Ռեֆորմիստ և սրտային վիրաբույժ. ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի մասին

06/07/2024 schedule21:15

Ինչպես հայտնի է՝ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվեցին նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան պատճառով։

Մայիսի 19-ին Ադրբեջանից վերադառնալիս Ռաիսիի ինքնաթիռը կործանվել էր, որում եղել էին նաև ԱԳ նախարարը և այլ պաշտոնյաներ: Բոլորը զոհվեցին:

Արտահերթ ընտրություններ իրանում

Հունիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարել էր 4 թեկնածու՝ Մասուդ Փեզեշկիանը, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը:

Իրանի նախընտրական շտաբը 2 անգամ երկարացրել էր նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը:

58 հազար ընտրատեղամասերից 32.2 հազար քվեաթերթիկների հաշվարկից հետո հայտնի էին դարձել առաջատարները: Մասուդ Փեզեշկիանը՝ 5 միլիոն ձայնով, և Սաիդ Ջալիլին՝ 4 միլիոն 875 քվեով։

Ընտրական արդյունքների վերջնական ամփոփումից հետո պարզ դարձավ, որ առաջատար թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել անցողիկ շեմը: Հայտարարվեց արտահերթ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի մասին:

Ընտապայքարից դուրս մնացած Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ աջակցում է Սաիդ Ջալիլիին։

«Ճանապարհը դեռ ավարտված չէ։ Թեև ես հարգանքով եմ վերաբերվում Փեզեշկիան գործչին, սակայն նրա շրջապատի որոշ անդամների պատճառով բոլորս պետք է փորձենք կառավարության ղեկավար ընտրել Ջալիլիին»,- նշել էր Ղալիբաֆն իր ուղերձում և շնորհակալություն հայտնել համակիրներին՝ ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց Մասուդ Պեզեշիկյանը՝ հավաքելով գրեթե 16,4 միլիոն ձայն (53,3%), մինչդեռ նրա մրցակիցը՝ պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն (44,3%)։

Երդմնակալությունը կարող է տեղի ունենալ մեկ շաբաթվա ընթացքում։

449327723_444986705090659_8648721978738849939_n.png (1.38 MB)

Ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահի մասին. ով է Մասուդ Պեզեշիկիանը

Մասուդ Պեզեշկիանը 69 տարեկան է։ Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մեհաբադում (Իրանի հյուսիս-արևմուտք, Արևմտյան Ադրբեջան նահանգ) և մեծացել է ադրբեջանցի հոր և քուրդ մոր ընտանիքում։

Associated Press-ը գրում է, որ Իրանի ընտրված նախագահը խոսում է ադրբեջաներեն և երկար ժամանակ զբաղվել է Իրանի ազգային փոքրամասնությունների հարցերով։

Իրան-իրաքյան պատերազմի տարիներին (1980-1988 թթ.) ծառայել է որպես ռազմական բժիշկ։ Հետագայում դարձել է սրտային վիրաբույժ, իսկ 1994 թվականին ղեկավարել է Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանը։

Քաղաքականություն է մտել 2000-ականների սկզբին՝ որպես երկրի առողջապահության փոխնախարար։ Նախագահ Մոհամմադ Խաթամի իղեկավարության տարիներին եղել է Իրանի առողջապահության նախարարը:

Քաղաքական վերլուծաբանները հաճախ նրան բնութագրել են որպես ավելի շատ անկախ քաղաքական գործչի: 2008 թվականից ի վեր Պեզեշկիանը Իրանի խորհրդարանի պատգամավոր է եղել։ 2016-2020 թվականներին՝ առաջին փոխխոսնակ։

2013 թվականին Պեզեշկիանը գրանցվել է որպես նախագահի թեկնածու, սակայն հետո հանել է թեկնածությունը: 2021 թվականին իշխանություններն արգելել են նրան և այլ հայտնի թեկնածուներին մասնակցել ընտրություններին, ինչը օգնել է Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիին հեշտությամբ հաղթել, հիշեցնում է AP-ն։

Իրանում բարեփոխիչ քաղաքական գործչի դերի երկակիությունը

CNN-ը գրում է, որ Պեզեշկիանը փառքի ալիք է ձեռք բերել՝ ելույթ ունենալով Մահսա Ամինիի մահվան հետ կապված բռնությունների դեմ։ Աղջիկը մահացել է 2022 թվականին այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էին կանացի հագուստ կրելը սահմանափակող օրենքը խախտելու համար։ Ամինիի մահը ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էր առաջացրել ողջ Իրանում: ՄԱԿ-ի տվյալներով՝ հարյուրավոր մարդիկ սպանվել են, հազարավոր մարդիկ ձերբակալվել են, երբ իշխանությունները փորձել են ճնշել բողոքի ցույցերը:

2022 թվականի բողոքի ցույցերի ժամանակ Պեզեշկիանը իրանական IRINN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ տեղի ունեցածը «մեր մեղքն է [քանի որ] մենք ուզում ենք կրոնական հավատքը ուժի միջոցով ներմուծել: Սա գիտականորեն անհնար է», - ասել է նա այն ժամանակ:

Պեզեշկիանը նաև ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունում «անընդունելի է աղջկան ձերբակալել հիջաբ կրելու համար, իսկ հետո նրա դիակը ընտանիքին հանձնելը»: Միևնույն ժամանակ, երբ մի քանի օր անց ամբողջ երկրում սկսվեցին բողոքի ցույցերը, Պեզեշկիանը նախազգուշացրեց, որ նրանք, ովքեր «վիրավորում են գերագույն առաջնորդին», «հասարակության մեջ երկարատև զայրույթից և ատելությունից բացի ոչինչ չեն ստեղծի»:

Այս դիրքորոշումը, գրում է AP-ն, ցույց է տալիս ռեֆորմիստ քաղաքական գործչի երկակի դերը Իրանի աստվածապետության մեջ. նա դրսևորում է փոփոխությունների ցանկություն, բայց երբեք արմատապես մարտահրավեր չի նետում Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից վերահսկվող համակարգին:

Իրանում նախագահը պետության երկրորդ դեմքն է, մինչդեռ պետության ռազմավարությունը որոշում է գերագույն առաջնորդը։ Reuters-ը գրում է, որ Իրանի երկակի կառավարման համակարգի պայմաններում՝ կղերական և հանրապետական, նախագահը չի կարող լուրջ փոփոխությունների հասնել իրանական միջուկային ծրագրի կամ Մերձավոր Արևելքում զինյալ խմբավորումներին աջակցելու քաղաքականության մեջ, քանի որ գերագույն առաջնորդն է բոլոր որոշումները կայացնում կառավարության բարձրագույն խնդիրների վերաբերյալ։

Սակայն նախագահը կարող է ազդել Իրանի քաղաքականության տոնայնության վրա։ Մասնավորապես, նա անմիջական մասնակցություն կունենա Խամենեիի իրավահաջորդի ընտրության հարցում, որն այժմ 85 տարեկան է։

Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո Պեզեշլիանն ասել է, որ իշխանությունները «կհարգեն հիջաբի մասին օրենքը»։

Նոր նախագահը խոստացել է վերջ տալ Իրանի «մեկուսացմանը» մնացած աշխարհից, ինչպես նաև թուլացնել լարվածությունը Արևմուտքի հետ 2015-ի միջուկային համաձայնագրի վերակենդանացման շուրջ փակուղային բանակցությունների պատճառով, որով Իրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ արևմտյան պատժամիջոցների թուլացման դիմաց:

Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո Պեզեշկիանն ասել է, որ «բարեկամության ձեռքը մեկնելու է բոլորին»։

Տպել
1877 դիտում

Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր

Երևան-Արմավիր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ջրատարում

Մեր քաղաքի պատմության մեջ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ Դիլիջան համայնքի ղեկավար

Բեյրութից Դամասկոս. Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Սիրիա

Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը գերազանց է գնահատել Երևանում անցկացված ԱՊՀ խորհրդի նիստը

Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ

Երևանում խնջույքից հետո սեռական հարաբերություն են ունեցել. իրանցի 26-ամյա աղջկան ինքնասպանության է հասցրել հոր ընկերը

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Առանց վարորդական վկայականի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի. նրանցից մեկը մահացել է

Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ, այն պատասխանատու առաքելություն է. Սիմոնյան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի

Սևանում հրդեհվել է ավտոմեքենա

Սիրելի’ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ. Ավինյան

Տերյան փողոցում բախվել է 5 ավտոմեքենա. կան տուժածներ

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները ստորագրե են համագործակցության նոր՝ 2025-2026 թվականների ծրագիրը

Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ

Փաշինյանը մասնակցել է Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից ի պատիվ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Եթե զավթիչները «սխալվեն», ապա հարձակում կձեռնարկենք. Իրանը սպառնացել է հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին

Կապիկի ծաղիկ հիվանդության համար Հայաստանը շարունակում է մնալ ցածր ռիսկայնության գոտի

Եղիպատրուշի միջնակարգ դպրոցը նոր մարզադահլիճ ունի․ ներդրվել է շուրջ 11 մլն դրամ

«Երիտասարդի Երազանք». «Իմ Քայլը» նոր նախագծի իրականացման համար հաջողակ տղամարդկանց բարեգործական ընթրիքի է հրավիրում

Ի գիտություն՝ ՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ. պաշտպանն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը

Լավրովն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին

Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը

Ի սկզբանե շարժմանը ժպիտով եմ վերաբերվել, ասել՝ Բագրատը «12 աթոռ» ֆիլմի տերհայրն է, կարող է ֆուտբոլիստ դառնալ. Սիրունյան

Սյունիքում առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Հայաստանում կայուն էկոհամակարգի ձևավորումն առաջնահերթություն է. Հակոբ Արշակյանը պանելային քննարկման է մասնակցել

Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել. կան անհետ կորածներ

Դավթաշենում 45 բարդու առեևույթ ապօրինի հատման հանգամանքները քննվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան

Մերձավոր Արևելքի կաթսան եռում է, Իսրայելը ԱՄՆ-ի հետ այս պահին երեք սցենար է խաղարկում. Արմեն Վարդանյան

Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մեկնարկել է «ԴիջիԹեք 2024»-ը. Մխիթար Հայրապետյանը մասնակցել է բացմանը, շրջել ցուցահանդեսի տաղավարներով

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրված համաժողովին

Նա անմոռանալի հետք թողեց ռուսական անիմացիայի պատմության մեջ. մահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը

Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն. առաջիկայում հուշագիր կստորագրվի

Դատախազությունն իր 2 բացառիկ լիազորությամբ պետությանն է վերադարձրել 30 մլն դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է ՄԻՊ-ի՝ Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները խախտելու վերաբերյալ հրապարակմանը

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվում է Ֆրանսիայում՝ առաջին անգամ վերջին 33 տարում. ՀՀ վարչապետը մասնակցել է բացմանը