Լավրովն ԱՄՆ նախընտրական քարոզարշավն անվանել է «տխուր տեսարան»

07/07/2024 schedule13:45

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մոսկվա» հաղորդաշարի եթերում, որը հեռարձակվում է «Россия 1» հեռուստաալիքով, ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավն անվանել է «տխուր տեսարան»՝ հավելելով, որ յուրաքանչյուրը կարող է հանել սեփական եզրակացություններ այն մասին, թե ինչպես են այնտեղ գործերը «դասավորվել»:

«Դա տխուր տեսարան է, եթե այսպես կոչված ամերիկյան ժողովրդավարության համակարգը նման արդյունքներ տա, յուրաքանչյուրը կարող է իր եզրակացությունն անել, թե ինչպես է այս ամենը կազմակերպված և դասավորված»,- ասել է Լավրովը։

Ամերիկյան լրատվամիջոցները համաձայն են, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը վատ է հանդես եկել հանրապետական Դոնալդ Թրամփի հետ առաջին բանավեճում, որը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը Ատլանտայում։ 

Այժմ քաղաքական գործիչներն ու լրագրողներն ասում են, որ դեմոկրատները կարող են հրաժարվել Բայդենին առաջադրելուց և նրան փոխարինել մեկ այլ թեկնածուով։

Տեսականորեն կուսակցությունը նման հնարավորություն կունենա օգոստոսին կայանալիք համագումարում, սակայն գործնականում դժվար կլինի ընտրապայքարից հեռացնել նախնական ընտրություններում հաղթած Բայդենին, եթե նա ինքը չհրաժարվի մասնակցել։

Միաժամանակ գործող նախագահի շտաբից ասում են, որ նա չի պատրաստվում հանձնվել ու հեռանալ մրցավազքից։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա որպես նախագահի թեկնածու կարող է առաջադրվել արդեն հուլիսի 21-ին՝ չսպասելով օգոստոսին կայանալիք կուսակցության համագումարին։

Բայդեն-Թրամփ երկրորդ բանավեճը նախատեսված է սեպտեմբերի 10-ին։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։

Տպել
687 դիտում

Ընդդիմությունը «թեժ աշուն» էր խոստանում. Աջապահյանը «իր բաժին բենզինը» «պզզացրեց»

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տարածքում բացվեց ամբողջովին վերանորոգված «ԱրտԼանչ» սննդի ցանցի մասնաճյուղը (տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով 54 անդամ պետություն համերաշխություն է հայտնել Հայաստանին

Ուսուցչուհին շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի. նրանք գլխի շրջանում վնասվածքներ են ստացել

Վարչապետը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին

Ձերբակալվել է Տեղ համայնքի ղեկավարը

Մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների՝ ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ. Գրիգորյան

Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություն՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է պաշտոնական Երևանի հայտարարությանը

ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած

Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. Մակրոն

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ

Երևանում «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 մլն 500 հազար դրամ և ականջակալ

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, շաբաթվա կեսին սպասվում են անձրև ու ամպրոպ

Քննարկումներ՝ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իսրայելական հարվածի հետևանքով ենթադրաբար սպանվել է «Հըզբոլլահ»-ի նոր առաջնորդը

Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով

ՆԳՆ-ում ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

Մուշուրբի կախարդանքը, կամ ինչպես է բաժակը ձայներ հանում․ ում համար է գյումրեցի վարպետ Էդիկը ոսկե մուշուրբա սարքել

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումներին

Աննա Վարդապետյանը և Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են իրավական հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի խորհրդարանը Իսրայելի հարցով փակ նիստ կանցկացնի

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ լավ խոսակցություն ունեցանք. վարչապետ

Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր

Երևան-Արմավիր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ջրատարում

Մեր քաղաքի պատմության մեջ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ Դիլիջան համայնքի ղեկավար

Բեյրութից Դամասկոս. Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Սիրիա

Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը գերազանց է գնահատել Երևանում անցկացված ԱՊՀ խորհրդի նիստը

Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ

Երևանում խնջույքից հետո սեռական հարաբերություն են ունեցել. իրանցի 26-ամյա աղջկան ինքնասպանության է հասցրել հոր ընկերը

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Առանց վարորդական վկայականի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի. նրանցից մեկը մահացել է

Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ, այն պատասխանատու առաքելություն է. Սիմոնյան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի

Սևանում հրդեհվել է ավտոմեքենա

Սիրելի’ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ. Ավինյան