Իրականացվել է Երերույքի մշտադիտարկում. քննարկվել են առաջիկա աշխատանքների հետ կապված խնդիրները

08/07/2024 schedule21:22

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները մշտադիտարկման նպատակով այցելել են Արագածոտնի և Շիրակի մարզերի հուշարձաններ:

Աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դ. թվագրվող Սբ Գևորգ եկեղեցի, որտեղ ԿԳՄՍ նախարարության և բարերար Համլետ Թադևոսյանի համագործակցությամբ իրականացվում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ: Ներկա պահին կատարվում են հուշարձանի տանիքածածկի իրականացման աշխատանքները: Համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ նախատեսված է դրանք իրականացնել կղմինդրե սալիկներով: Մասնագիտական խումբը տեղում ծանոթացել է օգտագործվող սալերի որակին, ուսումնասիրել իրականացման մեթոդները և քննարկել հետագա աշխատանքների հաջորդականությունը:

Խումբն այցելել է նաև Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի միջնադարյան Սբ Հովահննես եկեղեցի, որը համարվում է միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը և առանձնանում իր ճարտարապետական ոճով: Ժամանակին այն շրջապատված է եղել պարիսպներով, որոնք 1889 թ.՝ եկեղեցու վերանորոգման ընթացքում, քանդվել են: Եկեղեցին գտնվում է համեմատաբար լավ վիճակում, սակայն մասնագետներն արձանագրել են, որ այն ունի տանիքածածկերի նորոգման խնդիր:

Հաջորդ այցը Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի Երերույքի վաղքրիստոնեական տաճար է եղել: Հաշվի առնելով տաճարի բացառիկությունը՝ այն մշտապես գտնվել է պետության ուշադրության ներքո, պարբերաբար ամրակայվել և մասնակի վերականգնվել է։ Վերջին տարիներին ևս պետությունը պատվիրել է տաճարի ամրակայման նախագիծ, որն իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև 2023 թ. ստորագրված հուշաթերթի համաձայն՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար է հատկացրել Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով, որից 58 միլիոն ՀՀ դրամ գումարը նախատեսված է 2024 թ․ տաճարի ամրակայման և մասնակի վերականգման աշխատանքների իրականացման համար։ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները տեղում ուսումնասիրել են արդեն իսկ կատարված աշխատանքները և ներկա վիճակը, քննարկել առաջիկա աշխատանքների հետ կապված խնդիրները:

Տպել
652 դիտում

Հրազենային վնասվածքով զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

«Արհեստանոց». Արենիում ձեռագործության կենտրոն է հիմնվել

Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար

Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ

Իրանական համարանիշերով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Նրան կվիրահատեն. Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել Կարվախալի վնասվածքի վերաբերյալ

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին. խաղաղ բնակչության համար երկու քարտեզ է հրապարակվել

Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է աշխատանքային շաբաթը

Բաժնային սեփականությամբ բնակարան, փոխառություններ և աշխատավարձ. ինչ է հայտարարագրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

Վերջին 11 օրում Լիբանանի տարածքում առնվազն 100 երեխա է սպանվել. ՅՈՒՆԻՍԵՖ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. անձրև հիմնականում չի տեղա

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը մինչև նոյեմբերի 12-ը կշարունակի փակ մնալ

Չունի քաղաքական անցյալ. ինչ սկզբունքով է վարչապետի իր թեկնածուին ընտրել Սալոմե Զուրաբիշվիլին

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Սրբատեղիի հարևանությամբ մեքենաներ են բախվել. «Օպել»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է

Գալստանյանը «փրկության» կարիք ունի. 6-ամսյա խայտառակության էջը փակելու համար նա ուժ կգտնի՞ արդյոք այսօր

Իլոն Մասկը ձեռքերն օդ պարզած ցատկել է բեմ. ինչ է նա խոստացել ամերիկացիներին Թրամփի հաղթանակի դեպքում

Բաքուն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունված բանաձևին. ինչ կոչ է Ադրբեջանն ուղղել Հայաստանին

Վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. ադրբեջանցի պատգամավորները դիմել են ԱԳՆ-ին

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 6-ին

Չինական դպրոցի դիմաց «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Բեյրութում բնակելի շենքերի տակ գտնվող Հըզբոլլահի պահեստներին

Իսրայելը հարվածել է Գազայի մզկիթին և դպրոցին. առնվազն 24 մարդ է զոհվել

50 կիլոմետր, կեցցե’ հեծանիվը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանում և 10 մարզում. հասցեներ

Հրդեհ է բռնկվել Հերմոն գյուղի հանգստի գոտում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն

Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն

Գևորգ Պապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնին

Ընդդիմությունը «թեժ աշուն» էր խոստանում. Աջապահյանը «իր բաժին բենզինը» «պզզացրեց»

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տարածքում բացվեց ամբողջովին վերանորոգված «ԱրտԼանչ» սննդի ցանցի մասնաճյուղը (տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով 54 անդամ պետություն համերաշխություն է հայտնել Հայաստանին

Ուսուցչուհին շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի. նրանք գլխի շրջանում վնասվածքներ են ստացել

Վարչապետը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին

Ձերբակալվել է Տեղ համայնքի ղեկավարը

Մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների՝ ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ. Գրիգորյան

Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություն՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը