. դանակահարված 3 անձ է տեղափոխվել հիվանդանոցներ

24/06/2024 schedule17:20

Հունիսի 23-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի Թաղ 3-րդ փողոց 22 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում դանակահարվել է 3 քաղաքացի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22:05-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղից դանակահարության հետևանքով շտապօգնության 08 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Մ.-ին:

Րոպեներ անց նույն բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է ստացվել, որ նույն վայրից, ըստ վիրավորի հայտարարության՝ վայր ընկնելու հետևանքով, շտապօգնության 08 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 21-ամյա Էդմոնդ Մ.-ին:

Արդեն ժամը 23:30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ Սարի Թաղից անհայտ հանգամանքներում շտապօգնության 11 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա Լևոն  Հ.-ին:

Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սարի Թաղ 3-րդ փողոցում Երևանի բնակիչ 38-ամյա Վիգեն Գ.-ն իր կողմից վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Mercedes» մակնիշի  ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է բռնկվել նշված ավտոմեքենայի վարորդի`Նարեկ  Մ.-ի և ուղևորներ Էդմոնդ Մ.-ի, Լևոն Հ.-ի հետ: Վիգեն Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Վիգեն Գ.-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
6074 դիտում

Իր կառավարումն Ալիևը կառուցում է ընդդեմ հայկականության, նրան կարող է հաղթել իրենից ավելի հակահայ գործիչ. փորձագետ

Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը

Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5 կմ հատվածը

Արմեն Գրիգորյանն ու Շաղլ Ֆղայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին օժանդակելու հարցը

Հունաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին. Ադոնիս Գիորգիադիս

Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել

Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլետը․ վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք. Անդրանիկ Քոչարյան

Ես Գառնիկ Դանիելյանին «չեմ հանդգնի հակասել»՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում. Ռուբինյան

Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

Երևանում և մարզերում հայտնաբերվել է տեխնիկական խնդիրներով աշխատող շուրջ 200 բեռնատար ավտոմեքենա

Այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Նասրալլայի մահից հետո Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր. Reuters

Արմեն Գրիգորյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացման հնարավորությունները

Իսրայելը պաշտոնապես հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանվելու մասին. հրամանն արձակել է Նեթանյահուն

ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայացնելու է ռուս աղջիկ. ով է նոր տնօրենը, և ում են դիմել հայ գեղեցկուհիները

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել. առանձին շրջաններում սպասվում է անձրև, մառախուղ

Բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել կոմայի մեջ հայտնված երեխայի մահվան դեպքից

Վեդիի դպրոցում վնասվածքներ ստացած ու կոմայի մեջ հայտնված 9-ամյա աղջիկը մահացել է

Վարչապետը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին (լուսանկարներ)

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով. ԱՆ

Դեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար

Երևանում դանակահարվել է 32-ամյա տղամարդ. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է

Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ

Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել նաև Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց. միջնորդն ադրբեջանցի է

Կոտայքի դպրոցներից մեկում 12-ամյա տղան դասընկերոջը հարվածներ է հասցրել՝ պատճառելով վնասվածքներ

Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Նիկոլ Փաշինյան

Անձը շուրջ 3 ամիս անհարկի պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը

Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում են Արաքս համայնքի համար կարևոր նշանակության ծրագրեր (լուսանկարներ)

ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել են 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

Երբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը

Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Եվս մի քանի օր որոշակի ժամերի փակ կլինի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Ատելության խոսքը և ապատեղեկատվական արշավները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Կոստանյան