35 հազար տեղանոց ազգային ստադիոն, բազմաֆունկցիոնալ համերգասրահ. ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը

26/06/2024 schedule18:05

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել մեկ հարց՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի ներկայացում:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն արդեն տևական ժամանակ տարբեր հարթակներում ներկայացվում է. «Քանի որ նախարարին կից հասարակական խորհուրդը մեզ համար կարևոր հարթակ է, մենք աշխատում ենք բոլոր կարևոր ռազմավարական ծրագրերն անպայման քննարկել խորհրդի անդամների հետ և լսել ձեր առաջարկներն ու դիտարկումները»:

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը և իրականացված աշխատանքները ներկայացրել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նա ոլորտի որոշ թվային տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ բուհական և գիտական համակարգում ներկա պահին գործում է 60 լիցենզավորված բուհ, որոնցում սովորում է 75 հազար ուսանող և 44 գիտական կազմակերպություն, որոնցում ներգրավված է 3584 հետազոտող:

«Ինչպես գիտեք, պետական ֆինանսավորումն էապես ավելացել է. 2018 թվականի նկատմամբ Կառավարությունը 2.8 անգամ ավելացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը: Կառավարության ծրագրով և Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված են մի շարք թիրախներ՝ ունենալ առնվազն 4 բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ և օտարերկրյա ուսանողների թվի կրկնապատկում՝ ի հաշիվ, իհարկե, համակարգի միջազգային հեղինակության բարձրացման: Նախատեսված է նաև հանրային բուհերի և գիտական կազմակերպությունների խոշորացում և ինտեգրում. քանի որ պետությունը նախևառաջ պատասխանատու է հանրային սեկտորի, այսինքն՝ իր հիմնադրած բուհերի ու գիտական կազմակերպությունների համար, այս խոշորացումը վերաբերում է կոնկրետ դրանց՝ չնայած առաջարկը բաց է նաև մասնավոր սեկտորի համար»,- նշել է Սարգիս Հայոցյանը՝ ընդգծելով, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ունենալ 6 կլաստեր:

Նրա խոսքով՝ առաջինը դասական կլաստերն է, որտեղ հիմնականում իրականացվելու է հիմնարար ուղղություններով կրթություն: Դրանք հիմնական ֆունդամենտալ գիտություններն են, բնական և հասարակական, հումանիտար ոլորտը ու դրան զուգահեռ՝ նաև այդ ուղղությամբ հետազոտությունները: Երկրորդը բժշկական կլաստերն է, որտեղ բժշկական և կյանքի գիտություններին վերաբերող կրթություն է իրականացվելու՝ համապատասխան հետազոտություններով: Հաջորդը տեխնոլոգիական կլաստերն է՝ կիրառական հիմնական գիտությունների և ճարտարագիտական ուղղությամբ կրթություն, այդ թվում՝ հետազոտություններ, փորձարարական մշակումներ և այլն: Կրթական կլաստերն իրականացնելու է կրթությանը և դրան հարակից գիտություններին վերաբերող կրթություն և հետազոտություններ, իսկ արվեստների կլաստերը՝ արվեստների ոլորտի կրթություն, մշակութաբանական և հնագիտական ուղղություններ: Վերջին կլաստերը սպայականն է, որը ներքին և արտաքին անվտանգային համակարգերին վերաբերող կրթությունն է՝ արտակարգ իրավիճակներ, ներքին գործեր, պաշտպանություն:

Սարգիս Հայոցյանը նշել է՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ենթադրում է, որ այն լինելու է ժամանակակից հետազոտական ու նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որում բուհական կրթությունն ու հետազոտական գիտական միջավայրն իրար կցորդված են՝ համապատասխան ենթակառուցվածքներով, ինչպես նաև նպաստելու է ձեռք բերված գիտելիքի և արդյունքների կիրառմանը և առևտրայնացմանը:

«Ծրագիրը նախագծվում է այն նպատակով, որ բացի կրթական միջավայր լինելուց՝ այն 24 ժամ, 7 օր ակտիվ քաղաք լինի: Այդ նպատակով այնտեղ նախատեսված են ինտելեկտուալ, մշակութային, սպորտային ժամանցի միջավայրեր ոչ միայն ուսանողների, դասախոսների ու գիտնականների, այլ նաև այն մարդկանց համար, որոնք կցանկանան քաղաքում որոշակի արժեքավոր ժամանակ անցկացնել: Այն նաև գիտական ու հետազոտական միջառարկայական կապեր է ձևավորելու, հաղորդակցման հնարավորություններ է ստեղծելու, քանի որ ազատ մտածելու և աշխատելու հանգիստ միջավայր է՝ նորարարական, փորձարարական լուծումների որոնման, ինովացիաների ու ստացված գիտելիքի կիրառման համար»,-փաստել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը:

Նրա խոսքով՝ քաղաքի կառավարման համար ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը պետության կողմից 100 տոկոսով հիմնադրված կառույց է. հոգաբարձուների խորհրդում պետական բոլոր շահառու նախարարությունների ղեկավարներն են: Հիմնադրամը ստեղծվել է ծրագրի նախապատրաստման, իրականացման ու հետագայում նաև կառավարման նպատակով: Զուգահեռ մշակվում են օրենսդրական կարգավորումներ, և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում առանձին անդրադարձ կլինի ակադեմիական քաղաքին:

Սարգիս Հայոցյանը նաև տեղեկացրել է՝ քաղաքը կկառուցվի Երևանի 17-րդ թաղամասին հարող 680 հա տարածքում: Այդ տարածքն ընտրվել է նաև այն պատճառով, քանի որ այդտեղով անցնում է երկաթգիծը: Բանախոսը շեշտել է, որ տարածքի ընտրության հարցում կոմունիկացիաների կարևորությունն ընդգծել է նաև ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը: Ընկերությունը մշակում է նաև քաղաքի լանդշաֆտի դիզայնի, քաղաքաշինական զարգացման պլանը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ՝ ջրահեռացման ցանց, կանաչապատում, էկոհամակարգ, քաղաքից հորիզոնի և տեսադաշտի վերլուծություն, շինարարության և հարկայնության սահմանափակումներ և այլն:

Որպես ծրագրի առաջընթաց՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ բուհական և գիտական հանրույթին նախորդ տարի առաջարկվել էր ներկայացնել ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ: Այդ հանրույթի ներկայացուցիչները ներկայում ընդգրկված են աշխատանքային խմբերում, որոնք քննարկում են տարբեր ուղղությունների հայեցակարգային առաջարկները:

«Քանի որ այս գործընթացը բազմաշերտ ու բարդ է, այն է՝ անհրաժեշտ է իրականացնել կրթական ծրագրերի վերանայում, կառավարիչների վերապատրաստման ծրագրեր, կառուցվածքի ու ներքին փաստաթղթավորման ընթացակարգերի փոփոխություններ, մենք նաև միջազգային գործընկերներ ենք ներգրավում՝ իրենց ոլորտներում լավագույն կազմակերպություններին»,-նշել է Սարգիս Հայոցյանը՝ ընդգծելով, որ այս պահին առկա է համագործակցություն Լոնդոնի արվեստների և Մյունխենի տեխնիկական համալսարանների, Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ: Անդրադառնալով ծրագրի ֆինանսավորմանը՝ ԲԿԳ կոմիտեի նախագահն ընդգծել է, որ ակադեմիական քաղաքի կառուցումը շուրջ 1,2 տրիլիոն դրամ կկազմի:

Զեկուցումներից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և հիմնական զեկուցողին։ Մասնավորապես՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրել են կրթության որակի և արդյունավետության բարձրացման, իսկ Եզդիների ազգային միության ներկայացուցիչ Հասան Թամոյանին՝ հայեցակարգում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթությանն առնչվող դրույթի բացակայության վերաբերյալ հարցերը։

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական խորհրդատու Ռուբեն Բաբայանը, հավանության արժանացնելով ծրագիրը, միաժամանակ որոշակի մտահոգություն է հայտնել կատարողական արվեստի բուհերի ուսանողների համար համապատասխան միջավայրի ապահովման հնարավորության վերաբերյալ, իսկ ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչ Մխիթար Գասպարյանին հետաքրքրել են կլաստերների գործարկման փուլերը և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շրջանառության ժամկետները:

«Համաչափ զարգացման երիտասարդական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Ալա Ավագյանն անդրադարձել է կրթական ծրագրերի լիցենզավորման և բուհական քոլեջների հետագա գործունեության, իսկ «Ներառող կրթություն ազգային ասոցիացիա» հիմնադրամի ներկայացուցիչ Վերգինե Եսայանը՝ բժշկական կլաստերում հիվանդանոցի առկայության, մարզային բուհերի հետագա գործունեության, ինչպես նաև դասախոսների ծանրաբեռնվածության հարցերին: «Նոր էջից երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարատ Ղուկասյանին հետաքրքրել է ակադեմիական քաղաքում հասարակական կազմակերպությունների հնարավոր գործունեության, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանին՝ բուհական գործող շենքերի, իսկ «Էսոլարմ» ՍՊԸ ներկայացուցչին՝ ակադեմիական քաղաքում անվտանգության ապահովման վերաբերյալ հարցերը:

Նախարարը և հիմնական զեկուցողը հանգամանալից և մանրամասն անդրադարձել են բարձրացված բոլոր հարցերին, տվել համապատասխան պարզաբանումներ։

Այդ համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախնական աշխատանքներից հետո պետությունն արդեն պատրաստ է ունենալ ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը:

«Մենք նաև, իհարկե, ֆինանսավորման թեման ենք առանձին քննարկում, ու այստեղ շատ կարևորում ենք պետություն-մասնավոր գործակցության մոդելի հնարավորությունը: Ցանկանում եմ շեշտադրել, որ պլանավորում ենք փուլային իրականացնել ծրագիրը, որովհետև եթե այս ահռելի ու մեծ ծավալի աշխատանքը սկսենք միանգամից ու ամեն տեղում, որևէ արդյունքի չենք հասնի: Միջազգային գործընկերների հետ աշխատում ենք համագործակցության սկզբունքով, որպեսզի սովորենք նաև իրենցից: Հենց այդ պատճառով է, որ գերմանական ճարտարապետական ընկերության գործընկերը Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է, որն ակտիվ ներգրավված է իրականացվող գործընթացներում: Այս պահին երկրաբանական հետազոտություններ են տարածքում ընթանում, Բուսաբանության ինստիտուտի հետ են աշխատանքներ տարվում, զուգահեռաբար տրանսպորտային նախագիծն է մշակվում և նման այլ գործընթացներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե ինչպիսի ենթակառուցվածքներ են նախատեսվում քաղաքում, օրինակ՝ 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ: Նախարարը նշել է նաև, որ ծրագրի հանդեպ կա մեծ հետաքրքրություն ինչպես միջպետական բուհերի, այնպես էլ մասնավոր, հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների կողմից:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԲԿԳ կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել են, որ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների առաջարկները և մտահոգությունները կքննարկվեն, և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն հետագա գործողությունների մշակման ընթացքում:

Տպել
662 դիտում

Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացուն

Երևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Իր կառավարումն Ալիևը կառուցում է ընդդեմ հայկականության, նրան կարող է հաղթել իրենից ավելի հակահայ գործիչ. փորձագետ

Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը

Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5 կմ հատվածը

Արմեն Գրիգորյանն ու Շաղլ Ֆղայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին օժանդակելու հարցը

Հունաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին. Ադոնիս Գիորգիադիս

Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել

Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլետը․ վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք. Անդրանիկ Քոչարյան

Ես Գառնիկ Դանիելյանին «չեմ հանդգնի հակասել»՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում. Ռուբինյան

Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

Երևանում և մարզերում հայտնաբերվել է տեխնիկական խնդիրներով աշխատող շուրջ 200 բեռնատար ավտոմեքենա

Այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Նասրալլայի մահից հետո Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր. Reuters

Արմեն Գրիգորյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացման հնարավորությունները

Իսրայելը պաշտոնապես հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանվելու մասին. հրամանն արձակել է Նեթանյահուն

ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայացնելու է ռուս աղջիկ. ով է նոր տնօրենը, և ում են դիմել հայ գեղեցկուհիները

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել. առանձին շրջաններում սպասվում է անձրև, մառախուղ

Բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել կոմայի մեջ հայտնված երեխայի մահվան դեպքից

Վեդիի դպրոցում վնասվածքներ ստացած ու կոմայի մեջ հայտնված 9-ամյա աղջիկը մահացել է

Վարչապետը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին (լուսանկարներ)

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով. ԱՆ

Դեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար

Երևանում դանակահարվել է 32-ամյա տղամարդ. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է

Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ

Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել նաև Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց. միջնորդն ադրբեջանցի է

Կոտայքի դպրոցներից մեկում 12-ամյա տղան դասընկերոջը հարվածներ է հասցրել՝ պատճառելով վնասվածքներ

Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Նիկոլ Փաշինյան

Անձը շուրջ 3 ամիս անհարկի պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը

Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում են Արաքս համայնքի համար կարևոր նշանակության ծրագրեր (լուսանկարներ)

ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել են 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

Երբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը