«Ё моё, блин!». հնարավոր չէ՞ր գեղեցիկ բառ գտնել. ինչ անուններով են ՀՀ-ում ռուսները անվանում իրենց սրճարանները

29/06/2024 schedule16:00

Թեև ՀՀ կառավարության՝ 2002 թվականին ընդունած՝ «Լեզվի և լրացման ձևի մասին» որոշման մեջ ներկայացվող պահանջներից գլխավորը սահմանում է, որ ցուցանակի լեզուն հայերենն է, սակայն Հայաստանում բազմաթիվ հասարակական նշանակության հաստատությունների ոչ միայն ճաշացանկերը, այլ նաև անունները երբեմն միայն օտարալեզու են։

Նման մի դեպքի հետ կապված էլ վերջերս մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում․ Գրիգոր Լուսավորչի փողոցում բացված սրճարանի անվանումը ոչ միայն ռուսերեն է, այլ նաև, ըստ հասարակության մի հատվածի, հայհոյանք է պարունակում. «Ё моё, блин!»։

3587b689-02a3-4e34-ad1f-fc66908cc3e8.jpeg (28 KB)

Սրճարանի տնօրեն Կիրիլ Լեսնիկովը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, սակայն, ամենևին էլ խնդիր չէր տեսել հաստատության ռուսալեզու անվանման մեջ։ Ավելին՝ մանրամասն պարզաբանել էր, թե «Ё-моё» արտահայտությունը նշանակում է զարմանք, իսկ «блин» բառը նրբաբլիթների եզակի ձևն է։

ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով սրճարանի անվանմանը, ասում է՝ համապատասխան օրենք կա, որն արգելում է օտարալեզու արտահայտությունների առկայությունը, և այս դեպքը հենց օրենքի խախտում է։ Նա շեշտում է՝ չի կարող լինել հայհոյանք կամ հայհոյախառն արտահայտություն. «Ի՛նչ է, լեզուն այդքա՜ն աղքատացել է։

«Սրճարանի տերը, եթե այդպես պարզ ցուցադրում է անվանումը, պետք է օրենքին ծանոթ լինի։ Հիմա այս արտահայտությունը, եթե համընկնում է հայհոյանքի հետ, կամ դա կարդալով՝ այդպիսի տպավորություն է ստեղծվում, ուրեմն խնդիր կա։ Կապ չունի տնօրենի պարզաբանումը, եթե հայերենում ընկալվում է իբր հայհոյանք, պարտավոր չենք օտար լեզվի հայհոյախառն արտահայտությունները հրամցնել մեր հասարակությանը։ Հնարավոր չէ՞ր գեղեցիկ բառ գտնել ու անվանել սրճարանը։ Այսպիսի դեպքերը շատ են, ու սա շատ վատ է, պետք է համապատասխան մարմինները կատարեն իրենց աշխատանքն ու հետևեն իրավիճակին»,- ընդգծում է նա։

Վերջինս նկատում է՝ հաստատությունների օտարալեզու անվանումների հետ կապված այս խնդիրը խորացել է հատկապես Ռուսաստանից Հայաստան ժամանած ռուսների և նրանց բացած սրճարանների, հասարակական հաստատությունների հետ:

Ըստ նրա՝ ռուսական մշակույթը կարելի է փոխգործակցության մեջ մտցնել հայերենի հետ, բայց դա պետք է լինի չափի մեջ ու չխաթարի Հայաստանի լեզվական պատկերն ու հայերի պատկերացումները, նաև չոտնահարի Հայոց լեզուն։ Վերջինս շեշտում է՝ սա նախ և առաջ բարոյական խնդիր է, ոչ միայն լեզվական։

«Կարելի է անմիջականություն ստեղծել նաև գրական միջին խոսակցական խոսքով՝ և’ հայերեն, և’ ռուսերեն։ Օրինակ՝ 60-ականներին մեր կարճամետրաժ ֆիլմերը այնպիսի գեղեցիկ լեզվով էին ներկայացնում, որը ո’չ բարբառային էր, ո’չ գրական, ո’չ էլ խոսակցական, այլ՝ միջին։ Այսինքն՝ տաղանդի հարց է, եթե մարդն ունի տաղանդ ու ճաշակ, գեղեցիկ միջոց է գտնում, եթե չունի, գնում է գռեհիկ ճանապարհով»,- ասում է նա։

Կատվալյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը ցանկության դեպքում նույնպես կարող է պայքարել խնդրի դեմ, օրինակ՝ դիմել որևէ հաստատություն և համագործակցության միջոցով բացահայտել ու լուծում տալ նմանատիպ դեպքերին։

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ խնդիրը լուծելու միջոցներ պետք է ձեռնարկեն համապատասխան մարմինները։ Նա դեմ չէ Կատվալյանի առաջարկին, միևնույն ժամանակ շեշտում է, որ քաղաքապետարանի համապատասխան բաժինը, որը զբաղվում է գովազդների ցուցանակների հարցով, հնարավոր է կարգավորի նաև այս խնդիրը։

Ինչ վերաբերում է տվյալ սրճարանի անվանմանը, նա նկատում է. «Իրենք իրավունք չունեն գան մեր երկիր և որոշեն, որ իրենց լեքսիկոնը պետք է կիրառել սրճարանների կամ այլ վայրերի անվանումների համար։ Ընդհանրապես օտար լեզվով լինի, թե Հայոց լեզվով, պետք է թույլ չտալ, որ թույլատրելի սահմանները հատվեն»։

Խնդրի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց նաև ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի հետ: Վերջինս, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, որ նմանատիպ հարցերի շատ է անդրադարձել։

Ըստ նրա՝ իրենք ծանոթ են սրճարանի հետ կապված դեպքին, արձանագրել են և փոխանցել վարչական իրավախախտումների բաժին։ Բաժնի համապատասխան ուսումնասիրությունից հետո միայն պարզ կդառնա՝ սրճարանի հետ կապված վարչական վարույթ հարուցվելո՞ւ է, թե՞ ոչ։

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6433 դիտում

Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան

Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է. ՌԴ դեսպան

Առաջին նիստից անմիջապես առաջ Վրաստանի խորհրդարանում անվտանգության դեղին մակարդակ է սահմանվել

Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը. Կոպիրկին

Ըստ Ալիևի՝ նավթն ու գազն «Աստծո նվերն են». COP29-ն ավարտվեց նույնքան աղմուկով ու սկանդալային, որքան ընթացել էր

Ինչպիսին են Հայաստանում 2024-ի երրորդ եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշները

Ռուսաստանը Հայաստանի հետ ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն է ակնկալում. Կոպիրկին

Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպեն. ինչ են քննարկելու նրանք

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը կազմակերպում է ամանորյա մեծ վիճակահանություն. ինչպես մասնակցել (տեսանյութ)

80:129. Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Ավստրիային

Միակը․ Ֆրանսիայի դեսպանը հրապարակել է Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

2 բնակավայրում՝ մառախուղ, Արագածոտնում՝ փակ ճանապարհ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սոչիից Անթալիա թռիչք կատարած ինքնաթիռը վայրէջք կատարելիս բռնկվել է. տեսանյութ

Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. վարչապետ (տեսանյութ)

Անհնա՞ր է որսալ. ինչ է հայտնի Պուտինի ներկայացրած ու մեծ աղմուկ հանած «Օրեշնիկ»-ի մասին և ինչու այն կիրառվեց

Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած

Նարեի նստարանը թեք է դրված, մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզու. ներառական կրթության իրական կողմը

Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի

Դիմիտրով գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է

Բուքինգհեմյան պալատը մի քանի տարի փակ կլինի

Ողբերգական դեպք գազալցակայաններից մեկում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ Առնոլդ Բլեյան

1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար

Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը

Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել

Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ

Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր

ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան

Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը

Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում

Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք

Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու

Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է

Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ

Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում

ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին

Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել