Իր կառավարումն Ալիևը կառուցում է ընդդեմ հայկականության, նրան կարող է հաղթել իրենից ավելի հակահայ գործիչ. փորձագետ

28/09/2024 schedule19:00

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ գլոբալ և տարածաշրջանային ներկա իրավիճակը՝ անկայունությունը և անորոշությունը, նոր աշխարհակարգի ձևավորման անընդհատ ձգձգվող գործընթացը, հնարավորություններ է ընձեռում ռևիզիոնիստական քաղաքականություն վարող խաղացողների համար ավելի բարելավել իրենց դիրքերը, հնարավորության դեպքում ավելացնել տարածքներ և ազդեցությունը:

«Այդ համատեքստում տեսնում ենք, թե ինչպես է գործում Իսրայելը Մերձավոր Արևելքում, ինչպես է շարունակում գործել Ադրբեջանը Հարավային Կովկասում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ վարվող քաղաքականությանը՝ հայատյացությանը, ռևանշիզմին, տարածաշրջանային փորձագետը հիշեցնում է, որ դա Ադրբեջանում պետական գաղափարախոսություն է:

«Իր քաղաքականությունը կառավարման ողջ ընթացքում Ալիևը կառուցել է հակահայկականության, ռևանշի վրա, Հայաստանից ու հայ ժողովրդից վրեժ լուծելու, այսպես կոչված՝ «օկուպացված տարածքները» վերականգնելու վրա, և այդ գաղափարախոսությամբ տասնամյակներ շարունակ առաջնորդված առաջնորդը փաստացի սնել և պատրաստել է մի հասարակություն, որը շարունակում է սնվել նույն գաղափարախոսությամբ: Հետևաբար, որպեսզի Ալիևը շարունակի իր երկրում եղած բազմաթիվ խնդիրները արդյունավետ կառավարել, շարունակելու է Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ատելությունը, հաղթանակի քարոզչությունը. Արցախի ամբողջական գրավման թեմատիկան անընդհատ շեշտադրելու է, որի միջոցով հակահայկական ուղղությամբ բավարարելու է իր հասարակության պահանջմունքները: Ես միշտ նշում եմ, որ Ալիևին կարող է հաղթել միայն Ալիևից ավելի հակահայ գործիչ, որպիսին այս պահին կարծես թե չկա»,- ասում է զրուցակիցը:

Պետրոսյանի համոզմամբ՝ Ադրբեջանում խոսվող կամ քննարկվող խաղաղությունը կրկին Հայաստանին ու հայ ժողովրդին նվաստացնելու հաշվին է, այլ ոչ արժանապատիվ խաղաղության: Ըստ նրա՝ եթե արժանապատիվ խաղաղության մասին խոսք լիներ, ապա գոնե 2020 թվականից հետո մենք կտեսնեինք ադրբեջանական հասարակության շրջանում ակտիվ գործողություններ, պահանջ ՀՀ-ի հետ խաղաղություն հաստատելու:

«44-օրյա պատերազմում հաղթանակից և Արցախի գրավումից հետո արդեն այդ հաղթանակի գործոնը Ալիևը ծառայեցնելու է՝ հետագա պաշտոնավարումը հնարավորինս երկարաձգելու համար, իսկ դա ցմահ երկարաձգումն է: Այսինքն՝ անընդհատ հիշեցնելով հայերից կամ Հայաստանից նոր ագրեսիայի հնարավորության մասին՝ Ալիևը՝ որպես այդ պետության ու ժողովրդի նկատմամբ «վստահ» հաղթանակած առաջնորդ, ներկայացնելու է, որ միայն ինքը կարող է զսպել ՀՀ-ին և թույլ չտալ, որպեսզի այդ ռևանշը տեղի ունենա»,- կարծում է տարածաշրջանային փորձագետը:

Պետրոսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն անընդհատ խոսում է խաղաղության մասին, սակայն գործում է ընդդեմ խաղաղության, որի վառ ապացույցը վերջին տարիներին խաղաղության համաձայնագրի ստորագրման անընդհատ և արհեստական պատճառներով ձգձգվող գործընթացն է, և դրան զուգահեռ Ադրբեջանի քայլերը՝ ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան, պարբերաբար ագրեսիաները, ԼՂ գրավումը, սահմանային թեժացումները, նոր պատերազմի սպառնալիքները, ՀՀ-ին զարգանալու՝ մեջքը ուղղելու որևէ հնարավորության խափանումը, որին ականատես ենք անընդհատ:

«Այս տարածաշրջանում մեր պատկերացրած խաղաղությունը շատ անհասանելի և անիրատեսական է, քանի որ անգամ այդ փաստաթղթի առկայության դեպքում մրցակցությունը տեղափոխվելու է բոլորովին այլ՝ փափուկ ուժի հարթություն, որտեղ Ադրբեջանը բոլորովին այլ մեթոդներով է փորձելու խոչընդոտել ՀՀ զարգացմանը, որովհետև առանց դրա Ալիևի վարչակարգը երկար չի կարող «ձգել»»,- նկատում է նա:

Հարցին՝ ՀՀ իշխանությունները պատերազմից հետո խոսում են միայն խաղաղության և հարևանների հետ բարի-դրացիական հարաբերություններ ունենալու մասին, ստացվում է, որ դա անհնա՞ր է, Պետրոսյանն արձագանքում է՝ այնպես չէ, որ ՀՀ իշխանությունները չեն գիտակցում, որ խաղաղության հասնելը Ադրբեջանի հետ անհնարին նպատակ է. «Պարզապես կա գործընթաց, և պետք է կառավարել այս թշնամանքը, իսկ դրա համար ՀՀ իշխանություններն ընտրել են նման վարքագիծ, հռետորաբանություն ու դիրքորոշում, իսկ կհաջողվի՞, թե՞ ոչ... գոնե 2020թ.-ից հետո փորձը ցույց է տալիս, որ որքան էլ ՀՀ-ն խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանն անընդհատ խախտում է այդ խաղաղության և կայունության միջավայրը: Բայց ես չեմ պատկերացնում նաև հակառակ խոսույթը նման պայմաններում, կամ այն ներուժի պայմաններում, որ այս պահին ունի ՀՀ-ն: Հակառակ խոսույթը կիրառելը այդքան էլ գրագետ չի լինի. նույն ռևանշիզմը, նոր հաղթանակի, կորցրածը վերադարձնելու վերաբերյալ խոսույթը այն է, ինչին ձգտում է Ադրբեջանը, այսինքն՝ նոր պատերազմի հրահրում կամ առիթ»:

Տպել
851 դիտում

Իր կառավարումն Ալիևը կառուցում է ընդդեմ հայկականության, նրան կարող է հաղթել իրենից ավելի հակահայ գործիչ. փորձագետ

Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը

Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5 կմ հատվածը

Արմեն Գրիգորյանն ու Շաղլ Ֆղայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին օժանդակելու հարցը

Հունաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին. Ադոնիս Գիորգիադիս

Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել

Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլետը․ վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք. Անդրանիկ Քոչարյան

Ես Գառնիկ Դանիելյանին «չեմ հանդգնի հակասել»՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում. Ռուբինյան

Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

Երևանում և մարզերում հայտնաբերվել է տեխնիկական խնդիրներով աշխատող շուրջ 200 բեռնատար ավտոմեքենա

Այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Նասրալլայի մահից հետո Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր. Reuters

Արմեն Գրիգորյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացման հնարավորությունները

Իսրայելը պաշտոնապես հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանվելու մասին. հրամանն արձակել է Նեթանյահուն

ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայացնելու է ռուս աղջիկ. ով է նոր տնօրենը, և ում են դիմել հայ գեղեցկուհիները

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել. առանձին շրջաններում սպասվում է անձրև, մառախուղ

Բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել կոմայի մեջ հայտնված երեխայի մահվան դեպքից

Վեդիի դպրոցում վնասվածքներ ստացած ու կոմայի մեջ հայտնված 9-ամյա աղջիկը մահացել է

Վարչապետը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին (լուսանկարներ)

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով. ԱՆ

Դեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար

Երևանում դանակահարվել է 32-ամյա տղամարդ. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է

Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ

Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել նաև Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց. միջնորդն ադրբեջանցի է

Կոտայքի դպրոցներից մեկում 12-ամյա տղան դասընկերոջը հարվածներ է հասցրել՝ պատճառելով վնասվածքներ

Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Նիկոլ Փաշինյան

Անձը շուրջ 3 ամիս անհարկի պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը

Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում են Արաքս համայնքի համար կարևոր նշանակության ծրագրեր (լուսանկարներ)

ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել են 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

Երբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը

Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Եվս մի քանի օր որոշակի ժամերի փակ կլինի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Ատելության խոսքը և ապատեղեկատվական արշավները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Կոստանյան