Գլխապտույտ, թուլություն, ջերմություն. եղանակի տատանումը և շոգը ինչպիսի ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա. ինչ անել

08/07/2024 schedule20:41

Ամառը, դրական կողմերից զատ, նաև ունի բացասական կողմեր, որոնք հիմնականում արտահայտվում են առողջության հետ կապված գանգատներով։ Տարվա ամենատաք եղանակին ակտիվանում են որոշ հիվանդություններ ու բացասաբար անդրադառնում մարդու կյանքի որակի ու օրգանիզմի վրա։

Երևանի տեղամասային թերապևտ Լուսինե Սարգսյանի խոսքով՝ օրգանիզմի վրա հիմնականում ջերմաստիճանի փոփոխությունն է ազդում։ Մարմնի ջերմաստիճանը ավելի քիչ է կայուն ներքին օրգաններում, գլխուղեղում, քան մաշկում և ենթամաշկում է։

«Մաշկը ջերմատվության արտաքին շերտ է։ Մարդու օրգանիզմի ջերմությունը շատ տատանողական էլ չէ, էվոլուցիայի պրոցեսներում ձևավորվել է՝ օրգանիզմը լինի այնպես, որ, օրինակ, նյութափոխանակությունը ընթանա մարմնի որոշակի կայուն ջերմաստիճանի ֆոնի պայմաններում։ Չպետք է լինի ջերմաստիճանի ներքին տատանողականություն, որովհետև կենսագործունեության պրոցեսները կխաթարվեն։ Օրգանիզմում կա ջերմակարգավորման պրոցես, եթե դրսում շատ շոգ է, պետք է ջերմատվություն անենք, եթե ցուրտ է, ջերմություն գոյացնենք, որ օրգանիզմում այն լինի կայուն։ Եթե դրանք չեն արվում, բացասական հետևանքներ են առաջանում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Այսինքն՝ հիվանդությունների ցանկը, ըստ նրա, շատ է, առողջության բացասական հետևանքները շոգ եղանակին՝ մեծ․ «Նախ սիրտ-անոթային հիվանդություններն են, քանի որ բարձր ջերմությունը նպաստում է անոթների լայնացմանը, ինչն էլ՝ զարկերակային ճնշման նվազմանը, և գերճնշումով հիվանդների մոտ, որոնք դեղեր են ընդունում, սկսում է ճնշումն ավելի իջնել, քան կա։ Մաշկի անոթները լայնանում են, քրտնարտադրությունն է շատանում, ակտիվանում։ Վատ ազդեցություն են ունենում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, բարձր ջերմաստիճանը»։

Օրինակ՝ ամերիկյան հետազոտությունների համաձայն՝ երիկամաքարային հիվանդություններն են սրվում, օրգանիզմը կորցնում է որոշակի միկրոէլեմենտներ, մագնեզիում, որը կարող է առաջացնել ջղաձգություններ, ասում է մասնագետը։

Սարգսյանը նկատում է՝ եթե մարդու ջերմաստիճանը իջնի 25 աստիճանից, կամ բարձրանա 43 աստիճանի, և տեղի չունենա ջերմակարգավորում, կհանգեցնի մահվան․ «Եթե մարմնի ջերմությունը ընկնում է, ապա մարդու ներքին կարգավորման մեխանիզմները դանդաղում են, նյութափոխանակությունը՝ ևս։ Ներքին կենսագործունեությունը խաթարվում է։ Շոգը նպաստում է նաև մարսողական համակարգի դժվար պահպանմանը։ Ինչպես նաև մարդիկ, երեխաները շոգ եղանակին օգտվում են հանրային, դեկորատիվ ջրամբարներից, շատրվաններից, լողանում են դրանց մեջ, դա էլ առաջացնում է մաշկային հիվանդություններ»։

Այժմ քաղաքացիները պոլիկլինիկա են դիմում հիմնականում սննդային հիվանդությունների, աղիքային ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում, նկատում է թերապևտը։ Եթե սննդային թունավորում է, առաջնային ախտանշաններից են սրտխառնոցը, որովայնի ցավը, իսկ աղիքային ինֆեկցիոն հիվանդության ժամանակ ճնշման անկում է տեղի ունենում, մարդու մարմինը թուլանում է։ Շատ հաճախ շոգ եղանակին հնարավոր է նաև գիտակցության կորուստ, մեծ է ջրազրկման վտանգը, հատկապես, եթե մարդը բավարար քանակությամբ հեղուկ չի խմում: Այն կարող է հանգեցնել արյան խտացման, մեծացնել սրտի վրա ծանրաբեռնվածության և թրոմբագոյացման ռիսկը:

«Հնարավորինս ամեն ինչ պետք է անենք, որ խուսափենք արևի ուղիղ ճառագայթներից, սիրտ-անոթային հիվանդություն ունեցողները պետք է դիմեն իրենց բժշկին ու հասկանան, թե տվյալ պարագայում ինչ պետք է անեն։ Ընդհանրապես ցանկալի է, որ շոգ եղանակին փորձենք քայլել ստվերային ու զով հատվածներում, բամբակե կտորից ու բաց գույնի հագուստներ կրենք։ Խուսափենք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Օգտագործած հեղուկները չպետք է լինեն քաղցր, տաք, այլ զով ու ոչ շաքարային, սովորական ջուր։ Շատ կարևոր է, որ հետևենք ձեռքերի հիգիենային, որովհետև շոգ եղանակին հիվանդածին մանրեների աճն է շատ, ու հնարավոր են թունավորումներ, աղիքային ինֆեկցիաներ»,- զգուշացնում է մասնագետը:

Սարգսյանի խոսքով՝ ծանրաբեռնված աշխատանքը նույնպես ազդում է մարդու առողջության վրա, արևից խուսափելն ու գրասենյակային փակ աշխատանքը ևս ունի իր բացասական ազդեցությունը․ «Այդ դեպքում միացնում են սառը օդափոխության համակարգը․ ներսում սառն է լինում, դրսում՝ շոգ, օրգանիզմն այդ փոփոխությունից հիվանդանում է։ Արդեն առաջ են գալիս շնչառական հիվանդություններ՝ գրիպ և այլն»։

Ըստ մասնագետի՝ եղանակային կտրուկ փոփոխությունները նաև խրոնիկ հիվանդների վրա են ազդում․ օրգանիզմում հոդացավեր են ունենում, կոտրվածության զգացողություն, դա էլ անհատական է, շատ ռեվմատիկ խրոնիկ հիվանդներ եղանակի փոփոխությունները ծանր են տանում։

Մերի Խաչատրյան

Տպել
7549 դիտում

«Արհեստանոց». Արենիում ձեռագործության կենտրոն է հիմնվել

Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար

Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ

Իրանական համարանիշերով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Նրան կվիրահատեն. Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել Կարվախալի վնասվածքի վերաբերյալ

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին. խաղաղ բնակչության համար երկու քարտեզ է հրապարակվել

Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է աշխատանքային շաբաթը

Բաժնային սեփականությամբ բնակարան, փոխառություններ և աշխատավարձ. ինչ է հայտարարագրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

Վերջին 11 օրում Լիբանանի տարածքում առնվազն 100 երեխա է սպանվել. ՅՈՒՆԻՍԵՖ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. անձրև հիմնականում չի տեղա

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը մինչև նոյեմբերի 12-ը կշարունակի փակ մնալ

Չունի քաղաքական անցյալ. ինչ սկզբունքով է վարչապետի իր թեկնածուին ընտրել Սալոմե Զուրաբիշվիլին

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Սրբատեղիի հարևանությամբ մեքենաներ են բախվել. «Օպել»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է

Գալստանյանը «փրկության» կարիք ունի. 6-ամսյա խայտառակության էջը փակելու համար նա ուժ կգտնի՞ արդյոք այսօր

Իլոն Մասկը ձեռքերն օդ պարզած ցատկել է բեմ. ինչ է նա խոստացել ամերիկացիներին Թրամփի հաղթանակի դեպքում

Բաքուն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունված բանաձևին. ինչ կոչ է Ադրբեջանն ուղղել Հայաստանին

Վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. ադրբեջանցի պատգամավորները դիմել են ԱԳՆ-ին

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 6-ին

Չինական դպրոցի դիմաց «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Բեյրութում բնակելի շենքերի տակ գտնվող Հըզբոլլահի պահեստներին

Իսրայելը հարվածել է Գազայի մզկիթին և դպրոցին. առնվազն 24 մարդ է զոհվել

50 կիլոմետր, կեցցե’ հեծանիվը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանում և 10 մարզում. հասցեներ

Հրդեհ է բռնկվել Հերմոն գյուղի հանգստի գոտում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն

Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն

Գևորգ Պապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնին

Ընդդիմությունը «թեժ աշուն» էր խոստանում. Աջապահյանը «իր բաժին բենզինը» «պզզացրեց»

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տարածքում բացվեց ամբողջովին վերանորոգված «ԱրտԼանչ» սննդի ցանցի մասնաճյուղը (տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով 54 անդամ պետություն համերաշխություն է հայտնել Հայաստանին

Ուսուցչուհին շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի. նրանք գլխի շրջանում վնասվածքներ են ստացել

Վարչապետը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին

Ձերբակալվել է Տեղ համայնքի ղեկավարը

Մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների՝ ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ. Գրիգորյան

Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություն՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է պաշտոնական Երևանի հայտարարությանը