Օգտագործում են թունաքիմիկատ ու արագ հավաքում բերքը, ինչը վտանգավոր է առողջության համար. ինչպես խուսափել թունավորումից

14/07/2024 schedule21:00

Ըստ որոշ փորձագետների՝ ամռանը գյուղատնտեսության ոլորտում ավելանում է թունաքիմիկատների, քիմիական նյութերի լայնամասշտաբ կիրառությունը՝ վտանգելով գյուղմթերք սպառողների առողջությունը։ Նմանատիպ նյութերը թեև պաշտպանական միջոց են համարվում մշակաբույսերի համար, սակայն նաև կարող են անդառնալի հետևանքներ առաջացնել մարդու առողջությանը՝ հանգեցնելով ընդհուպ մահվան։

Հայաստանում թերևս այդպիսի նյութերի թունավորումների դեպքեր հստակ չեն արձանագրվել, սակայն օրեր առաջ Սյունիքի մարզում ընտանիքի բոլոր անդամները թունավորվել էին, դրա հետևանքով 4-ամյա երեխան մահացել էր։ Երեխաները օգտագործել էին նաև հատապտուղներ, մրգեր։ Բժիշկները կասկածում են քիմիական թունավորում, բայց թե ի՞նչ նյութի հետևանքով, պետք է պարզի նախաքննական մարմինը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին՝ թունաքիմիկատների օգտագործման դեպքերի ստուգման առումով պարբերաբար մոնիթորինգ են իրականացնում։ Չեն հերքում՝ խնդիր կա, որ գյուղատնտեսներն օգտագործում են թունաքիմիկատն ու արագ բերքը հավաքում։ Միևնույն ժամանակ կառույցը տվյալ հարցի հետ կապված բողոքներ չի ստացել։ Չնայած դրան՝ նաև հայտնում են՝ նման նյութերի առկայությունը ուսումնասիրելն ու հաստատելն էլ է բավականին երկար գործընթաց. եթե նույնիսկ մարդը վստահ է, որ իր գնած մթերքում եղել է որևէ քիմիական նյութ, պարզելը դժվար է։  

ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության փորձագետ Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ այդպիսի միջոցների օգտագործումը ամռան սեզոնին է ակտիվանում, ինչն էլ կապված է նրա հետ, որ մշակաբույսերի վնասատունները ի հայտ են գալիս հատկապես այս շրջանում, ուստի դրանց կիրառումը անհրաժեշտ ու պարտադիր է։

«Ամբողջ տարի հնարավորություն ունենք բնակչությանը ապահովել թարմ պտուղներով ու բանջարեղենով, բայց կարևոր խնդիր է, որ մշակաբույսերի պաշտպանության միջոցառումները իրականացվեն մասնագետների հսկողությամբ, ճիշտ ժամանակահատվածում ու ճիշտ չափաքանակով։ Հաճախ խախտումները կապված են լինում չափաքանակների հետ, ինչպես նաև խախտում են առաջին բուժումից մինչև հաջորդ բուժման սպասման ժամկետը։ Հետևաբար անցանկալի հետևանքներից խուսափելու համար պետք է հետևեն մասնագետի ցուցումներին ու խորհրդներին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ մասնագետի՝ թունաքիմիկատները իրենց բնույթով ու ազդեցությամբ, մթերքի մեջ իրենց կուտակումով ու մնացորդների պահպանմամբ տարբեր են լինում։ Յուրաքանչյուր մշակաբույսի համար առանձին խմբի թունաքիմիկատներ են նախատեսված և յուրաքանչյուրի դեպքում պետք է խստորեն հաշվի առնել, թե տվյալ նյութը որքան հատվածում է կորցնում իր վտանգավորությունը։

Իսկ թե ինչպե՞ս է արվում վերահսկողությունը՝ հասկանալու համար, թե գյուղոլորտի ներկայացուցիչները որքանո՞վ են ճիշտ իրականացնում տվյալ միջոցների կիրառումն ու պահում մարդու առողջության համար անհրաժեշտ անվտանգությունը, Պետրոսյանը նկատում է՝ Հայաստանում 320 հազար գյուղատնտես կա, թիվը ահռելի է, ու համապատասխան կառույցը ֆիզիկապես չի կարող ամբողջ ոլորտը հսկողության տակ պահել․ «Տվյալ ոլորտի տնտեսվարողը ինքը պետք է բարեխիղճ լինի ու պահի անվտանգության կանոնները։ Գիտակցել է պետք, որ առանց մասնագետի թունաքիմիկատների ոչ ճիշտ օգտագործումը ոչ միայն չի ծառայի իրական նպատակին, այլ նաև անցանկալի հետևանքներ կունենա։ Օրինակ՝ եթե ժամկետանց նյութ օգտագործվի, վնասատուները դիմադրողականություն ձեռք կբերեն այդ նյութի նկատմամբ, և դա ավելի մեծ վնասներ կառաջացնի»։

Զրուցակիցը շեշտում է, որ կան մշակաբույսեր, օրինակ՝ լոլիկը, որի դեպքում բերքահավաքն արվում է երեք օր ընդմիջումով, ուստի եթե անձը որևէ նյութ է օգտագործել բույսի աճի ու ընթացքի համար, անհրաժեշտ է, որ այդ դեպքում կատարի խորը բերքահավաք՝ դրա ընթացքում հավաքելով նաև դեռևս չհասունացած պտուղները․ «Նման կերպ հնարավոր կլինի խուսափել թունաքիմիկատի հետևանքով մարդու առողջությանը վնաս հասցվող անդառնալի հետևանքներից։ Օրինակ՝ պարարտանյութերի դեպքում է անհրաժեշտ կիրառել սահմանված չափաքանակի օգտագործումը, այլապես այն բերում է մթերքների մեջ տիրատների կուտակմանը, որը նույնպես մարդու համար վտանգավոր է»։

Միևնույն ժամանակ Պետրոսյանը ընդգծում է, որ ոլորտը դժվար է, և առանց մասնագետների օգնության ինքնագործունեությամբ զբաղվել պետք չէ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Ներսես Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում նկատում է՝ թունավորումների հետ կապված դեպքերի պատճառները չեն առանձնացնում, բայց սննդային թունավորումների ակտիվացման միտում այս սեզոնին չի գրանցվում, շատ են աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերը:

«Աղիքային վարակիչ հիվանդություններն առաջանում են վիրուսների, բակտերիաների հարուցիչներով։ Ընդհանրապես թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է լավ լվանալ հոսող ջրով, պահել համապատասխան պայմաններում, փափուկ մրգերը շուտ են փչանում, հետևաբար պետք է խուսափել դրանց օգտագործումից»,- ասում է նա:

Վերջինս մանրամասնում է թունավորման դեպքում մարդու մոտ ի հայտ եկող ախտանշանները․ «Ջերմության բարձրացում, փսխումներ, ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, լուծ։ Հիվանդության ծանրության ընթացքը կախված է անձի օրգանիզմի առանձնահատկությունից»։

Մասնագետը ընդգծում է, որ թունավորման ցանկացած ախտանշանի դեպքում անձը առաջնահերթ պետք է դիմի բժշկի օգնությանը. ցանկացած պարագայում ինքնաբուժության գնալը կարող է նաև վատ հետևանքներ առաջացնել․ «Եթե անգամ ուշացած դիմեն, ապա ծանր ընթացը անխուսափելի կլինի։ Նույնիսկ լինում են թունավորման դեպքեր, որոնք մարդու մոտ պահպանում են բակտերիաները, և նա դառնում է շրջապատի առողջության համար վտանգավոր»։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4127 դիտում

Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի. նախագիծ

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

Գյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը. ինքնաբացարկ Մարտուն Գրիգորյանից և մանդատների բաշխում

Թրամփն իր գոլֆ-ակումբում սեփական արձանն է կանգնեցրել. լուսանկարներ

«Քայլ դեպի տուն» ծրագիրը՝ հնարավորություն բացահայտելու հայրենիքը

Որքան եք ատում մեզ ու հայրենիքը, միալիարդներից չկշտացա՞ք, թե՞ նաչալնիկը սապոգի կրնկի տակ ճզմում է. Սաֆարյան

Ելույթներով Գյումրին կառուցող, ղեկավարող Մարտուն Գրիգորյանը նախընտրեց պատգամավորի տաքուկ աթոռը. Հարությունյան

ՀՀ բանակը կունենա սերժանտական պաշտոններ. մանրամասներ

Հանրապետության ամբողջ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ, ձյան ծածկը որոշ մարզերում կհասնի 30-40 սմ-ի

Այս օրերին Տավուշում կրակոցի ձայներ չեն լսվել․ Ղալումյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը

Վերականգնվել է պետությանը պատճառված 1 միլիոն 662 հազար դոլարին համարժեք վնասը

Կապանի ակումբ-գրադարանը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է մշակույթի տունը. ՊՆ

Թրամփը Սումի քաղաքի վրա Ռուսաստանի հարվածները «սխալմունք» է անվանել. տեսանյութ

Կրակոցներն անհասցե են, սահմանին կուտակումներ չկան. ՊՆ փոխնախարար

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն

Երևանի որոշ հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

Ավինյանը գտնվում է գործուղման մեջ, Անաստաս Միկոյան փողոցի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. քաղաքապետարան

Մարտուն Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում ՀՀ առանցքային տնտեսական գործընկերոջ՝ ՌԴ-ի նկատմամբ. Գալուզին

Թուրքիա-Հայաստան սահմանին թուրք երիտասարդ է անհետացել

Կրակոցներ Երևանի կենտրոնում, կա վիրավոր. հայտնաբերվել են «Cadillac» և «Jeep» մեքենաներ, կրակված պարկուճներ

Եթե ​​Հայաստանը գնա եվրոպական ճանապարհով, բավական ցավոտ գործընթացներ կսկսվեն բնակչության համար. Գալուզին

Արթիկի տարածաշրջանում գիշերն առատ ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևան-Գյումրի ճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել

Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը. լուսանկարներ

ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել և աջակցել ապօրինի գտնվող անձանց հեռացմանը երկրից

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է, Լոռիում ձյուն է տեղում

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք մասնակից

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ

Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան

Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի

Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ի՞նչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր