Երևան
12 °C
Մեկ ամսից մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ օլիմպիական խաղերը:
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
Արթուր Դավթյան
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում:
- Արթուր, բավականին քիչ ժամանակ է մնացել Փարիզ-2024-ին: Ի՞նչ մարզավիճակում եք և ի՞նչ նախապատրաստություն պետք է դեռ անցնեք:
- Դեռ լիարժեք մարզավիճակում չեմ, քանի որ ծնկի վնասվածք ունեի, որը լիովին չի ապաքինվել: Վերջին շրջանում սկսել եմ աստիճանաբար ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Երկար ժամանակ բուժումներ էի ստանում, բայց լիարժեք չեմ վերականգնվել: Ամեն դեպքում, այլևս ժամանակ չկա. պետք է ցավերին չնայել, քանի որ դրանք միշտ լինելու են: Իհարկե, կցանկանայի Օլիմպիական խաղերից առաջ որևէ վնասվածք չունենալ, որպեսզի կարողանայի հանգիստ պատրաստվել: Այդուհանդերձ, շարժվում ենք նախատեսված ծրագրով, ու վստահ եմ՝ կհասցնեմ լավագույնս մոտենալ խաղերին: Մինչև մրցումների մեկնարկը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ֆրանսիայում այն նույն գործիքների վրա, որոնք լինելու են խաղերում: Այնպես որ՝ այնքան էլ շատ տարբերություն չի լինի բուն մրցման ժամանակ: Թռիչքներ էլ չենք ունենա. հավաքից հետո միանգամից կուղևորվենք օլիմպիական ավան:
- Չորրորդ անգամ եք մասնակցելու օլիմպիական խաղերին: Այս խաղերն ինչո՞վ են առանձնանում ձեզ համար, և ինչպիսի՞ն են ակնկալիքները:
- Չէի ասի, թե որևէ բանով առանձնանում են: Այդուհանդերձ, այս անգամ ցանկանում եմ չեմպիոն դառնալ, քանի որ նախորդ խաղերին արդեն բրոնզե մեդալ եմ նվաճել: Ավելի լուրջ նախապատրաստություն ենք անցել, ու ավելի հասուն եմ մոտենում մրցումներին: Միանշանակ ձգտելու եմ ոսկե մեդալի: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից արդեն ոսկե մեդալներ նվաճել եմ: Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է, և պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն:
- Հատկապես վերջին տարիներին ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են: Ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք սա որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է:
- Իհարկե, կա նման զգացողություն: Հիմա ավելի պատասխանատու ես մոտենում յուրաքանչյուր մրցման, քանի որ բոլորը սպասում են, որ նորից պետք է ոսկե մեդալ նվաճեմ: Ընդ որում՝ ինքս էլ ինձնից այդ սպասելիքներն ունեմ, քանի որ գիտեմ՝ կարող եմ դա անել: Դժվար է, բայց պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք, ու մեր դրոշը միշտ ամենաբարձրը լինի:
- Հետաքրքիր է՝ ձեր առաջին օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:
- Առհասարակ, սպորտի հետ կապված շատ մեծ են փոփոխությունները: Մարզիկներին հիմա ավելի լուրջ ուշադրություն են դարձնում: Իսկապես, շատ բան է փոխվել: Սկսենք նրանից, որ մեր մարզադպրոցը պետք է կառուցվի: Շատ երկար տարիներ անընդհատ խոսվում էր այդ մասին, բայց ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր: Հիմա այդ երազանքը շատ մոտ է: Բոլորս հավատում ենք, որ վերջապես կունենանք ամենաբարձր չափանիշներին համապատասխան մարզադպրոց ու ինքներս էլ կհասցնենք այնտեղ մարզվել: Բազմաթիվ ծրագրեր կան՝ ուղղված մարզիկների խրախուսմանը. ավելացել են թոշակները նպաստները: Այս ամենը, իհարկե, շատ է օգնում, որ մարզիկները կենտրոնանան միայն իրենց մարզումների վրա ու չմտածեն այլ աշխատանքներով զբաղվելու մասին:
-Ի սկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Դավթյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ:
- Դե, միանշանակ, փորձն է ավելացել:
- Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է...
- (ժպտում է.- խմբ.) Որքան էլ շատ մասնակցես oլիմպիական խաղերին, միևնույն է՝ նույն լարվածությունն ու հուզմունքն ապրելու ես: Բայց որքան լավ պատրաստ լինես, այնքան հեշտ կկարողանաս այդ ամենը կառավարել: Եթե լավ մարզավիճակում ես մոտենում, լարվածությունը չի կարող քեզ խանգարել: Օլիմպիական խաղերը 4 տարին մեկ են անցկացվում, և եթե ձգտում ես հասնել երազանքիդ, անպայման թե՛ հուզմունք ես ունենալու, թե՛ լարվածություն: Պարզապես պետք է լավ մարզավիճակում լինես՝ այդ ամենը կառավարելու համար:
- Ծանոթ եք ձեր բոլոր մրցակիցներին: Եթե իրատես լինենք, որքանո՞վ եք մոտ ձեր չեմպիոնական երազանքի իրականացմանը:
- Մի քանի մարզիկներ, այդ թվում՝ ես, կարող ենք օլիմպիական չեմպիոն դառնալ: Պարզապես այստեղ նյարդերի պայքար է լինելու: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ով իրեն ինչպես կկարողանա կառավարել, ինչ մարզավիճակում կլինի: Իհարկե, բախտի գործոնը ևս մեծ է: Պետք է բախտը քեզ ժպտա. առանց դրա չի լինում: Բոլորն էլ ուժեղ մարզիկներ են: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կստացվի, շատ լուրջ պայքար է լինելու:
- Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են ձեր և ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել մարմնամարզությամբ:
- Կարծում եմ՝ շատ են նպաստում: Երիտասարդ սերունդը, իմ կարծիքով, պետք է մեզնից ավելի ուժեղ լինի: Եթե մի մարզադպրոցում մարզվում ես այնպիսի մարզիկների հետ, որոնք բարդ վարժություններ են կատարում, ինքդ էլ ձգտում ես դրան ու մտածում ես՝ եթե կողքինդ կարողանում է անել, դու էլ կարող ես: Հակառակ դեպքում՝ շատ վարժություններ ու էլեմենտներ շատ բարդ ու անհնարին են թվում: Մարզիչների պահանջները ևս մեծանում են: Պետք է կարողանանք ժամանակին համընթաց գնալ. ամեն ինչ շատ արագ է զարգանում:
- Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:
- Կարծում եմ՝ միակ խնդիրը մարզադպրոցի պայմաններն են: Եթե դրանք ավելի լավը լինեին, վստահ եմ՝ ավելի մեծ թվով երեխաներ կհետաքրքրվեին մեր մարզաձևով:
Բլից հարցեր
- Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:
- Ռոնալդինյոյի:
- Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:
- Նման խորհուրդներ շատ են եղել:
- Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
- Մարդ լինելը:
- Ձեր կյանքի կանոնները:
- Լինել համեստ, օգնող և հավատքով:
- Ինչի՞ց եք վախենում:
- Հարազատներին կորցնելուց:
- Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:
- Աստծուն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան
Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը
1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ
Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»
Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ
«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն
Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել
Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է
Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա
Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը
Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն
Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը
Մասիսում վագոն-տնակ է այրվել
Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են
ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ
Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը
«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի
Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն
Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը
Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը
Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել
Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ
Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Ծանրամարտի աշխարհի առաջնությանը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT