Ֆրանսիայում հաղթել է «Ձախերի կոալիցիան», երկրի վարչապետը հրաժարական կտա

08/07/2024 schedule09:20

«Նոր ժողովրդական ճակատ» (NPF) ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և ստացել 182 մանդատ Ազգային ժողովում, հայտնում են երկրի ՆԳՆ պաշտոնական տվյալները՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները։

Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդ տեղում՝ ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաքն» է (RN)՝ Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի կողմից։ 

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս։

Ընդ որում, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, իսկ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 մանդատ։

Parisien թերթը հաղորդել է, որ ՆԳՆ վերջնական թարմացված տվյալների համաձայն՝ «Նոր Ժողովրդական ճակատը» ստացել է 174 մանդատ, Մակրոնի կոալիցիան՝ 156, իսկ Մարին Լը Պենի «Ազգային միությունը»՝ 143: Հանրապետական կուսակցությունը և նրա դաշնակիցները, ըստ այս տվյալների, ստացել են 66 մանդատ, մյուս քաղաքական ուժերը՝ 38։

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի Էմանուել Մակրոնին։ Հուլիսի 7-ի երեկոյան հայտարարություն անելիս նա ազդարարել է, որ պատրաստ է շարունակել ծառայությունը ընտրություններից հետո ի հայտ եկած քաղաքական անորոշության լույսի ներքո:

Մակրոնը դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։

«Ազգային հանրահավաքը» գրավել էր առաջին տեղը առաջին փուլում և հույս ուներ ուժեղ արդյունքի հասնել հուլիսի 7-ի քվեարկության ժամանակ, սակայն երկրորդ փուլից առաջ ձախերն ու Մակրոնի կողմնակիցները միավորեցին ուժերը՝ կանխելու ծայրահեղ աջերի հաղթանակը:

«Անազնիվ դաշինքները թույլ չտվեցին ֆրանսիացիներին ստանալ քաղաքական թև՝ ուղղված երկրի վերականգնմանը»,- ասել է «Ազգային հանրահավաք»-ի առաջնորդ Ջորդան Բարդելլան՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի սկզբին արտահերթ ընտրություններ էր նշանակել (ժամանակից երեք տարի շուտ)՝ Եվրախորհրդարանի ընտրություններում ֆրանսիական ծայրահեղ աջերի հաղթանակից հետո։

Դեռ երեկոյան՝ քվեարկության առաջին նախնական արդյունքների հրապարակումից հետո, ցնծող բազմությունը դուրս էր եկել ֆրանսիական քաղաքների փողոցներ։

Փարիզի Հանրապետության հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, սկզբում բողոքի ակցիան անցել է խաղաղ, սակայն հետո անհայտ անձինք սկսել են հրավառություն, հրկիզել աղբամաններն ու հեծանիվները, կոտրել կանգառների ապակիները։

Նանտում բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ են սկսվել, որից հետո ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։

Եվրոպական առաջնորդները սկսել են մեկնաբանել ընտրությունների արդյունքները։

«Փարիզում ոգևորություն կա, Մոսկվայում՝ հիասթափություն, Կիևում՝ թեթևացում։ Բավական է երջանիկ լինել Վարշավայում»,- գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը «X»-ի իր միկրոբլոգում։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ասել է, որ ողջունում է Ֆրանսիայի կողմից «ծայրահեղ աջերի մերժումը» և «ձախի առաջընթացը, որը լուրջ և համարձակ քաղաքականությամբ լուծելու է ժողովրդի խնդիրները»։

Տպել
1404 դիտում

Հրդեհ է բռնկվել Հերմոն գյուղի հանգստի գոտում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն

Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն

Գևորգ Պապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնին

Ընդդիմությունը «թեժ աշուն» էր խոստանում. Աջապահյանը «իր բաժին բենզինը» «պզզացրեց»

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տարածքում բացվեց ամբողջովին վերանորոգված «ԱրտԼանչ» սննդի ցանցի մասնաճյուղը (տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով 54 անդամ պետություն համերաշխություն է հայտնել Հայաստանին

Ուսուցչուհին շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի. նրանք գլխի շրջանում վնասվածքներ են ստացել

Վարչապետը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին

Ձերբակալվել է Տեղ համայնքի ղեկավարը

Մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների՝ ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ. Գրիգորյան

Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություն՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է պաշտոնական Երևանի հայտարարությանը

ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած

Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. Մակրոն

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ

Երևանում «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 մլն 500 հազար դրամ և ականջակալ

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, շաբաթվա կեսին սպասվում են անձրև ու ամպրոպ

Քննարկումներ՝ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իսրայելական հարվածի հետևանքով ենթադրաբար սպանվել է «Հըզբոլլահ»-ի նոր առաջնորդը

Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով

ՆԳՆ-ում ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

Մուշուրբի կախարդանքը, կամ ինչպես է բաժակը ձայներ հանում․ ում համար է գյումրեցի վարպետ Էդիկը ոսկե մուշուրբա սարքել

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումներին

Աննա Վարդապետյանը և Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են իրավական հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի խորհրդարանը Իսրայելի հարցով փակ նիստ կանցկացնի

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ լավ խոսակցություն ունեցանք. վարչապետ

Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր

Երևան-Արմավիր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ջրատարում

Մեր քաղաքի պատմության մեջ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ Դիլիջան համայնքի ղեկավար

Բեյրութից Դամասկոս. Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Սիրիա

Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը գերազանց է գնահատել Երևանում անցկացված ԱՊՀ խորհրդի նիստը

Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ

Երևանում խնջույքից հետո սեռական հարաբերություն են ունեցել. իրանցի 26-ամյա աղջկան ինքնասպանության է հասցրել հոր ընկերը

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան